Տնտեսվարողը կշարունակի՞ գործունեությունը, եթե խափանվի ՀԴՄ սարքը. օրենքի նախագիծ ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC

Տնտեսվարողը կշարունակի՞ գործունեությունը, եթե խափանվի ՀԴՄ սարքը. օրենքի նախագիծ ԱԺ-ում

17:01 27.11.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

Նրա առաջարկած փոփոխությունը վերաբերում է ՀԴՄ-ների խափանումների դեպքում ստեղծվող իրավիճակների լուծումներին:

«Առաջարկում եմ ժամային սահմանափակում դնել, երբ խափանվում է կամ տեխնիկական պրոբլեմ ունի, չկա սահմանված կարգով ժամային սահմանափակում, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ որևէ ռեժիմ չկա, թե ինչքան ժամանակով պետք է տրամադրեն փոխարինողը, օրենքը արգելում է, որ եթե ՀԴՄ-ն շարքից դուրս գա, որևէ գործունեություն ծավալել: Մենք երկու սահմանափակում ենք դնում, առաջին՝ աշխատակիցը, որ աշխատում է մինչև առավելագույնը 3 ժամվա ընթացքում իրավասու ղեկավարին տեղեկացնի, և դրանից հետո, երբ հայտը ստացվում է, 24 ժամվա ընթացքում սպասարկման կենտրոնը կարողանան նորը տրամադրի, 10 ժամվա ընթացքում տրամադրվում է ՀԴՄ, որպեսզի տնտեսվարողն աշխատի և վնասներ չկրի»,- ներկայացրել է Մելքումյանը:

Կառավարության եզրակացության համաձայն՝ ժամային սահմանափակումների հետ կապված խնդիր չկա, բայց հեռավոր համայնքների վերաբերյալ ժամային սահմանափակումը կարող է լինել ոչ թե 24, այլ 48 կամ ավելի ժամ: Մելքումյանը դեմ չէ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծով կարգավորումները կան կառավարության համապատասխան որոշման մեջ, բացառությամբ ժամային սահմանափակումների:

«Այո´, կառավարությունը համաձայն է ժամկետային սահմանափակումներ նախատեսելու սահմանափակումների հետ, սա, մի կողմից, իրավունքների պաշտպանություն է տնտեսվարողների մոտ, մյուս կողմից` կարգապահություն կհաղորդի գործընթացին, սակայն երբ ուսումնասիրում ենք օրենքների տրամաբանությունը, մի սկզբունք կա, որ հիմնական կարգավորումները գրվում են օրենսգրքում, իսկ դրանց կիրառությունն ապահովող շատ մասեր, գրվում են կառավարության որոշման մեջ: Առաջարկում ենք ամրագրել կառավարության որոշման մեջ»,- ասաց Պողոսյանը:

Մելքումյանը հայտարարեց, որ ՀԴՄ սարքերը նախկինում 6-7 կազմակերպություն ներկրում էր, հետո դադարեցվեց, նաև սպասարկումը  փոխվեց:

«Հիմա արձանագրում ենք, որ եթե ժամկետ չկա, եթե սպասարկման կենտրոնը սուբյեկտի հետ ունի պայմանագիր, ենթադրենք` չի սպասարկում, գնա դատարաններ և այլն, ի՞նչ է անելու, մեկ օրվա կամ ժամվա օգուտը չես էլ կարող գնահատել, դա բարդ բան է, ու չի էլ սպասարկում տնտեսվարող սուբյեկտի շահը, մենք գրել ենք ժամային սահմանափակում, կառավարությունը առարկություն չունի, երկրորդ, եթե կառավարության որոշմամբ է, անելիք չունեմ, եթե օրենքով է, ունեմ»,- մտահոգությունների մասին հայտնեց նա:

Պատգամավորները այլ հարցեր ևս բարձրացրին, սակայն ընդհանուր եզրակացության չեկան, նախագծի հեղինակի առաջարկությամբ՝ քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

23:59 10.08.2025

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

23:13 10.08.2025

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

BACK_TO_TOP