19:50 14.12.2021
Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի համար ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործումն այս տարի չի լինի։ Ամռանը ներկրված 63 միկրոավտոբուսները, որոնք նախատեսված էին երթուղի դուրս բերել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տարբեր պատճառներով ձգձգվեցին: Նոր երթուղիների ցանցի շահագործման հստակ մեխանիզմ դեռ մշակված չկա, սպասարկող կազմակերպության ընտրությունն ու իրավակազմակերպչական ձևը ևս հստակեցված չէ։
Հուլիս ամսից բաց տարածքում կայանած 63 նոր միկրոավտոբուսներն ամիսը երկու-երեք անգամ մասնագետներն ընդամենը շարժիչներն են գործի դնում՝ մարտկոցների անսարքություններից խուսափելու համար։ Չշահագործվող տրանսպորտային միջոցների համար հատկապես ձմռան ամիսներին այս պրոցեսը պարտադիր է։
«Եթե երկար կանգնած են մեքենաները, որպեսզի մարտկոցները չփչանան, չվնասվեն, անպայման պետք է որոշ ժամանակով շարժիչները աշխատեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանը։
Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 63 նոր միկրոավտոբուսների ընդհանուր արժեքը 900 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը համայնքի ներդրումն է, մնացած 50-ը՝ պետբյուջեի համաֆինանսավորումը: Ամռան կեսին տեղ հասած ուղևորատար, քաղաքային երթուղու համար նախատեսված տրանսպորտային միջոցները տարեվերջին չեն շահագործվի, պարզել են, որ ամբողջ քաղաքի համար 63-ը քիչ է, հարկավոր է առնվազն 83 միկրոավտոբուս։
Մինչև գարուն դեռ պետք է հստակեցնեն, թե համայնքի սեփականություն համարվող միկրոավտոբուսների սպասարկումն ինչպես է տնօրինվելու։ Քննարկվում է ստեղծել քաղաքապետարանի ենթակայության գործող փակ բաժնետիրական ընկերություն, ըստ այդմ՝ երթուղիների շահագործումն էլ կդառնա առանց մրցույթի։
«Գծատերեր հասկացողությունը դուրս է գալիս, լինելու է ՓԲԸ, որի 100 տոկոս բաժնեմասը լինելու է համայնքինը, կառավարում է այդ ամբողջը ՓԲԸ-ի տնօրենը, բայց ինքը լինում է համայնքապատկան։ Գիծ, գծատեր ու գծի վարորդ հասկացությունը չի լինելու, վարորդը չի լինելու իր ցանկությամբ աշխատող, իր ժամային գրաֆիկով աշխատող անձնավորություն, վարորդը լինելու է ՓԲԸ-ի աշխատող ՝ աշխատավարձով»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Քաղաքի նոր երթուղային ցանցում, որը դեռ վերջնական չէ, ներառված են հիմնանորոգված այն փողոցներն ու թաղամասերը, որոնք քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթուղի չեն եղել, հետևաբար, կընդլայնվեն սպասարկման տարածքները, երթուղիները կերկարեն։
Վարորդների և երթուղայինների աշխատանքի հսկողություն սահմանելու համար մեքենաներում կտեղադրվեն GPS համակարգեր, որոնք թույլ կտան կանգառներում սպասող քաղաքացիներին ևս հետևել տրանսպորտի տեղաշարժին:
Նոր միկրոավտոբուսների սպասելիս մինչ հաջորդ տարվա գարուն քաղաքի կանգառներն էլ կավելանան։ Դրանք լինելու են 73-ը։ Բայց դեռ չեն կողմնորոշվել, թե վճարման ինչ տարբերակ է գործելու: Ամեն դեպքում նոր միկրոավտոբուսներով սպասարկումը, հավաստիացնում են՝ չի ազդելու ուղեվարձի վրա:
Ուղեվարձի գումարները տնօրինելու է համայնքը։ Քաղաքային բյուջեի միջոցներով վերանորոգվելու է Ղանդիլյան փողոցում գտնվող ավտոպարկը, որը կունենա նաև տեխզննման կայան: Նոր միկրոավտոբուսների համար անպայման են D կարգի վարորդական իրավունքի վկայականը, երկար տարիների աշխատանքային փորձը։ Քաղաքապետարանն արդեն 120 վարորդներից դիմումներ է ստացել։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...