14:04 04.04.2020
Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը սկսվել է: Գյուղացիների խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների ավարտին սպասել չեն կարող, հետո արդեն այդ աշխատանքների համար ուշ կլինի: Մանրամասները՝ տեսանյութում:
13:14 04.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է աշխատանքային խորհրդակցությունից մի հատված: «Իմ խոսքը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը։»,- գրել է նա: Վարչապետը կրկին դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խստորեն պահպանել պարետատան որոշումները, որ հնարավորինս շուտ նվազեցվեն սահմանափակումները:
08:51 04.04.2020
Կորոնավիրուսային համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը գրեթե լիովին կանգ է առել։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի խոսքով՝ ռեցեսիան շատ ավելի վատ է, քան 2008-2009 թթ ճգնաժամը, փոխանցում է РИА Новости-ն։ «ԱՄՀ պատմության մեջ մենք երբեք չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի։ Մենք ռեցեսիայում ենք, դա շատ ավելի վատ է, քան գլոբալ տնտեսական ճգնաժամը»,-ասել է […]
21:11 03.04.2020
Արդեն ավելի քան 120 ընկերություն դիմել է կառավարությանը արտակարգ դրությամբ պայմանավորված բիզնեսին տրամադրվող աջակցությունից օգտվելու համար: Այդ նպատակով կառավարությունը 4 ծրագիր է նախաձեռնել: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ դրանց հետ կապված հարցերին պատասխանել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:11 03.04.2020
Նավթի միջազգային շուկայում կայունացման միտումներ են նկատվել: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը հեռավար զրուցել է «Շանթ» ՀԸ հաղորդավար, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:24 03.04.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ։ Ներկայացնենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարությունը․ «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ, այսուհետ՝ «Կազմակերպություն», առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա […]
16:55 03.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված […]
16:40 03.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութին: «Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]
15:58 03.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, […]
15:46 03.04.2020
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել պետական օժանդակության հինգերորդ ծրագրի մասին: Այս միջոցառման շահառու են համարվում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձիք։ Չափորոշիչներ Շահառուն 2020թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ներկայացված եկամտային հարկի հաշվետվություններով պետք է հայտարարագրած լինի 2-ից 50 աշխատակից (2-ը և 50-ը ներառյալ)՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը։ Մարտ ամսվա համար […]
14:57 03.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է էական փոփոխությունների ենթարկվի»,- նշված է հրապարակմանը կից:
13:49 03.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է SHANTNEWS-ի այն հարցին, թե ինչպես պետք է տնտեսվարողները կազմակերպեն առցանց առևտուրը՝ առանց խախտելու արտակարգ դրությամբ պայմանավորված որոշման պահանջները: «Եթե խանութների գործունեությունը արգելել ենք, նշանակում է՝ այդ տարածքում չեն կարող ֆիզիկապես ներկա գտնվել գնորդները, ովքեր գալիս են գնումներ անելու: Էլեկտրոնային եղանակով թույլ ենք տվել՝ հաշվի […]
13:28 03.04.2020
Կառավարությունը հարցում է կատարել այն տնտեսվարողների շրջանում, որոնք մարտ ամսից սահմանափակել են գործունեության ծավալները. այս մասին մանրամասներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ: «1200 կազմակերպություն է մասնակցել հարցման պատասխանին, զգալի են ծավալները, որ կրճատվել են, դեռևս շուտ է գնահատական տալ, կախված է նրանից, թե որքան արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի […]
13:20 03.04.2020
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց այն մասին, որ տնտեսվարողները դժգոհում են ՊԵԿ-ն ու ԴԱՀԿ-ի կողմից կիրառվող վարչարարությունից, որ իրենց հաշիվների վրա կալանք է դրվում: Նախարարը պատասխանեց, որ արտակարգ դրությունը որևէ կերպ չի ազատում տնտեսվարողին պարտաճանաչ վարքագիծ դրսևորելու պարտականությունից: «Արտակարգ դրությունը հայտարարված է ու գործում է այն պարզ պատճառով, որ քաղաքացիների տեղաշարժն այս […]
12:56 03.04.2020
Գործարար ոլորտն արդեն հաջորդ շաբաթ կկարողանա ստանալ ու շրջանառության մեջ դնել կառավարության կողմից տրամադրվող վարկային միջոցները: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ներկայացրել է, որ 24-500 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպություններից ստացվել է ավելի քան 120 դիմում՝ 1 մլրդ 400 մլն դրամի պահանջով: Մանրամասները՝ […]
12:23 03.04.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է. 2020 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 349 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46%-ով կամ շուրջ 110 մլրդ դրամով:
12:15 03.04.2020
Ապրիլի 3-ի առևտրային տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները մի փոքր ընկել են պատմության ընթացքում առավելագույն աճից հետո: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունիս ամսվա ֆյուչերսների արժեքն ընկել է 1,31 դոլարով (4,38%) և կազմել մեկ բարելի դիմաց 28,63 դոլար: Հինգշաբթի օրը կայացած առևտրի արդյունքները վկայում են, որ ֆյուչերսները […]
18:54 02.04.2020
Настоящее Время-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Ղրղզստանի ու Ղազախստանի բնակիչները դժգոհում են կարանտինի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներից: «Մենք քաղցած ենք, սնունդ ենք պահանջում»,- ասել է բնակիչներից մեկը: Մյուսներն էլ նշել են, որ պետական աջակցություն չեն ստանում այն դեպքում, երբ իրենց միջոցները սպառված են:
18:40 02.04.2020
ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և […]
17:35 02.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ […]
15:46 02.04.2020
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների ահազանգի հետքերով հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ: «Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոնֆետներ: Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» […]
15:45 02.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով և ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։ Պարետի որոշմամբ […]
15:37 02.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:
14:59 02.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է Հայաստանի համայնքների ղեկավարներին: «Սիրելի ընկերներ Գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ […]
13:20 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում: Նախարարը հայտնեց, […]
12:55 02.04.2020
2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:34 02.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին մարդկանց տնտեսական վիճակին: Նա մասնաորապես գրել է. «Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այսօր […]
12:27 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց մաքսատուրքից ազատել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին: Կառավարությունը հաստատեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը: «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից […]
11:57 02.04.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում: Միջոցառման շահառու են […]
18:13 01.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված […]