17:44 07.04.2020
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խոսել է այն մասին, որ իրենց դիմում են իրենց գործառույթների հետ կապ չունեցող հարցերով, ինչի հետևանքով հայտնվում են զավեշտալի իրավիճակում: «Մեր գործընկերները հանձնաժողովին դիմում են այնպիսի հարցերով, որոնց հետ մենք ընդհանրապես գործ չունենք: Ցանկացած քաղաքացի երբ դիմում է, մենք պարտավոր ենք պաշտոնական գործընթաց սկսել: Ստիպված […]
17:25 07.04.2020
«Արտակարգ դրության պայմաններում կա՞ն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, ուսումնասիրություններ եղե՞լ են հիմնավորվածության առումով»,- այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Գևորգյանը նախ՝ պարզաբանեց, որ ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի գները կարգավորելու, գնաճի հետ կապված ևս առնչություն չունի: «Մենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը […]
17:12 07.04.2020
Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ տեսչական […]
17:00 07.04.2020
Հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 16,4 տոկոսով: Հարկերի վերադարձը 2019-ին՝ ԱԱՀ, հին դեբետները, գերավճարները, հիփոթեքային վարկի գծով եկամտահարկի վերադարձները 171, 1 մլրդ դրամ են կազմել, ինչն ավելի է 18,8 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նշել է նաև, որ […]
16:50 07.04.2020
Կառավարության 2019թ. ռազմավարական ծրագիրը նախանշված էր իրականացնել 14 ուղղություններով, որը հաջողությամբ է կատարվում, այսօր ԱԺ-ում ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին կառավարության անդամները հանդես են եկել կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցներով: Պատգամավորները ֆինանսների նախարարից հետաքրքրվել են, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կատարել […]
16:12 07.04.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց է ուղղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: «Հետաքրքրում է Որոտանի ջուրը Սևան հասցնելու թեման, կա՞ մոտ տարիներին հնարավորություն, մարդիկ նամակ են գրում, հարցնում են, թե հէկեր ենք շահագործում, վարկեր ենք վերցրել […]
16:05 07.04.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հարուցված համաշխարհային ճգնաժամի ֆոնին ոսկու գինը շարունակում է աճել և հասել է վերջին 8 տարվա առավելագույնին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ միջազգային գնորդների համար ավելի հետաքրքիր են դարձնում հումքային ապրանքները, մասնավորապես ոսկին: Նյու Յորքի բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 1%-ով՝ 1 ունցիայի դիմաց կազմելով 1711,4 դոլար, ինչը մաքսիմումն է 2012թ. […]
15:30 07.04.2020
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է նաև ««Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է, որ մինչև 200 հազար դրամ վարկերի վերաբերյալ վարկատուն հստակ տեղեկատվություն տարածի ու չապակողմնորոշի վարկառուին: Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել է. «Հնարավորություն ընձեռենք, որ քաղաքացին գիտակցված որոշում կայացնի: Գաղտնիք բացած […]
11:51 07.04.2020
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն […]
21:17 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել: «Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և […]
20:38 06.04.2020
Մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարելու դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս իրավիճակը հայտարարվել է ֆորսմաժորային, ինչ վերաբերում է հետագա վճարումներին՝ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում: «Մենք կհետևենք դրանց իրականացման արդյունավետությանը, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների […]
19:30 06.04.2020
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը նավթի գների անկումից հետո փորձում են որևէ լուծում գտնել և համաձայնության գալ նավթի գնի հարցում, սակայն խնդիր ունեն։ Նրանք ցանկանում են, որ գործարքին միանա նաև Վաշինգտոնը, սակայն ամերիկյան կողմը անհողդողդ է։ Այս մասին հայտնի է դարձել Bloomberg գործակալությանը։ Խնդիրն այն է, որ նավթ արտահանող երկու երկրները փորձում են կարգավորումը անել համաշխարհային […]
19:14 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ կորոնավիրուսից հետո տնտեսությանը նոր շունչ տալու կառավարության ռազմավարությանը: «Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող, դա ցանկացած երկրի զարգացման կարևոր գրավական է: Նույն […]
18:57 06.04.2020
Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը […]
17:59 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին: Նշվել է, որ տարեսկզբից […]
16:40 06.04.2020
Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/
16:10 06.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը: «Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի […]
15:24 06.04.2020
Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կա ցրտահարության վտանգ: «Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 […]
15:20 06.04.2020
Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին հարց էին ուղղել այն մասին, թե օնլայն առևտուր իրականացնողներն ինչպե՞ս պետք է մի քաղաքից ապրանք տեղափոխեն մեկ այլ քաղաք: «Պարետի որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ ձևաչափով է իրականացվում տեղաշարժը: Եթե տնտեսվարողը մի քաղաքում է իրականացնում առևտուրը, պետք է ունենա համապատասխան ձևանմուշները լրացրած, […]
13:56 06.04.2020
ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ արգելվում է առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից: Սահմանափակումը գործում է երեք ամիս ժամկետով, փոխարենը ընդլայնվում է զրոյական մաքսատուրքով ներմուծվող ապրանքների շրջանակը: Եթե նախկինում միայն բժշկական սարքավորումներն էին ԵԱՏՄ տարածքից ներմուծվում Հայաստան առանց մաքսատուրքի, ապա այժմ նաև դեղորայքի արտադրությունում գործող նյութերը: Այս փոփոխություններն ու պարետի որոշումներն այսօր պարետատանը հրավիրված […]
13:06 06.04.2020
Ռուսաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակողների ազգային միությունը երկրի իշխանություններից ու մասնավորապես գյուղատնտեսության պատասխանատուներից պահանջել է դադարեցնել լոլիկի ներկրումը Թուրքիայից, Ադրբեջանից, Չինաստանից ու Մարոկկոյից։ Այս մասին տեղեկությունները հայտնվել են թուրքական մամուլում։ Միությունն այս պահանջով ցանկանում է հասնել նրան, որ աջակցություն ստանան տեղական արտադրողները։ Եթե թուրքական և այլ արտասահմանյան արտադրանքը շարունակի էժան գնով մտնել Ռուսաստան, ապա, ըստ միության հաղորդագրության, […]
12:46 06.04.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հանրապետությունում հնարավոր ցրտահարությունների մասին: «Ուշադրություն, հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում […]
12:00 06.04.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խոշոր հարկեր սահմանել արտերկրից ներմուծվող նավթի նկատմամբ, եթե գնին առնչվող իրավիճակը չփոխվի: Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է CNBC- ը: Հարկերի պարտադրումը կախված է նրանից, թե ՕՊԵԿ-ի երկրներն ու Ռուսաստանը կարո՞ղ են պայմանավորվել արտադրության այնպիսի կրճատման շուրջ, որը կփոխի իրավիճակը նավթի շուկայում, ասել […]
16:13 05.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք […]
19:14 04.04.2020
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կրկին ակտիվացրել է գործողությունները թե՛ Հայաստանի ճանաչված սահմանների և թե՛ Արցախի սահմանային հատվածներում: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի և «Օրբելի»կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:13 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա […]
17:52 04.04.2020
Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նկատելի է մեղուների զանգվածային անկում: Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է, ահազանգել է օգտատեր Մարիամ Ենոքյանը: Հրապարակված լուսանկարներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը: «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած […]
16:44 04.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2գնաճ և 7 գնանկում: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ […]
14:21 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 4-ին, կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետը նշեց, որ համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և Կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականություն վարելն է: «Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա, իհարկե, այն պահից սկսած, երբ դա համաճարակի […]