13:45 06.02.2020
Հայաստանի նոր իշխանությունը տևական ժամանակ դադարեցրել էր համայնքների խոշորացման գործընթացը, սակայն հիմա որոշել է շարունակել դա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ գործընթացը։ Փաշինյանն ասաց, որ իրենք խոշորացնելու են այն համայնքները, որտեղ որևէ դժգոհություն չկա․ այդ տեղերում հանրաքվե չեն նախաձեռնի։ Իսկ այն համայնքների ներկայացուցիչները, որոնք դեմ են […]
13:12 06.02.2020
Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որով կարելի է սեփական տնտեսությունը ապահովագրել ցրտահարությունից, հրդեհից, կարկուտից և այլ աղետներից։ Կառավարության նիստի ժամանակ այս ծրագրի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վաղ ցրտահարությունից ապահովագրության ժամկետը մոտենում է ավարտին։ Վարչապետն ասաց, որ գյուղացիները ապահովագրության այդ տեսակին կարող են դիմել մինչև փետրվարի 15-ը։ Փաշինյանը հիշեցրեց, որ գումարների զգալի մասը […]
12:44 06.02.2020
Կառավարության այսօրվա նիստում սպանդանոցների կառուցման համար տրվող պետական աջակցության ծրագրերը ամբողջացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց կարճ քայլերով ցույց տալ, թե ինչ պետք է անել՝ նման ներդրումային նախագիծ իրականացնելիս։ Սակայն առաջին իսկ քայլի ժամանակ մի քանի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ ծավալուն քննարկում սկսվեց․ դա դեռ այն կետն էր, որ սպանդանոց կառուցել ցանկացողը պետք է ունենա տարածք […]
12:30 06.02.2020
Հայաստանում այժմ կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսությունների են պատկանում և սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։ Այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցեց էկոնոմիկայի նախարարը։ Նա ասաց, որ այժմ ընթացքի մեջ է ևս 24 սպանդանոցների կառուցումը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրենք որպես հուշում պատրաստել են քարտեզ, թե որտեղ հիմա […]
11:39 06.02.2020
Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մաքսանենգության մեջ ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքների ներկրմանը, այսինքն՝ մեքենաներն ուղղակի եկել են ու անցել սահմանով: «Ես զարմանում եմ այդ […]
18:05 05.02.2020
Մի խումբ ավտոներկրողներ այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հայտարարում են, որ դեռևս անցած տարի իրենց գնած մեքենաներից շուրջ 300-ը մնացել են Բագրատաշենի մաքսատանը: Ավտոներկրողները կառավարությունից պահանջում են, որ իրենց այդ հարցում աջակցեն և թույլ տան նախորդ տարվա գներով կատարել մաքսազերծում: Նրանք ասել են, որ նաև գրություն են հղել վարչապետին և սպասում […]
17:14 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին: Հանդիպման շրջանակում նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների […]
17:06 05.02.2020
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերլուծել է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրված ավտոմեքենաների վիճակագրությունը: Ինչպես հայտնում է Polisia.kz գործակալությունը, տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Ղազախստանի 475 քաղաքացիներ 4 152 ավտոմեքենա են ներկրել: Նրանցից յուրաքանչյուրը ներկրել է 5 և ավելի մեքենաներ: Տրանսպորտային միջոցներ ներկրողների շրջանում «լիդեր» է դարձել Ալմաթիի շրջանի բնակիչներից մեկը, որը Հայաստանից ներկրել է իր […]
15:39 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց: Նախագահ […]
14:21 05.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: «Ամփոփված տվյալների համաձայն 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ […]
13:48 05.02.2020
Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ծաղկաձորյան առանձնատան և հարակից անտառների վարձակալելու դրվագներով պետական և իրավապահ տարբեր մարմիններում ուսումնասիրություններ են ընթացել, հարուցվել է քրեական գործ, մի դրվագով քրեական գործը կարճվել է վաղեմության հիմքով։ Մեկ այլ դրվագով՝ ուղարկվել է ԱԱԾ, Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով այս փաստերն էլ ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Hetq.am-ը: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
12:41 05.02.2020
ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվում էր նյութական պահուստի մասին հարցը, որով կառավարությունն առաջարկում է պահուստի ձևավորման գործընթացին մասնակից դարձնել նաև 5 տեսակի ապրանքանիշեր ներկրող ընկերություններին: Հարցի քննարկմանը մասնակցեց «Լուսավոր Հայաստանը», «Իմ քայլը» կողմ արտահայտվեց նախագծի շուրջ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը որևէ հարցադրում չուղղեց: Քվեարկության ժամանակ մեծ մասը կողմ քվեարկեց, իսկ երբ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ քվեարկեց, հանձնաժողովի […]
12:34 05.02.2020
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում փետրվարի 5-13-ն անցկացվում է մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլը: Մասնակիցները, ովքեր արդեն իսկ հաղթահարել են մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը, հնարավորություն են ստանում մասնակցել հարցազրույցին: Մրցույթի մասին հայտարարությունն ու մանրամասները տեղադրված են եղել Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում: Մրցույթի 2 փուլերում ստացած գնահատականների հանրագումարով առավելագույն միավորներ ստացած դիմորդներից սահմանված […]
12:10 05.02.2020
ՀՀ-ում նյութական պահուստի պահպանման, թարմացման գործընթացը կատարվում բացառապես պետական միջոցների հաշվին, ինչի համար պահանջվում են մեծ ֆինանսական ծախսեր, իսկ թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում: Դրանք նվազեցնելու նպատակով կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, որի հաստատման դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող նյութական պահուստի ձևավորման մասնակից կդառնան նաև 5 նյութական արժեքներ ներմուծող կազմակերպություններ: Խոսքը ցորեն, շաքարավազ, բուսական յուղ, […]
11:57 05.02.2020
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները: Համագործակցության արդյունքում առանին խմբի հաշմանդամություն ունեցող […]
09:53 05.02.2020
Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրուցում նշել է Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը: «Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին […]
19:14 04.02.2020
Տնակների հաշվառման աշխատանքային խումբն անցել է համապատասխան գերատեսչությունների ներկայացրած տարբերակների քննարկմանը, որոնցով սահմանվում են Գյումրին տնակներից ազատելու առաջնահերթությունները: Ըստ այդ փաստաթղթի` նախատեսվում է քաղաքը տնակներից մաքրել տարածք առ տարածք՝ հիմնավորելով տնակներում բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, ինչպես նաև տնակների տեխնիկական վիճակը: Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար նախնական ընտրությունը կանգ է […]
18:11 04.02.2020
«Ատկատներ»․ այսպես կարելի է բացատրել հունվարի վերջին բելառուսական բոլոր շաքարի գործարանների տնօրենների ձերբակալությունների պատճառը։ Ձերբակալություններին այսօր անդրադարձել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա բացատրել է սխեման, որով գործել են այդ գործարանների տնօրենները։ Նրանք համակիրների միջոցով առևտրային տուն են ստեղծել Մոսկվայում, բելառուսական շաքարն ինքնարժեքից ցածր գնով հանձնել են այդ առևտրային տանը, որն էլ այն նորմալ գնով […]
18:00 04.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի […]
17:20 04.02.2020
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում կօգնի փոխադրողներին սահուն հատել սահմանը: Այս մասին ռեպորտաժը տարածել է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի այս կետով անցումը լինի հարթ և առանց խոչընդոտների, քանի որ դրանից շատ բան է կախված: Որոշում է կայացվել ապահովել Հայաստանի ներկայացուցչի մշտական ներկայությունը տեղում, որպեսզի արագ […]
17:10 04.02.2020
Ահաբեկիչները անօդաչու թռչող սարքերից հրթիռներ են արձակել Սիրիայի նավթագազային օբյեկտների ուղղությամբ։ Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է այդ հարձակման հետևանքով սկսված հրդեհը։ Թե որ խմբավորումն է իրականացրել հարձակումները, սիրիական կողմը չի հայտնում։ Հրթիռային հարվածներից փլուզումներ էլ են եղել, սակայն սիրիական կառավարության պաշտոնյաները պնդում են, որ այս ամենը էներգակիրների ներքին շուկայի վրա ազդեցություն […]
14:21 04.02.2020
Պետության օժանդակությամբ 2019 թվականից մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 16 ծրագիր: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կարևոր է այն հանգամանքը, որ այժմ պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլև փոխհատուցման եղանակով։ Համապատասխան ծրագրերին և դրանց իրականացմանը վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:19 04.02.2020
ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու […]
14:00 04.02.2020
Կայանելու տեղ գտնելը Երևանում խնդիր է: Դրանից դժգոհություններն այսօր հաճախադեպ են: Փոխարենը կայանման համար նախատեսված տեղերում կարող են ամիսներով կանգնած մնալ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաները: Խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ լուծման ի՞նչ քայլեր կան, և ո՞վ է խնդրի հասցեատերը: «Մի հատ փողոցների ծախու ավտոներին նայեք, ամբողջ քաղաքում առաջին շարքեր չկան ո´չ կայանելու, ո´չ […]
13:40 04.02.2020
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության […]
12:41 04.02.2020
Քանի՞ տնտեսվարող է մինչ օրս սպասում նոր սերնդի ՀԴՄ սարքերին, և արդյո՞ք մինչև փետրվարի վերջ նրանք կկարողանան ձեռք բերել դրանք ու գործունեություն ծավալել: Հարցն այսօր քննարկվել է նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ դրանց բացակայությունը չի խանգարում գործունեություն ծավալելուն, եթե տնտեսվարողը հայտ է ներկայացրել: Մանրամասները` տեսանյութում:
12:36 04.02.2020
Լույս է տեսել ռուսական «ЛИЦА» («Դեմքեր») տարեկան ամսագրի նոր համարը, որն անդրադարձել է Ռուսաստանում անշարժ գույքի շուկայի առաջատարներին։ Այս ցանկում է հայտնվել նաև հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» խմբի ձեռնարկությունների սեփականատերն է։ Ամսագիրը հիշատակել է, որ Կարապետյանը ներկայում ունի մոտ 3,9 միլիարդ դոլար կարողություն։ Մասնագիտացած Forbes ամսագրի տվյալներով՝ նա 568-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց […]
12:02 04.02.2020
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է 2019թ. 9 ամիսների բյուջեի կատարողականը: Ֆինանսների նախարարի կողմից ցուցանիշները ներկայացնելուց հետո հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը խոսել է այն մասին, որ «Հարկային գաղտնիքի մասին» օրենքին համապատասխան՝ տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդլայնվեր: Հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջը չի կատարվել: Հարցին արձագանքել […]
11:45 04.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է […]
19:15 03.02.2020
2019 թվականի ընթացքում Ղազախստանի սահմանը հատել ու երկիր է մտել հայկական պետհամարանիշով 38 հազար 558 մեքենա։ Դրանցից միայն 18 հազար 209 հատն է հետագայում լքել երկրի տարածքը։ Այս մասին տեղեկությունները հրապարակել է ԵԱՏՄ անդամ պետության մաքսային ծառայությունը։ Ամբողջ տարվա ընթացքում, ստացվում է, հայկական համարանիշներով փաստացի Ղազախստան է ներկրվել 20 հազար 349 մեքենա։ Ընդ որում՝ նույն […]