18:13 01.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված […]
17:05 01.04.2020
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման հարցով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ընկերությունն առաջարկում է հուլիսի 1-ից սահմանել հետևյալ սակագները. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի՝ Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Ամսական […]
16:48 01.04.2020
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը շարունակվում են։ Այդ մասին նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում: Իսկ տեղադրված տեսանյութում Արագածոտնի մարզում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նշենու և խնձորի այգիներ հիմնած գյուղատնտեսները ներկայացնում են աշխատանքի ընթացքն ու պետական սուբսիդավորումից օգտվելու առավելությունները։ «Շատ հողեր ունենք, որոնց մշակումը այդքան էլ էժան չի ու առանց պետության միջնորդության դժվար կլինի»,֊ ասում է Սամվել Մանվելյանը։ […]
13:22 01.04.2020
Կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն են այսօր ներկայացրել Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանն ու Արման Խոջոյանը: Նրանք խոսել են փոքր և միջին ձեռնարկատիրության ու գյուղատնտեսության ոլորտներում աջակցության ծրագրերի մասին: Դրանցով նախատեսվում է տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին արտոնյալ պայմաններով անտոկոս վարկեր տրամադրել: Կառավարությունը հաստատել է միջոցառումների իրականացման կարգերը: Փոքր ու միջին ձեռներեցության ու գյուղատնտեսության ոլորտի հակազդման կարգերի […]
13:06 01.04.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ-ից մի շարք ապրանքների արտահանումը մինչև հունիսի 30-ը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Կորոնավիրուսի պատճառով երկրները կդադարեցնեն հնդկացորենի, բրնձի, սոխի, արևածաղկի սերմերի և այլ ապրանքատեսակների արտահանումը: Որոշումը կայացվել է մարտի 31-ին, հայտնում է ԵՏՀ-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո: «Արգելքի կիրառումը հնարավորություն կտա բնակչությանն ապահովել բավարար […]
12:57 01.04.2020
Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»: Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և […]
12:50 01.04.2020
Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, եթե ?երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, ?ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. […]
19:33 31.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին: Ի լրումն կառավարության նախորդ նիստում […]
18:48 31.03.2020
Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում: «Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 […]
18:31 31.03.2020
ՀՀ պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երևանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական և աշխատանքի […]
17:58 31.03.2020
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ […]
17:36 31.03.2020
ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի թեկնածությունը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում: «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանը ԿԲ նախագահի միակ թեկնածուն է: Նիստի ժամանակ հանձնաժողովի անդամներին ներկայացվել է նրա կենսագրությունը: Իսկ Գալստյանը խոսել է իր ծրագրային դրույթներից: Մանրամասները՝ տեսանյութում:
16:12 31.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է լրատվամիջոցների հետ: ՀՀ պարետին հարց ուղղվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին ուղղված առաջարկի մասին, այն է՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկի մասին: Ավինյանը նախ շեշտեց, որ հարցի հասցեատերը Մհեր Գրիգորյանն է, ապա նշեց. «Շուկայում գների տատանումներն այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման […]
13:47 31.03.2020
Ուկրաինայի կառավարությունը քննարկում է տնտեսությունը փրկելու համար կարանտինային միջոցառումների թուլացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ICTV հեռուստաալիքի եթերով, տեսագրությունը հասանելի է YouTube-ում: Ըստ նրա՝ ուկրաինացիները պարզապես չեն կարող «հենց այնպես տանը մնալ»: Շմիգալը նշել է, որ քաղաքացիները պետք է գումար վաստակեն տնտեսությունը կառավարելու համար: «Ուկրաինան այն հարուստ երկիրը չէ, որը կարող […]
12:45 31.03.2020
Օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են՝ ?մշակող արդյունաբերության, ?կացության և հանրային սննդի, ?փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, ?զբոսաշրջային ծառայությունների, ?սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ «Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։ Միջոցառումը […]
19:09 30.03.2020
Ո՞ւմ կհասնի կառավարության ցուցաբերած աջակցությունը: Ստորև ներկայացնենք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պարզաբանումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:10 30.03.2020
ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ից՝ նշելով, որ դիտանցումներն իրականացվում են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Ըստ հանձնաժողովի՝ այս պահի դրությամբ տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովի […]
17:48 30.03.2020
Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները և դրանց քանակը ձգտում են զրոյի, հետևաբար կորոնավիրուսի հետևանքով տուժած և առավել խոցելի ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է։ Կառավարությունը ոլորտին աջակցելու է երեք ուղղությամբ։ Ասուլիսի ընթացքում դրանք ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են […]
15:44 30.03.2020
Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին: Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։ «Սա […]
15:14 30.03.2020
Պարետատան ասուլիսի այսօրվա հյուրը եղել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներկայացրել է կառավարության՝ կորոնավիրուսի հակազդմանն ուղղված հակաճգնաժամային 8 ծրագրերը: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ դրանցից 4-ը սոցիալական բնույթ ունի, 4-ն ուղղված է տնտեսություն հավելյալ միջոցներ ներարկելու նպատակին: «Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառուն ունի 8-րդ գործիքը: Այստեղ շահառուների թիվը գերազանցում է 100 000-ը: Շահառուների թիվը հստակ է, […]
13:48 30.03.2020
Այսօր` մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում քննարկվում է հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Նախագծերից առաջինը, որը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառումն է, հաստատվեց: Այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Բոլոր ծրագրերը վերաբերում են ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց»,- ասաց նախարարը, իսկ վարչապետն ուղղեց` օրենքով սահմանված կարգով արձանագրված դեպքերին: Ներկայացված նախագծով առաջարկվում է […]
13:00 30.03.2020
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամը կարող է հանգեցնել որոշ երկրներում հակաեվրոպական տրամադրությունների ավելացման: Այդ մասին հայտնում է El Pais- ը: «Ազգայնական բնազդները Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում և այլ երկրներում շատ ավելի ուժեղ կլինեն, եթե Եվրոպան իրեն վեհ չդրսևորի»,- ասել է Կոնտեն: Նա նշել է, որ այժմ պատմական մարտահրավեր […]
11:29 30.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի […]
10:58 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ եթերում»։
09:36 30.03.2020
WTI ամերիկյան նավթի գինը 2002 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 20 դոլարից։ Մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 8,52%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 19,98 դոլարի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ 4․26%-ի անկում էլ գրանցվել է Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներում։ Այժմ մեկ բարելի արժեքը 26․76 դոլար է։
22:45 29.03.2020
Կան գործոններ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես տեսանք, ՀՀ-ում վարակի համեմատական բարձր մակարդակը պայմանավորված էր ՏՌ Ռյան էյրի դեպի Միլան թռիչքներով (որոնք շարունակվեցին մինչև մարտի 2-րդ տասնօրյակ), ՆՓ-ի «այո» քարոզարշավով և ՍԱ-ի […]
17:50 28.03.2020
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Արձանագրված հիմնական խախտումներն են՝ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա […]
14:37 28.03.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև […]
12:59 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանին զարմացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը ԵԱՏՄ երկրների միջև սահմանը բացելու մասին: Թևոսյանն արձագանքել է. «Մի տեսակ աչքերիս չեմ հավատում: Բայց ուզում եմ հավատալ, որ Մարուքյանը շատ երկար է մտածել ու վերլուծել մինչև սա գրելը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը այս ամենի […]
19:04 27.03.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան […]