TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չենք կարող ձեզ ֆիլմ ցույց տալ էստեղ. Հայկ Մարությանը` Երևանում հանրային տրանսպորտի հարցի մասին

15:50 25.12.2019

«Մենք կարո՞ղ ենք հստակ որոշակի տեղեկատվություն ունենալ և քաղաքացիների համար ժամկետներ մատնանշել, թե տրանսպորտային բարեփոխումները երբվանի՞ց են մեկնարկելու, կառավարության հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, ֆինանսների մասով ունե՞նք հստակ տեղեկատվություն»,- այսօր ավագանու նիստի ժամանակ Երևանի հնգամյա ծրագրի փաթեթը ներկայացնելիս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Հարցին արձագանքեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, նա հայտարարեց, […]

̰
2019թ. նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%. Ավինյան

15:20 25.12.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%: «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.8%-ով Շինարարության ծավալն աճել է 4.8%-ով Առևտրի շրջանառությունն աճել է 11.9%-ով Ծառայությունների ծավալը աճել է 11.6%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14.2%-ով Արտահանումն աճել է 25.7%-ով Ներմուծումն աճել է 9.6%-ով»,- գրել է Ավինյանը:

̰
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր

15:15 25.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» […]

̰
Ձեր տված խոստումները հերթով բերում, հնգամյա ծրագրից հանում եք․ Խաժակյանը՝ Երևանի քաղաքային իշխանությանը

15:10 25.12.2019

Երևանի ավագանու նիստի այսօրվա օրակարգում նոր հնգամյա ծրագիր է, որը տարբերվում է նախորդ տարի ընդունվածից։ Ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հնգամյա ծրագրում փոփոխություններ կարելի է անել միայն այն դեպքում, երբ խոչընդոտներ կան ծրագրի իրականացման համար։ Խաժակյանը ներկայացրեց «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ենթածրագիրն ու ասաց, որ որպես դրա իրականացման խոչընդոտ քաղաքային […]

̰
ԱՄՀ-ն հերթական անգամ հանդես եկավ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով. Փաշինյան

15:03 25.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ի կատարողականի առաջին ամփոփմանը վերաբերող գրառում է կատարել: «Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով: Հետևաբար, այս այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,- […]

̰
Ղրիմի կամրջով անցել է առաջին գնացքը

13:23 25.12.2019

Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ ուղևորատար գնացքը դեկտեմբերի 25-ի գիշերն անցել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Գնացքը (թիվ 7/8) դեկտեմբերի 23-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից: Գնացքը կժամանի Սևաստոպոլ դեկտեմբերի 25-ին՝ Կիևի ժամանակով 08։25-ին:

̰
Արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ. Արտակ Մանուկյան

13:20 25.12.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՎԿ-ն հրապարակեց հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով չափվում է տնտեսական աճը: Ըստ այդմ, 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջանցիկ աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Բավական դրական է արտահանման աճը (9%), ինչը կրկին առաջանցիկ է ներմուծման […]

̰
Մոսկվայի մետրոյում գործարկվել է թեմատիկ գնացք՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձի

14:39 24.12.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում նշված է. «Ընկերներ, մենք հիանալի նորություն ունենք: Մոսկվայի մետրոյում՝ Կոլցևայա գծի վրա, գործարկվել է թեմատիկ գնացք՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձի: Թեմատիկ գնացքում հինգ վագոններ են: Նրանցից յուրաքանչյուրի ներքին հարդարանքը նվիրված է ԵԱՏՄ երկրներից մեկին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղըզստանին և Ռուսաստանին: Ուղևորները հնարավորություն կունենան պարզելու հետաքրքիր փաստեր երկրների վերաբերյալ, ծանոթանալ […]

̰
Որքա՞ն է պետբյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ու պետական տուրքի ծավալը

15:36 23.12.2019

2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 314,1 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Ավելին՝ այստեղ:

̰
Մեղրին կգազաֆիկացվի. տարեվերջին գումարի փոխանցումը կկատարվի

14:06 23.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մեղրիի գազաֆիկացմանն ու խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարություններին: «Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից […]

̰
2020թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ

13:42 23.12.2019

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաև արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, […]

̰
Ղազախստանն իր արտաքին քաղաքական ռազմավարությունում Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում է նույն զամբյուղում

12:52 23.12.2019

Ղազախստանի նախագահը հաստատել է արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որի մեջ հակիրճ անդրադարձ կա նաև Հայաստանին, ի թիվս մի խումբ այլ երկրների։ Հայաստանի Հանրապետությունը այդ ռազմավարության մեջ դիտարկվում է որպես գործընկեր պետություն, թեև Հայաստանը և Ղազախստանը դաշնակից պետություններ են ՀԱՊԿ գծով ու աննդամակցում են ԵԱՏՄ-ին։ «[Ղազախստանը] շարունակում է ավանդական փոխշահավետ համագործակցությունը Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության, […]

̰
Ներքին զբոսաշրջային այցելություններն աճել են. Տիգրան Ավինյան

11:00 23.12.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45,7%-ով»:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:09 22.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

10:18 22.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16։30 Ավանի Սայաթ Նովա փ. 1/1, 1/2, 1/4, 2, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7, Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/4, 29/5, 29/6 (հանրակացարանները), 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 4, 9, 10, 11, […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է Բորիս Ջոնսոնի Brexit-ի օրինագիծը

17:55 21.12.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի Brexit-ի օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 358 պատգամավոր, դեմ՝ 234-ը: Օրինագիծն արգելում է անցումային շրջանի երկարաձգումը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից, բայց հետևի դրա կանոններին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տեղի էին ունեցել արտահերթ խերհրդարանական ընտրություններ, […]

̰
Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ունեցավ. Շիրակի մարզպետ

18:50 20.12.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է անցնող տարին: Շիրակի մարզի մի շարք ոլորտներում պետական հատկացումներն այս տարի աննախադեպ են եղել: Տիգրան Պետրոսյանը թվերով ներկայացրեց աճը: Դրանք բոլոր ոլորտներում, 2018-ի համեմատ, գերազանցում են մի քանի անգամ: Աճը թվերով տեսանելի է ոչ միայն ճանապարհաշինությունում: Այս տարի Գյումրիում վարկային, գյուղերում` պետական ու սուբվենցիոն ծրագրերով, հարյուրավոր կիլոմետրեր են […]

̰
Ամփոփում ենք Բարձրագույն ԵՏՀ հերթական նիստի արդյունքները. վարչապետ

17:08 20.12.2019

ՀՀ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում` Բարձրագույն ԵՏՀ հերթական նիստի շրջանակում, ամփոփում է նիստի արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Փաշինյանը ներկայացրել է իր ներածական խոսքը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

16:42 20.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է իր ներածական խոսքը Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

̰
Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

16:13 20.12.2019

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ԵԱՏՄ անդամ պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները, քննարկում են ընթացիկ խնդիրները, սահմանում առաջնահերթություններ՝ համագործակցության խորացման և «ԵվրԱզԷՍ-ի» միասնական շուկայի աշխատանքը բարելավելու համար: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի […]

̰
Երթուղիների նոր մրցույթներ չեն լինելու, մինչև միասնական ցանցը չներդրվի․ Սարգսյան

15:22 20.12.2019

Արարատի մարզում շարունակում են վերակնքել տրանսպորտային երթուղիների վերաբերյալ պայմանագրերը նույն ընկերությունների հետ, քանի դեռ Հայաստանում չի ներդրվել միասնական երթուղային ցանցը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Նոր մրցույթներ չեն անցկացվելու մինչև միասնական երթուղային ցանցը չներդրվի»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով միջհամայնքային տրանսպորտի խնդիրների մասին: Նրա խոսքերով՝ խնդիրն առաջին փուլում պետք է լուծվի […]

̰
Էրդողանը իսլամական երկրներին կոչ է արել անցնել ազգային արժույթով առևտրի

22:50 19.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցումն ազգային արժույթով առևտրի հաշվարկին առաջնահերթություն է իսլամական երկրների համար: Այդ մասին հայտնում է Anadolu-ն: «Այլ արժույթով առևտուրը տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին ցնցումներից»,- ասել է նա: Էրդողանը նաև ավելացրել է, որ առևտրային պատերազմների մասշտաբների աճի շրջանում առանձնահատուկ նշանակություն ունի իսլամական բանկինգի զարգացումը:

̰
Պուտինը կատակել է իր տարիքի մասին

22:00 19.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացվող իր մեծ ասուլիսի ժամանակ կատակել է իր տարիքի մասին: Կամչատկայի լրագրողներից մեկը խոսել է դեպի Կամչատկա ավիատոմսերի սուբսիդավորման վերաբերյալ և կատակով հարցրել է, թե արդյո՞ք Պուտինը երկար ժամանակ չի ժամանել այնտեղ, քանի որ թռիչքը թանկ է: «Դա կապված չէ Կամչատկայի տոմսերի բարձր գնի հետ, քանի որ ես ընկնում եմ […]

̰
Հայաստանը բենզին կգնի Ղազախստանից. սպասվում է գների իջեցում

19:42 19.12.2019

Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը խոսել է Հայաստան բենզին ներմուծելու վերաբերյալ ՀՀ կառավարության հետ պայմանավորվածությունների մասին: Ըստ նրա՝ Հայաստանը համաձայնել է ղազախական կողմի բոլոր առաջարկներին, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է հաստատման ներքին մակարդակում: «Համակարգող նախարարությունների միջև կան մի շարք անհամապատասխանություններ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության և Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարության միջև առանձին ձևակերպումներում մոտեցումները տարբեր են: […]

̰
Չինաստանը ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մասատուրքերը չեղյալ կհամարի

18:37 19.12.2019

Չինաստանի իշխանությունները որոշել են որոշ ամերիկյան ապրանքներ ազատել մաքսատուրքերից: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Պետական ​​խորհրդին: Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգներից մի շարք ապրանքների հարկերից պաշտոնական ազատումը տեղի կունենա դեկտեմբերի 26-ից, և ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը: Երկրորդ ցուցակի առաջին խմբաքանակը ներառում է սպիտակ յուղ, սննդի դասի միկրոբյուրեղային պարաֆին, բարձր […]

̰
Պուտինը Չեչնիայի տարածքով դեպի Վրաստան ավտոճանապարհ կառուցելու գաղափարը «լավն» է որակել

18:22 19.12.2019

Լրագրողներից մեկը Պուտինին հարց է տվել Չեչնիայի տարածքով դեպի Վրաստան ավտոճանապարհ կառուցելու մասին:

̰
ԵՄ-ն 5,1 մլն եվրո է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար

18:10 19.12.2019

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ […]

̰
Ճանապարհների հիմնանորոգման արժեքը նվազել է. Նիկոլ Փաշինյան

17:58 19.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020թ. բյուջետային հայտի քննարկման ժամանակ։ Նա նաև ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշխատանքը՝ սոցիալական աջակցության ձև

15:35 19.12.2019

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 1000 նպաստառու ընտանիք աջակցություն կստանա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Պետությունը նրանց կենդանիներ կտրամադրի, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ծրագրից օգտվող ընտանիքների անասնապահությունից ստացած եկամուտը մեկ տարի անց կավելանա մոտ 50%-ով։

̰
Արցախի խորհրդարանը հաստատել է 2020 թ. պետական բյուջեն

15:31 19.12.2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանը հաստատեց 2020 թ. պետական բյուջեն: 2020-ի բյուջեի եկամուտները կկազմեն 120 միլիարդ 949.4 միլիոն դրամ, ծախսերը՝ 120 միլիարդ 840. 7 միլիոն դրամ, պրոֆիցիտը՝ 108.7 միլիոն դրամ: Տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է և նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը»:

̰
BACK_TO_TOP