16:13 08.02.2020
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ Վայք խոշորացված համայնքի ավագանու 2020թ-ի հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի վերջում Վայքի Ինֆոտան ներկայացուցիչները «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին են փոխանցել բնակիչների հանրագիրն առ այն, որ դեմ են իրենց համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Համայնքի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունն ու հավաստիացրել, որ այդ հարցով արտահերթ ավագանու նիստ կգումարվի առաջիկայում։
Սա մի գործընթաց է, որը սկսվել է դեռ 2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչները հանրագրի միջոցով դեմ արտահայտվեցին մետաղական հանքահանության ուղղությամբ որևէ գործունեության իրենց համայնքի տարածքում։ Համայնքի ավագանին էլ իր որոշմամբ հաստատեց բնակչության մեծամասնության այդ ցանկությունը։
Այնուհետև նույն օրինակին հետևեցին նաև Վայոց ձորի մարզի հինգ համայնքներ՝ 2018-ի դեկտեմբերին՝ Ջերմուկը, 2019թ. ապրիլին՝ Գլաձորը, մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը, իսկ սեպտեմբերին` Մալիշկան։ Այս համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
15:57 14.05.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...