TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

15:07 28.12.2019

Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել:  Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է […]

̰
Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով. ՊԵԿ

13:15 28.12.2019

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: «Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը […]

̰
Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա․ «Հայաստանի Հանրապետություն»

08:28 28.12.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա: Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի […]

̰
Արցախում տարին եզրափակվում է 9.1 տոկոս տնտեսական աճով

18:47 27.12.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում տարին եզրափակվում է 9.1 տոկոս տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4 828 ԱՄՆ դոլար: Նա նաև ընդգծել է, որ 2019թ․ հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]

̰
Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը

15:53 27.12.2019

2019թ. դեկտեմբերի 23-ին  Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը, և ներկայումս դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) պաշտպանության շրջանակներում, հայտնում է ecolur.org-ը: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020թ․ հունվարի սկզբին։ Այս մասին նշված է «Լիդիան Արմենիա» […]

̰
Վարչապետը վրդովվեց Գյումրիի մաքսատանն առկա ահռելի հերթից

15:09 27.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է ավտոներկրողների հետ: Վերջիններս բողոքել են չափազանց մեծ հերթերից, ավտոմեքենաները մաքսազերծելու համար բավական երկար սպասելուց և վարչապետին խնդրել են, որ այս օրերին մաքսատունն աշխատի ավելի մեծ թափով: ՀՀ վարչապետը, ի պատասխան, նշել է, որ միայն այս տարվա դեկտեմբերին Հայաստան է բերվել այնքան ավտոմեքենա, որքան նախկինում՝ ամբողջ տարվա ընթացքում ու […]

̰
Չենք գտել որևէ դեպք, երբ կարագի փոխարեն վաճառվում է այլ բան. Գեղամ Գևորգյան

14:10 27.12.2019

Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է նաև կարագի շուկայում տիրող իրավիճակը, վստահեցրել է. «Մեր ուսումնասիրությունների արդյունքում հստակ կարող ենք ասել, որ չենք գտել որևէ դեպք, երբ կարագի փոխարեն վաճառվում է այլ բան: Անբարեխիղճ մրցակցության դրսևորում չի եղել, անալիզները կհրապարակենք: Բուսական յուղ չի հայտնաբերվել, հիմնական խնդիրը մնում են ցանցերը: Ցանցերի իրացման ոլորտում 2020-ին պետք է […]

̰
Նոր տարվանից հետո շաքարի գինը կթանկանա. ՏՄՊՊՀ նախագահ

13:56 27.12.2019

Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև շաքարավազի շուկային: Այստեղ գնի կտրուկ իջեցում կա, ինչը տնտեսության համար այնքան էլ լավ չի, հայտարարել է Գևորգյանը: «Ունենք բացասական բալանսի դիտարկում: Այս պահին շաքարի գինը 2017թ. հունվարի 391 դրամից իջել է 229 դրամ, հիմա 209 դրամով էլ կա, և սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների, հունվարին, կարծում […]

̰
ԱԳԼՃԿ-ներում խմ-ի փոփոխությունը կգ-ի ի վնաս քաղաքացիների չի եղել. Գեղամ Գևորգյան

13:26 27.12.2019

«Բենզալցակայանների հետ կապված խնդրի մեծ մասը օրենսդրությանը չի համապատասխանում, և պետք է գլոբալ լուծում լինի, չափանիշներին համապատասխանեցնելը օրենսդրական կարգավորման հարց է, օրինակ` տեղադիրքը չի համապատասխանում, սանիտարական պայմաններ և այլն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ բենզալցակայանների հետ կապված խնդիրներին է անդրադարձել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ նախատեսված 5 ոլորտի փոխարեն 7-ում են կատարել ուսումնասիրություններ: […]

̰
Անկախ ԱՄՆ պատժամիջոցներից` «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը կավարտվի. Լավրով

13:24 27.12.2019

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը կավարտվի: Այդ մասին նա ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում: ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ Եվրոպան տեղյակ է լրացուցիչ արտահանման ուղի ստեղծելու օգուտների մասին: Սակայն ինչպես նշել է Լավրովը, կան նաև պետություններ, որոնք պատրաստ են աշխատել օվկիանոսի մյուս կողմում գտնվող […]

̰
Ո՞րն է եղել այս տարի անբարեխիղճ մրցակցության ամենախոշոր դեպքը

12:58 27.12.2019

Այսօր հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է անբարեխիղճ մրցակցության ամենախոշոր դեպքը, որի համար տնտեսվարողի տուգանքը կազմել է 32 մլն դրամ: «Օղիների հետ կապված գործերն էին, երբ բրենդի խախտման խնդիր էր դրված, և վարույթներ ենք իրականացրել: Նաև դիալեզի հետ կապված վարույթներ ենք ունեցել, նաև կաթնամթերքի հետ կապված, էլի հասարակության մոլորեցման դեպքեր […]

̰
Ո՞ր պետական մարմինների նկատմամբ է ՏՄՊՊՀ-ն պատասխանատվություն կիրառել

12:53 27.12.2019

2019-ի ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած վարույթների քանակը զգալիորեն գերազանցել է անցած տարվա քանակը: Սա հանձնաժողովի նախագահը պայմանավորել է տնտեսվարողների բողոքների թվի ավելացմամբ: Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Մանրամասնել է. Անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ 2018-ին 49 դեպքի փոխարեն այս տարի ունեցել են 53 դեպք, Գերիշխող դիրքի չարաշահման և […]

̰
Ֆորբսը ներկայացրել է Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերին

23:09 26.12.2019

«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուս միլիարդատերերի վարկանիշը, որոնք մյուսներից շատ են հարստացել 2019-ին: Ցանկը գլխավորում է «Норникель»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Տարվա ընթացքում նրա կարողությունը հասել է 8 մլրդ դոլարի: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա հարստությունը գնահատվում է 23.8 մլրդ դոլար: Առաջնորդների հնգյակում ներառվել են նաև «Новатэк»-ի ղեկավարը՝ Լեոնիդ Միխելսոնը (պլյուս 5,9 մլրդ. դոլարից մինչև 27 մլրդ. […]

̰
Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է. Նիկոլ Փաշինյան

19:04 26.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է իր ելույթը գործարարների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը։ «Իմ խոսքը գործարարների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը»,- գրել է վարչապետը: «Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է: Ինձ համար մեծ պատիվ և հաճելի է ձեզ հետ հանդիպել բարձր տրամադրությամբ: Ես եկել եմ ձեզ շնորհակալություն ասելու: Մենք հույս ենք դնում […]

̰
Գյումրիի անշարժ գույքի շուկայում 1800-ականների տների գները մեկուկես տարում աճել են 2,5 անգամ

18:45 26.12.2019

Մեկուկես տարում Գյումրիում բնակարանային առք ու վաճառքի 2 շուկա է ձևավորվել, որոնք միմյանցից տարբերվում են գնային առաջարկներով: Մեկը քաղաքի կենտրոնն է՝ իր պատմական տներով, որոնց պահանջարկն անընդհատ աճում է, մյուսը ծայրամասային տարածքներն են, որտեղ գների էական թանկացում չկա: Զբոսաշրջային ակտիվության դրական հետևանքն է քաղաքի հին բնակֆոնդի նկատմամբ սկիզբ առած հետաքրքրությունը: Քաղաքի ալեքպոլյան պատմության ճարտարապետական կառույցների […]

̰
Ոստիկանները բացահայտել են Պետգույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց ապօրինությունները

17:40 26.12.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և […]

̰
Արդիականացվելու է Մեղրիի սահմանային անցակետը

16:41 26.12.2019

Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ: Մեղրիի անցման կետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի […]

̰
Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարանների գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը. «Գազպրոմ Արմենիա»

16:00 26.12.2019

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս: «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին […]

̰
2020 թվականից արտաբյուջեներ չեն լինելու. Արտակ Մանուկյան

15:30 26.12.2019

«9 կազմակերպության հետ ունենք փոխըմբռնման հուշագիր, 55 օրենքի նախագիծ է ընդունվել, 26 նիստ ենք անցկացրել, 12-ը՝ համատեղ: 3-րդ նստաշրջանի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի հաստատման  աշխատանքներին ենք մասնակցել, և այդ բյուջեն դրական եզրակացություն է ստացել, իհարկե, ոչ միաձայն: Մյուս կարևոր ուղղությունն արտաբյուջեների պրակտիկայի դադարեցումն է, որն իրականացվել է մեր հանձնաժողովի ուժերով: 2020 թվականից արտաբյուջեներ չեն […]

̰
Բացահայտվել է Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք

15:14 26.12.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից […]

̰
289 մլն դրամ է հատկացվել Մեղրիի գազիֆիկացման համար

15:13 26.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել է շուրջ 289 մլն դրամ: «Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10000 բնակիչ կապահովենք բնական գազով»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը: Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 […]

̰
ԵԱՏՄ-ն ինտեգրման խորությամբ երկրորդ տեղն է գրավում ԵՄ-ից հետո

14:40 26.12.2019

ԵԱՏՄ-ն ինտեգրման խորությամբ երկրորդ տեղն է գրավում Եվրամիությունից հետո, հետևում է «Ինտեգրման ցուցանիշների համակարգը որպես վերլուծության գործիք» վերլուծական զեկույցից: Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնում է, որ 2010-2018թթ. ԵԱՏՄ-ն միակ ինտեգրացիոն միավորումն է, որի համար ինտեգրման ցուցանիշների արժեքներն աճել են բոլոր ուղղություններով: Ինտեգրման ցուցանիշներն արտացոլում են ինտեգրման միավորումների երկրների միջև ինտեգրման խորությունը: ԵԱՏՀ-ը ցուցանիշները հաշվարկում […]

̰
Պետք է գնալ ու մաքրել ցուցակները, որ «Բրաբուս» քշողները նպաստ չստանան. Փաշինյան

14:19 26.12.2019

Այսօր զինծառայողների աշխատավարձերի ու նպաստի չափերը ներկայացնող նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք գիտենք, որ այդ ոլորտում էլ ունենք պրոբլեմներ, և այս տարի դուք 3 մլրդ դրամի չափով խնայողություններ եք արել, և մենք էն տրամաբանությամբ չենք կարող գնալ, որ ՀՀ-ում նպաստառուների գործող ցանկը համապատասխանում է նպաստի կարիք ունեցողների թվին, որովհետև չարաշահումների մասին է […]

̰
Որքա՞ն կկազմեն զինծառայողների աշխատավարձերն ու նպաստները 10 տոկոսով բարձրանալուց հետո

13:47 26.12.2019

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրանում են ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Այսօր կառավարությունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին-առանձին ներկայացրել է, թե զինծառայողների համար ավելացումը որքան կկազմի: Եվ այսպես․ Հիմնական կենսաթոշակի չափը 16 հազար դրամի փոխարեն կկազմի 18 հազար դրամ, Ծառայության առաջին 10 տարվա աշխատանքային ստաժը 800 դրամի փոխարեն կհաշվարկվի 950 դրամ, Զինծառայության […]

̰
Արսեն Քարամյանի ամանորյա տեսաուղերձը «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից

13:14 26.12.2019

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը  ԵՊՀ շրջանավարտների միավորման անունից ամանորյա տեսաուղերձ է հղել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից։ «Սիրելի´ շահառուներ, ավարտին է մոտենում մեր համատեղ աշխատանքի ևս մեկ տարի: Նախորդ տարին արգասաբեր էր մեզ համար: Այսօր այս վարում «Շրջանավարտների միավորման» աշխատակազմը զարդարել է «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի առաջին խորհրդանշական տոնածառն այն վստահությամբ, որ 2 տարի […]

̰
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ձևակերպումներն իրականացնելու համար տոնական օրերին ՊԵԿ-ը հերթապահություն է սահմանել

12:44 26.12.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Այդ մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, հերթապահություն […]

̰
55 միլիարդ չենք ունենա էդտեղից, 100 մլրդ կունենանք այլ տեղից․ Փաշինյանը՝ ավտոներկրումների դանդաղման մասին

11:58 26.12.2019

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կանխատեսեց, որ 55 միլիարդ դրամը, որ ձևավորվել էր ավտեմքենաների ներկրումներից, մյուս տարի այլևս չի հավաքվի։ Պատճառը ԵԱՏՄ օրենսդրության ուժի մեջ մտնելն է Հայաստանի համար։ «55 միլիարդ չենք ունենա էդտեղից, 100 միլիարդ կունենանք այլ տեղից», – նրա խոսքերին ավելացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեքենաների ներկրումներից ստացվող մաքսային վճարներից անկախ՝ ՊԵԿ […]

̰
Ո՞ր ապրանքների արտահանումն է զգալի աճ գրանցել

11:31 26.12.2019

Վարչապետի հորդորով այսօր Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց, թե ինչ գործոններ են ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի և արտահանման աճի վրա։ Նախարար Տիգրան Խաչատրյանը մի քանի ոլորտներ թվարկեց․ կոնյակի արտահանումն աճել է 27 տոկոսով, գինիների արտահանումն աճել է 50 տոկոսով, մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով, բուսական ծագման ապրանքներ՝ 18,5 տոկոսով, հատկապես՝ վարունգի և ելակի […]

̰
Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ Փաշինյան

11:22 26.12.2019

«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»․ այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սկսեց Կառավարության նիստը։ Նա մեջբերեց ԱՎԾ վիճակագրությունը, որի համաձայն՝ նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 10,1 տոկոս։ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց, որ արտահանման աճը կազմել է 25,7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև տնտեսության կոնկրետ ճյուղեր։ Վարչապետի խոսքով՝ սա ապացուցում է, որ տնտեսական […]

̰
Երևանի 2020թ․ բյուջեն կլինի 116 միլիարդ դրամ

17:25 25.12.2019

Երևանի բյուջեի նախագծում նախատեսվել է, որ եկամուտները 2020 թվականին կլինեն գրեթե 107 միլիարդ 147 միլիոն դրամ, որից 27 միլիարդ 20 միլիոնը սեփական եկամուտներն են։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ 2020 թվականին Երևանի ծախսերի ծավալը, ըստ նույն բյուջեի, լինելու է 116 միլիարդ 260 միլիոն դրամ։

̰
BACK_TO_TOP