19:42 24.03.2021
Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը: «Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ: Նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որը Դուք բարձրացրել եք: Երկու կողմն […]
10:40 22.03.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) իր զեկույցում նախազգուշացրել է համաշխարհային պարենային ճգնաժամի հավանականության մասին։ Կազմակերպությունում ուշադրություն են դարձրել այն բանին, որ աղետների տարեկան միջին թիվը եռակի գերազանցել է 30-50 տարի առաջվա ցուցանիշը: Խոսքը վերաբերում է անտառային հրդեհներին, եղանակային ծայրահեղ դրսևորումներին, վնասատուներին և այլ աղետների: Դրանց հասցրած վնասի շուրջ 63 տոկոսը բաժին է ընկել գյուղատնտեսությանը: […]
08:52 22.03.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է նվազեցնել երկրի կախվածությունը Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերից: Այս մասին նա ասել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «Պետք է հեռանանք Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից: Անհրաժեշտ է նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը`ամրապնդելով սեփական տեխնոլոգիական անկախությունն ու անցնելով հաշվարկների ազգային արժույթով և դոլարին այլընտրանք […]
19:52 20.03.2021
Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական սեզոնին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ապահովում են գյուղատնտեսների անվտանգությունը։ Ֆերմերներն աշխատանքներն են սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող հողերում։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն սահմանազատման գոտին հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք խաղողի այգիներից մեկում, որտեղ մինչև սահմանազատման գիծ 20 մետրից ավելի […]
15:07 20.03.2021
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր: […]
18:34 19.03.2021
Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել […]
21:00 18.03.2021
Համավարակով պայմանավորված սահմանափակումները ոչ միայն դժվարություններ, այլև որոշ դեպքերում նոր հնարավորություններ ստեղծեցին: Փակ սահմանների պայմաններում գործարար միտքը զարգացավ տեղական հումքի արտադրության ուղղությամբ: Ախուրյան խոշորացված համայնքում, համավարակի օրերին, գյուղի բնակիչները միավորվել են, հիմնադրամ ստեղծել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հիմնել բիովառելիքի արտադրություն: Հումքը ծղոտն է, որն առաջանում է հացահատիկի բերքահավաքից հետո: Ախուրյանում արտադրված ծղոտի բրիկետները մի […]
20:25 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր […]
18:40 18.03.2021
Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման դեպքեր։ Փետրվար-մարտ ամիսներին կատարված արյան նմուշառումների փորձաքննությամբ 59 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հաստատվել է հիվանդությունը, դրանք այժմ ենթարկվում են հարկադիր մորթի։ Ըստ գյուղացիների՝ լաբորատորիայից ստացված նմուշառումների պատասխանները արժանահավատ չեն։ 4 ամիս առաջ նույն կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությամբ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել։ «Գոմս դատարկվել […]
16:10 18.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։ «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ «Արաքսավան գյուղում […]
11:14 18.03.2021
Թբիլիսիի ամենամեծ շրջաններից մեկի՝ Գլդանիի մագիստրալ խողովակի վնասման պատճառով 18 հազար բաժանորդ մարտի 17-ի երեկոյան մնացել է առանց գազի, ասված է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության հայտարարության մեջ: Վնասը պատճառվել է «Գոնիա» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքների հետևանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Գազամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են տարվում։
12:49 17.03.2021
Օրինապահ հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու նպատակով ՊԵԿ-ն ԱԺ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սրանով առաջարկում է նաև ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր և խրախուսել հարկային դաշտում իրենց պարտականությունները պատշաճ կատարողներին: Արտոնությունը կգործի միայն ԱԱՀ վճարողների դեպքում: Նախագիծը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել: Մանրամասները՝ […]
16:32 16.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ […]
16:12 16.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում խոշոր առևտրային ցանցերին որոշ ապրանքներ մատակարարող, արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մի շարք խնդիրների քննարկման և դրանց հնարավոր լուծումների ուղիները համատեղ նախանշելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը (BSO), Տնտեսական մրցակցության պաշտպանության […]
13:30 16.03.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրականացնի 1993 թվականից ի վեր դաշնային հարկերի առաջին խոշոր բարձրացումը, հայտնում է Bloomberg- ը՝ հղում կատարելով իր սեփական աղբյուրներին։ Պարզաբանվում է, որ հարկերի բարձրացումից ստացվող միջոցներն անհրաժեշտ են երկարաժամկետ տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը հանդիսանում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված պետական աջակցության միջոցառումների շարունակությունը: Նախագահի նախաձեռնությունը պետք է հետևի 1,9 […]
13:10 15.03.2021
Աշխարհում նավթի էտալոնային գները չափավոր կերպով աճում են՝ աշխատանքային շաբաթվա սկզբին Չինաստանից ստացված մակրոստատիկ տվյալների հիման վրա: Այդ մասին վկայում են մարտի 15-ի առևտրային տվյալները: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,70 դոլարով (1,01%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով մինչև 69,92 դոլար: Ուրբաթ օրը նավթի այդ տեսակն էժանացել է 0,41 դոլարով (0,6%)՝ […]
10:51 15.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության […]
19:25 13.03.2021
Բիթքոինն աճել է 6.07% -ով (հասնելով $ 60.005 հազար) և կրկին թարմացրել է իր պատմական առավելագույնը, համաձայն Երևանի ժամանակով 15:46-ին արժութային տվյալների: Երևանի ժամանակով ժամը 15:51-ին բիթքոինը վաճառվում էր $ 59,897 հազար դոլարով (+ 5,69%): Մոտ երկու ժամ առաջ կրիպտոարժույթը հասավ իր բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին ՝ հասնելով $ 59,37 հազար դոլարի (+ 5,89%):
17:38 13.03.2021
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ […]
23:36 12.03.2021
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ռիոնի կիրճում դադարեցնել Նամախվանի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի և ջրամբարի կառուցումը մինչև լրացուցիչ հետազոտությունները: Մնացած աշխատանքները կշարունակվեն: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները հանդիպումներ են ունենում բնակչության հետ, որոնք դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը ՝ կասկածի տակ դնելով դրա անվտանգությունը: Շինարարության հակառակորդները, որ հիմնականում տարածաշրջանի բնակիչներն […]
20:40 12.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ տարի աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նաև խոսել է Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներից, […]
20:07 12.03.2021
Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական […]
11:30 12.03.2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։ Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող […]
20:47 11.03.2021
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրել է 100 օրվա գործունեության ընթացքում իրականացված հիմնական աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն։ «Հետպատերազմյան ժամանակահատվածում նախարարության աշխատակիցների կողմից իրականացված անձնուրաց աշխատանքների ծավալը հնարավոր չէ համառոտ ներկայացնել, սակայն իրականացված որոշ աշխատանքների և դրանց արդյունքների մասին կարող եք ծանոթանալ այս հղմամբ »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
22:35 10.03.2021
«Վրաստանը և ավստրիական նավթագազային OMV Petrom S.A. ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Սև ծովի ավազանում նավթի ու գազի որոնման,ապա նաև՝ արդյունահանման մասին»,- հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայնագրի արդյունքում՝ Վրաստանը կմիանա այն երկրներին, որտեղ ընթանում են նավթի և գազի որոնման աշխատանքները: Նախագիծը նախատեսում է 25 տարի ժամկետով Սևծովյան մայրցամաքային շելֆում (տարածքը՝ […]
18:50 10.03.2021
Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից: Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական […]
18:19 10.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 9-ից 12-ը գտնվում է Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները քննարկելու նպատակով։ Մոսկվայում է նաև Enterprise Armenia հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակում Արման Խոջոյանը մի շարք հանդիպումներ կունենա […]
23:29 08.03.2021
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն: Report-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը: Վրաստանի էլեկտրաէներգոտիկ համակարգի կոմերցիոն օպերատորի (ESCO) անունից փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան և Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագեզը: Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների […]
14:46 08.03.2021
2021-ին երկու ամսվա ընթացքում Չինաստանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է իր արտահանումը միանգամից 60,6%-ով: Այս մասին գրում է DW-ն՝ հղում կատարելով ՉԺՀ մաքսային վարչության տվյալներին: Արագ վերականգնմանը նպաստել է այն փաստը, որ Չինաստանը արտադրում է համավարակի ընթացքում մեծ պահանջարկ ունեցող շատ ապրանքներ՝ բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ դիմակներ և հեռավար աշխատանքի համար նախատեսված համակարգիչներ: Նշվում […]
16:17 07.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ կսկսեն «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլը: Այս մասին հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթ հեռուստակամրջի միջոցով: Ռուս-թուրքական լայնածավալ նախագծերը, ինչպես բազմիցս ընդգծել է Պուտինը, իրականացվում են արագ տեմպերով, քանի որ անկախ որևէ քննադատության, դրանք իրականացնելու քաղաքական կամք կա: «Այս շաբաթ նախատեսված […]