18:55 03.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը:
Այսօր արդեն ՍԱՏՄ ստուգայցերի ու մշտադիտարկումների տիրույթում խախտումների նվազման հստակ դինամիկա կա. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում: Արտադրամասի սանհանգույցում չի եղել փակ աղբարկղ ձեռնոցների ու դիմակների համար, ինչպես նաև՝ ձեռքերի ախտահանման միջոցներ:
Հանրապետության մարզերում ևս ընթացել են մշտադիտարկումներ: Թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, կլինեն կասեցումներ, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:
Այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք սննդի շղթայի կազմակերպությունների՝ հանրային սննդի օբյեկտների, խանութների և արտադրությունների, գործունեությունը:
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...