20 տոկոս շահութահարկի պատճառով հայկական ընկերությունները չեն գրանցվում տեղական շուկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

20 տոկոս շահութահարկի պատճառով հայկական ընկերությունները չեն գրանցվում տեղական շուկայում

16:30 18.12.2019

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները գրանցվում են այլ երկրներում: Դրա պատճառներից մեկը 20 տոկոս շահութահարկն է: Այսօր այս մասին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

«Տեղական ընկերությունների դեպքում հիմնական խոչընդոտը շահութահարկի բարձր տոկոսն է, իրենք նախընտրում են տանել որևէ ազատ տնտեսական գոտում գրանցել ընկերությունը, այնտեղ գեներացնեն գումարը, բայց շահութահարկ չվճարեն, հիմա ընկերություններ կան, որ բավական լուրջ գումարներ ունեն կուտակած դրսում, բայց եթե բերեն Հայաստան, 20 տոկոս է շահութահարկը, միանգամից պետք է հարկեն, բայց ուզում են բերել, չեն էլ ուզում իրենց գումարը թողնել դրսում:

Այսպիսի նրբություններ կան: Լուրջ քննարկման հարց կա, արդյոք եթե շահութահարկը հանվի տեխնոլոգիական ընկերությունների վրայից, այս գումարները բերելու ինչ շանսեր կան, որոնք են ռիսկերը, դրանով ենք զբաղված, որ հասկանանք առաջնահերթությունն ու ներկայացնել կառավարությանը մեր առաջարկը»,- ասել է նա:

Նրա խոսքերով` սա չի նշանակում, որ Հայաստանում գրանցվել ցանկացող ընկերություններ չկան: «Ներուժ» ծրագիրը հենց սկսնակների համար է: Սփյուռքի 47 ընկերություններ 6-ը կստանան դրամաշնորհ «Ներուժի» շրջանակում, առնվազն 6-ը կմնա Հայաստանում:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

12:30 09.08.2025

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպական Միությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները, հայտարարել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։ «ԵՄ-ն նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և միջպետական հարաբերությունների հաստատումը», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի […] ...

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

12:20 09.08.2025

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

12:10 09.08.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:   Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:   22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ...

Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարություն

12:02 09.08.2025

Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում հրապարակված գրառման մեջ: Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կապ […] ...

SHANTNEWS

12:00 09.08.2025

SHANTNEWS

Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության

11:50 09.08.2025

Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության

Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...

BACK_TO_TOP