19:42 19.12.2019
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը խոսել է Հայաստան բենզին ներմուծելու վերաբերյալ ՀՀ կառավարության հետ պայմանավորվածությունների մասին:
Ըստ նրա՝ Հայաստանը համաձայնել է ղազախական կողմի բոլոր առաջարկներին, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է հաստատման ներքին մակարդակում:
«Համակարգող նախարարությունների միջև կան մի շարք անհամապատասխանություններ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության և Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարության միջև առանձին ձևակերպումներում մոտեցումները տարբեր են: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ մենք կանցկացնենք առանձին հանդիպում և կփորձենք հեռացնել անհարթությունները»,- Մագաուովի խոսքերը մեջբերում է Sputniknews.kz- ը:
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարարի խոսքերով՝ այդ դեպքում առջևում լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգն է, որից հետո Հայաստանը պետք է հայտնի մատակարարումների ծավալների մասին:
«Հայաստանը չի բարձրաձայնել ծավալները: Բայց այնտեղ նաև առաքման լոգիստիկան ինքնին շատ բարդ է: Տրանսպորտային միջանցքը շատ ծանր է»,- ասել է նա:
Ասետ Մագաուովը նաև ավելացրել է, որ հայկական կողմը գործարքից ակնկալում է բենզինի ներքին շուկայում մրցակցության ստեղծում և գների իջեցում, ինչպես դա տեղի է ունեցել Տաջիկստանում և Աֆղանստանում, երբ Ղազախստանի բենզինն անցյալ տարի սկսել է առաքվել այդ երկրների շուկաներ:
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...