TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանը ներդրումների վերաբերյալ տեսանյութ է ներկայացրել

13:05 19.12.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսանյութ արևային էներգետիկայում 300-320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ռազմավարական նշանակություն ունեցող օտարերկրյա ներդրումներին աջակցելու մասին։

̰
Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում. Փաշինյան

12:39 19.12.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2003 թվականից ի վեր ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարանով, սակայն այդ հարցը չի լուծվել: «Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից, այդ ընթացքում բնակարանաշինություն է եղել այս նպատակով: Իսկ ինչո՞ւ այս բնակարանները չեն հասել այս երեխաներին: Հիմա, որ […]

̰
Ախթալան այսօր. էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են Հայաստանում

12:26 19.12.2019

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում գրված է. «Դեբեդի վտակ Ախթալա գետակն այսօր։ «Կառավարելի» ռիսկերի շարքից։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են նաև հետհեղափոխական Հայաստանում»։

̰
Չի՛ վաճառվում․ Վրաստանն արձագանքել է Բաթումի նավահանգիստը Հայաստանին վաճառելու լուրերին

11:44 19.12.2019

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է բանակցել՝ Բաթումի նավահանգիստը գնելու համար։ «Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումի նավթատերմինալ» ընկերությանը», – նշվում է վրացական կողմի հաղորդագրության մեջ։ Հայկական մամուլի հրապարակումների մեջ նշվում է, որ արտասահմանի հայ գործարարները դրամահավաք են անում՝ նավահանգիստը […]

̰
Այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ․ վարչապետ

11:08 19.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին […]

̰
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը

10:43 19.12.2019

Օրինագծով նաև պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով:

̰
Երկաթուղային կամրջի բացումը դեպի Ղրիմ Կրեմլում անվանել են տարվա գլխավոր իրադարձություն

20:53 18.12.2019

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Կրեմլում որ իրադարձությունն է համարվում ամենակարևորը տարվա ընթացքում, հայտնում է Gazeta.ru-ն: Պեսկովը պատասխանել է, որ ամենակարևոր իրադարձությունը դեռ պետք է տեղի ունենա՝ Ղրիմի հետ երկաթուղային կապի բացումն է: «Գլխավոր բանը դեռ պետք է տեղի ունենա՝ Ղրիմի կամրջով երկաթուղային կապը կսկսի գործել: Ամեն դեպքում, […]

̰
900․000 եվրո դրամաշնորհ բնության հատուկ պահպանվող տարածքների համար

18:05 18.12.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։ Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, […]

̰
Որքա՞ն է Վրաստանը պարտք Հայաստանին

17:23 18.12.2019

«Business Грузия» պարբերականը հրապարակել է Վրաստանի պետական պարտքի մասին նյութ: Պետական պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 5,4 միլիարդ դոլար: Խոշոր վարկատուներ են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 միլիոն դոլար), Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (910 միլիոն դոլար): Ինչ վերաբերում է վարկատու երկրներին, ապա դրանք են Գերմանիան (322 միլիոն դոլար), Ֆրանսիան (238 […]

̰
Թալինի ոստիկանները բացահայտել են Թլիկ համայնքում կատարված ապօրինությունները

17:15 18.12.2019

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018  թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Դեպքի առթիվ […]

̰
20 տոկոս շահութահարկի պատճառով հայկական ընկերությունները չեն գրանցվում տեղական շուկայում

16:30 18.12.2019

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները գրանցվում են այլ երկրներում: Դրա պատճառներից մեկը 20 տոկոս շահութահարկն է: Այսօր այս մասին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Տեղական ընկերությունների դեպքում հիմնական խոչընդոտը շահութահարկի բարձր տոկոսն է, իրենք նախընտրում են տանել որևէ ազատ տնտեսական գոտում գրանցել ընկերությունը, այնտեղ գեներացնեն գումարը, բայց շահութահարկ չվճարեն, հիմա ընկերություններ կան, որ բավական լուրջ գումարներ […]

̰
«Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ. ներդրումային ծրագիրը հաստատված է

15:18 18.12.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ. ներդրումային ծրագրին, որի արժեքը 61 մլրդ դրամ է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազատարները խորհրդային ժամանակներից են, որոնց վրա ներդրումներ չեն արվել. «Այդպես շահագործվում են, բայց շահագործումն իրականացվում է անվտանգ»: Նա նաև ընդգծեց, որ զարգացման ծրագրեր կան, […]

̰
Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը

15:10 18.12.2019

Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Գյումրու տեխնոպարկն ունի 860 ուսանող, 35 ընկերություններ են տեղակայված այնտեղ, նախարարը կարևորել է «Սինոփսիսի» ներկայացվածությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Երրորդ քաղաքում ևս առաջընթաց կա: «Վանաձորում 20 ընկերություն կա, 370 ուսանողներ են վերապատրաստվել, հաջորդ տարի […]

̰
Ինչո՞ւ հայ բլոգերները չեն կարողանում օգտվել YouTube-ի կոնտենտից

14:25 18.12.2019

Հայ բլոգերները կամ յութուբյան ալիք ունեցողները YouTube-ի կոնտենտից օգտվելու խնդիր ունեն, ի՞նչն է պատճառը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարցին է անդրադարձել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «YouTube-ի հետ կապված երեք ճակատով աշխատում ենք, մեկը՝ պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնց ընդունել եմ ու գրություն եմ փոխանցել, որ […]

̰
Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ աշխարհի առաջատարների թվում է

14:02 18.12.2019

Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է, այս առումով Հայաստանն աշխարհի առաջատարների թվում է. այսօր հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսում ներկայացրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Նա նաև անդրադարձել է Պետական աջակցության մասին օրենքի շրջանակներում արտոնություն ստացող ընկերություններին: Շուրջ 230 նորաստեղծ ընկերություն է դիմել, ըստ Արշակյանի մոտ 1200 աշխատատեղ է  ստեղծվելու: «Ունենք Սփյուռքից դիմած […]

̰
2019թ. 10 ամսում արևային և հողմնային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկնապատկվել է

12:47 18.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Փաստերvsխոսքեր» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Քանի որ, նկատել եմ, որ նույնիսկ իրենց ոլորտի մասնագետ համարող ու դրա կառավարմամբ զբաղված գործընկերների շրջանում վիճակագրության տիրապետման մասով խնդիրներ կան, տեղադրեմ որոշ փաստեր․ Փաստ 1: 2019թ հունվար-հոկտեմբերին արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 11.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.6 անգամ […]

̰
Սենատի հանձնաժողովը քվեարկության է դնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

12:32 18.12.2019

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր քվեարկության կդնի Ռուսաստանից ԱՄՆ-ի պաշտպանության մասին օրինագիծը, որը հայտնի է Դասկա անվանումով: Դրանով արգելք է դրվում այն գործառնությունների վրա, որոնք կարող են առնչվել նավթարդյունաբերությանը, բանկային ներդրումներին, կիբերսեկտորին և նավաշինական ոլորտի այն ընկերություններին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են նախագահ Պուտինի շահերից ելնելով և աջակցում են այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների […]

̰
Զարուհի Բաթոյանը լավ լուր է հայտնել

18:22 17.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եկող տարվա ընթացքում սպասվող նորության մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացվի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94 տոկոսով։ Աշխատավարձերի միջին աճը կկազմի […]

̰
Հունվարից նոյեմբեր ամիսներին 46 մլրդ 800 մլն դրամ է վերականգնվել պետբյուջե. ՊԵԿ

17:22 17.12.2019

Պետական եկամուտների կոմիտեն 2019թ. 11 ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46,8 մլրդ դրամ` նախորդ տարվա 24,5 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2019-ի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների ու տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Քննարկվել է ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

17:06 17.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը: Այնուհետև Ատոմ […]

̰
Այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ Հայաստանում աշխատող օտարերկրացիների թիվը 4 990 է

14:48 17.12.2019

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի հատուկ թողարկումը՝ «ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները», որում մշակված և ներկայացված են 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Ներկայացված տվյալները ստացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։ 2019-ի առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային […]

̰
Մեքենաների գրանցման նոր կարգը. SHANTNEWS.am-ի անդրադարձը

14:30 17.12.2019

Կառավարության որոշմամբ փոխվել ու պարզեցվել էր ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման ու գրանցման կարգը: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով Հայաստան ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալները, ինչի պատճառով գրանցման ու հաշվառման կենտրոններն անցել են աշխատանքի ծանրաբեռնված գրաֆիկի: Գյումրիի ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում հերթերը կանոնակարգելու համար վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է սպասարկող աշխատակիցների թիվը: Ավտոմեքենաների […]

̰
Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում տրամադրվում է սուբսիդավորվող վարկ

13:19 17.12.2019

2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում տրամադրվում է սուբսիդավորվող վարկ՝ հայտնում են կառավարությունից. ✔️շահառուներին՝ 2% տարեկան տոկոսադրույքով, ✔️սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսա­դրույքով:

̰
2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ. ՊԵԿ

12:46 17.12.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2019թ. 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ։ Այդ դեպքերից  151-ը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր են հարուցվել կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ […]

̰
Բացառվում են տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները. Էդվարդ Հովհաննիսյան

12:43 17.12.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, արձագանքելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը բացառում է տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ «Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, դրանից հետո նոր միայն հնարավոր է լինում ստուգումների իրականացում: […]

̰
Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը 2024-ին կբավարարվի արևային էներգիայով

18:39 16.12.2019

300 միլիոն դոլարի ներդրում. 2024-ին Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը կբավարարվի արևային էներգիայով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Սա Հայաստանի պետական հետաքրքրությունների նորաստեղծ ֆոնդի առաջին մեծ ձեռքբերումն է, որի նպատակը 10 մլն դոլարը գերազանցող, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օտարերկրյա ներդրումներին աջակցելն է։

̰
Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030թթ. ռազմավարության նախագիծը

16:37 16.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ […]

̰
Պուտինը նորի՞ց է հրաժարվում Դավոսի համաժողովին մեկնել

16:35 16.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունների օրակարգում Դավոսի տնտեսական համաժողովին մեկնելու մտադրություն նշված չէ։ Այս մասին այսօր տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Համաժողովն անցկացվելու է 2020 թվականի հունվարի 21-24 հատվածում, և մինչ այս հայտնի չէր՝ Պուտինն այնտեղ կմեկնի՞, թե՞ ոչ։ ՌԴ նախագահի օգնականը մինչ այս հայտնել էր, որ դեռ պարզ չէ, թե որ պաշտոնյան […]

̰
Հայկ Մարությանը կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին

13:04 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո Հայկ Մարությանը նշեց, որ աղբի սորտավորման մրցույթին ոչ մեկ չի մասնակցել, նշանակում է՝ շուկան պատրաստ չէ, և համայնքը դա պետք է անի: Նաև նշեց, որ մինչ այս պահը ոչ ոք չէր էլ մտածել, որ վտանգավոր աղբը պետք է […]

̰
Անասնապահությամբ զբաղվելու համար 1000 ընտանիքի աջակցություն կտրամադրվի

11:30 16.12.2019

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելուն զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր է ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։ Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական […]

̰
BACK_TO_TOP