TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.92 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելու հարցը քաղաքական կոնտեքստ չի ունեցել․ Գրիգորյան

18:15 12.02.2020

ԵԱՏՄ-ում երկրներն ունեն վետոյի իրավունք, և դրանից հրաժարվելու մասին նախաձեռնությունը ազգային ինքնիշխանության խնդիր է։ Այսպիսին էր այն մտահոգությունը, որ ԼՀԿ պատգամավորն այսօր հայտնեց կառավարությանը հարց ուղղելիս։ Այդ իրավունքից հրաժարվելը, սակայն, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, քաղաքական հարց չի եղել։ Պատգամավորի պնդմանը պատասխանելիս նա ասաց, որ որոշ հարցերի դեպքում ԵԱՏՄ կոլեգիան փաստացի չի կարողանում վետոյի պայմաններում աշխատել […]

̰
Փաշինյանը խոստացավ պատժել, եթե լաբորատորիաներից մեկին ծանոթով շատ պատվերներ են տվել

17:48 12.02.2020

Ազգային ժողովում կառավարությանը հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ իրենք պարզել են, որ Հայաստան մտնող սննդի մեծ մասը մեկ լաբորատորիայում է քննվում, մյուս լաբորատորիաներին բաժին են հասնում հատուկենտ դեպքեր։ Սիմոնյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով՝ այդ լաբորատորիան անձնական կապերի միջոցով է այդքան փորձաքննությունների պատվերներ ստանում։ Պատգամավորի այս խոսքերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ, […]

̰
Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

17:20 12.02.2020

Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ […]

̰
Վրացական իշխանությունները աճուրդի են հանել 100 հանքավայր

16:22 12.02.2020

«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագծի շրջանակներում վրացական իշխանությունները աճուրդի են հանել կոմերցիոն առումով գրավիչ 100 տարբեր հանքավայրեր` այս անգամ ավելացնելով նոր բաղադրիչ` աճուրդ հանածոների արդյունահանման լիցենզիայի համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է Վրաստանի  էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագիծը Վրաստանում իրականացվում է 2019 թվականից: Այն նախատեսում է հարյուր զուգահեռ աճուրդների […]

̰
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը

16:10 12.02.2020

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ […]

̰
ՊԵԿ պարզաբանումը ավտոմեքենաների եկամտային հարկի վճարման վերաբերյալ

12:23 12.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված […]

̰
15 րոպե օգտագործվող տոպրակների քայքայման համար 100-ամյակներ են պետք

11:43 12.02.2020

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած նախագծով 2022 թվականից կարգելվի պոլիէթլիենի որոշ տեսակների կիրառումը։ Այս թեմայի մասին է ՀՀ կառավարության տեսանյութը: Մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակները մարդուն պետք են գալիս օրը մի քանի անգամ՝ միջինը 10 – 15 րոպե, բայց 100-ամյակներ են պետք դրանց քայքայման համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բենզինն էժանացել է․ «Ժողովուրդ»

09:10 12.02.2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ բենզինի և դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ […]

̰
Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը

18:30 11.02.2020

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ է արձանագրել, բայց, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող է՝ գրեթե յոթ անգամ: Անվիճելի առաջատարը Հայաստանն է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է […]

̰
Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, թողարկվել է 9.1 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն. վարչապետ

15:40 11.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առևտրաշրջանառություն: «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն և բոլոր նրանց, ովքեր տրամադրում են […]

̰
Նորակառույցները՝ առանց «ավանդական» խնդիրների

12:41 11.02.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը ավագանու այսօրվա նիստի ժամանակ կոչ արեց շինթույլտվություն տալու ժամանակ ուշադիր լինել նոր կառուցվող շենքերի մատչելիությանը: Նա կարևորեց թեքահարթակների, լայն վերելակների առկայությունը, որպեսզի խորհրդային ժամանակներում կառուցված շենք -շինությունների խնդիրները նորակառույցների դեպքում չլինեն: Ասվածին համաձայնություն տվեց նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև տեղեկացրեց, որ տեղադրվելիք նոր վերելակները չեն սահմանափակի […]

̰
Սպիտակ տունը կրճատում է արտաքին օգնությունը, ավելացնում փոխգործակցությունը. VOA

12:22 11.02.2020

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է 2021 թվականի բյուջեի նախագծում արտաքին օգնության կրճատման մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Մասնավորապես, եթե ընթացիկ տարում Պետքարտուղարության և արտաքին օգնության ընդհանուր հատկացումները կազմել են 55.7 միլիարդ դոլար, ապա 2021-ին այդ թիվը նախատեսվում է իջեցնել մինչեւ 44.1 միլիարդի: Փոխարենը Սպիտակ տունն ավելացնելու է Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Կորպորացիայի […]

̰
Վրաստանն Ադրբեջանի հետ համատեղ տնտեսական նախագծեր է քննարկում. Նատիա Թուրնավա

17:00 10.02.2020

Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Report գործակալության վրացական բյուրոյի հաղորդմամբ` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել մանրամասներ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպումից: Ըստ նրա` Ադրբեջանը ավանդաբար  համարվում է Վրաստանի հետ առևտրի առաջատարներից մեկը. «Վրաստանում գործում է մոտ 700 ադրբեջանական ընկերություն: Շատ […]

̰
Ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է 1 շաբաթով

15:40 10.02.2020

Փետրվարի 9-ի դրությամբ 50-ից ավելի պայմանագիր է ստորագրվել ցրտահարության ապահովագրման համար: Այս մասին փետրվարի 10-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` հույս հայտնելով, որ առաջիկա օրերին ավելի մեծ քանակով պայմանագրեր կլինեն, քանի որ ակտիվությունը շատ մեծ է: Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է, և քաղաքացիները կարող են դիմել […]

̰
Վարչապետը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

14:57 10.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական […]

̰
Մեր քաղաքացիները իրավական խնդիր չունեն. Միքայել Մելքումյանը՝ Հայաստանից գնված մեքենաների մասին

13:32 10.02.2020

ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է միգրացիոն օրենսդրություն մշակելու հարցը: Անդրադարձ է եղել Ղազախստանում հայկական պետհամարանիշներով մեքենաների  ճակատագրին: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է. «Կյանքը ցույց տվեց, որ տարընթերցումներ կան «հաշվառում» կոչվող գործընթացի հետ: Մարդը կարող է նույնիսկ հյուրանոցում հաշվառվի: Պրակտիկան այն է, որ Ղազախստանում 21 000 մարդ դիմել է […]

̰
Քանդվող ավտոտնակների սեփականատերերին փոխհատուցում տրվել է 2016-2017-ին․ Երևանի քաղաքապետի խոսնակ

13:19 10.02.2020

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ճանապարհի կառուցման համար քանդվող ավտոտնակների սեփականատերերի դժգոհությանը: Կարապետյանը նշել է, որ դա քաղաքի համար կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույցներից է, իսկ փոխհատուցումների հարցը լուծվել է դեռ 2016 – 2017 թթ: «Սկզբունք է եղել բնակիչներին առավելագույն արժեքով փոխհատուցել, այսինքն՝ եթե եղել է սեփականության իրավունքով հող, այն փոխհատուցվել […]

̰
Ճանապարհի կառուցման համար քանդվում են բնակիչների ավտոտնակները. լարված վիճակ Մալաթիա-Սեբաստիայում

13:04 10.02.2020

Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող ճանապարհի կառուցմանը: Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, և ճանապարհի կառուցման համար քանդում են ավտոտնակները: Բնակիչները հայտարարում են, որ անվտանգության խնդիր է առաջանում, քանի որ ճանապարհը չափազանց մոտ է շենքին: Տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև […]

̰
Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ

12:57 10.02.2020

Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։ Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել […]

̰
Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

17:54 09.02.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրել. «Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց»:   View this post on Instagram   Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց? Should be 3 in pic but we are 4 )) A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Feb 9, […]

̰
Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս. Նիկոլ Փաշինյան

11:04 09.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է eureporter.co-ի Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին հոդվածը և կից գրել է. «Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»:

̰
Վայք համայնքը միանում է մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ

16:13 08.02.2020

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ Վայք խոշորացված համայնքի ավագանու 2020թ-ի հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի վերջում Վայքի Ինֆոտան ներկայացուցիչները «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին են փոխանցել բնակիչների հանրագիրն առ այն, որ դեմ են իրենց համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Համայնքի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունն ու հավաստիացրել, որ այդ հարցով արտահերթ […]

̰
Ո՞վ է վճարում Ռուսաստանից Աբխազիա մատակարարվող էլեկտրաէներգիայի համար

10:18 08.02.2020

Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Տվալաբիշվիլին հայտնել է, որ ՌԴ-ից Աբխազիա մատակարարվող էլեկտրաէներգիայի մի  մասի համար վճարում է աբխազական կողմը, մյուս մասը՝ Վրաստանի կառավարությունը: Նրա հայտարարությամբ՝ եթե Ռուսաստանն  էլեկտրաէներգիայի մատակարարում չսկսեր, Աբխազիան կարող էր հայտնվել մթության մեջ: Փետրվարի 1-ին Ռուսաստանից Աբխազիա էլեկտրաէներգիայի ուղղակի ներմուծումը սկսվեց Սալխինոյի գծից։ Էլեկտրաէներգիայի սղությունն Աբխազաիայում կապված է Ինգուրի գետում ջրի մակարդակի […]

̰
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից

19:04 07.02.2020

Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին ըստ երևույթին ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ։ Այս հաղորդագրությամբ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն […]

̰
Ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. Փաշինյան

18:12 07.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2549543752032671/?type=3&theater

̰
Տարեկան 500 մլն դոլարի «սև եկամուտ» է շրջանառվել, հիմա անտառի թալանը կանգնեցվել է. Չոբանյան

17:28 07.02.2020

Տավուշի մարզում անտառի թալանը կանգնեցվել է. այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նախկինում, ըստ տվյալների, տարեկան 500 միլիոն դոլարի «սև եկամուտ» է շրջանառվել: Չոբանյանը վստահեցրեց՝ կարողացել են առնվազն տասնապատիկ կրճատել անտառահատման ծավալները: Որ այն ամբողջությամբ բացառվի, պետք է ավելացվի ներուժը: «Այսօր, ցավոք սրտի, դեռևս անտառի կառավարման համակարգի միջոցով ի […]

̰
Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել Տավուշի մարզում 2019-ին. մարզպետի պարզաբանումը

12:51 07.02.2020

2019թ. Տավուշի մարզում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ: Այսօր՝ փետրվարի 7-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա պարզաբանեց, որ սա հաշվառված աշխատատեղերի թիվն է, կարող են լինել նաև աշխատատեղեր, որոնք առանց հաշվառման են մնացել: «Այստեղ ներառված չեն պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը, որը ևս մեծ թիվ է կազմում, բայց չեմ կարող հրապարակել: […]

̰
Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր կառավարության նիստ է հրավիրվել

18:39 06.02.2020

Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ: Գործադիրը հավանություն է տվել ԱՀ նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրին: Հաստատվել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը: 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 19 մլրդ 780 մլն դրամ: Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա ուղղություններից […]

̰
Չինաստանը ԱՄՆ-ի որոշ ապրանքների տուրքերը կրկնակի կնվազեցնի

15:35 06.02.2020

Չինաստանը որոշում է կայացրել 75 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով կրճատել Միացյալ Նահանգների ապրանքների նկատմամբ տուրքերը. դա վերաբերում է 2019 թվականի սեպտեմբերին ներդրված մաքսատուրքերի բարձրացմանը՝ ի պատասխան ԱՄՆ-ում չինական ապրանքների սակագների բարձրացման: Այսպիսով, փետրվարի 14-ից ԱՄՆ-ից ներմուծման մասով լրացուցիչ 10 տոկոս տուրքը կնվազեցվի մինչև 5%, իսկ 5%-ը՝ 2.5%: Որոշումն ընդունվել է՝ խթանելու Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային […]

̰
ԵՏՀ կոլեգիայի նախագահը փետրվարի 7-ին կայցելի Երևան

14:22 06.02.2020

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին կայցելի Երևան: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Ծրագրով նախատեսված է, որ նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ զարգացման նոր հեռանկարները, ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացման ուղիները:  

̰
BACK_TO_TOP