TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

17:24 13.08.2019

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. […]

̰
Ինչո՞ւ է քաղաքապետարանը պատվիրել ոչ թե մետաղե, այլ պլաստմասսե աղբամաններ

16:38 13.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վարչապետին, որ 50-ից ավելի աղբատար մեքենաներ են պետք, «Սանիթեքն» ունի մոտ 25-ը, նշում է, որ իրենց մեքենաների ՕԳԳ-ն 60 տոկոս է, իսկ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի ներկրած մեքենաները 100 տոկոս ՕԳԳ-ով են աշխատում: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք «Սանիթեքի» հետ բաժանում արված է, որպեսզի նույն վայրերը չմաքրեն, Մարությանը նշեց. […]

̰
Որքա՞ն է ջրամբարների լցվածությունն ու ջրառը Սևանից

16:20 13.08.2019

Ջրային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԻՆ տվյալները ջրամբարների լցվածության և Սևանի ջրառի մասին:  

̰
Ինձ ասացին՝ դուք առաջին քաղաքապետն եք, որ աղբավայրում եք լինում. Մարության

16:15 13.08.2019

Վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում Հայկ Մարությանը խոսել է աղբատար մեքենաների ձեռքբերման խնդրի մասին, հայտնել իր եզրահանգումները. «Սանիթեքը» չուներ ո´չ համապատասխան տեխնիկա, ո´չ աղբամաններ: Ասել է, որ քաղաքապետարանն ինքն է փորձել հարցը կարգավորել, համապատասխան ձիաուժի մեքենաներ պատվիրելու համար: «Հունվարին արդեն հանձնարարել եմ, որ գրենք տեխնիկական պայմանագիրը ու հայտարարենք տենդեր, ու այդ ժամանակ 24 հատ մեքենայի […]

̰
Տիգրան Սարգսյանը ղրղըզ լրագրողի հետ խոսել է ԵԱՏՄ օրակարգի մասին

15:39 13.08.2019

Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկի եթերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ առավելությունների մասին: Նա նշել է, որ բոլոր ոլորտներում կան ինտեգրացիոն թվային ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրագործեն: Լրագրողի հարցին, թե որոնք են առավել արդիական ծրագրերը, Սարգսյանը պատասխանեց. «Օրինակ` աշխատանքային միգրացիան ինչպես Ղրղըզստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար խնդիր է: Գաղտնիք չէ, […]

̰
1 մլն Երևանի բնակիչ ամեն օր դուրս է գալիս փողոց ու տեսնում, որ տուգանքները հիմնավոր են. Հայկ Մարության

15:18 13.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրենք տուգանել են «Սանիթեքին», իսկ վերջինս հայտարարել է, որ  տուգանքները անհիմն են, և քաղաքապետարանին դատի են տվել` պատճառաբանել, որ տուգանքներն ազդում են իրենց աշխատանքի վրա: «6 ամսվա ընթացքում մեր տուգանքները կազմել են իրենց տված գումարի 3 տոկոսը»,- պարզաբանեց Մարությանը: «Փաստորեն պետք է 3 […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունը կառավարությունը դեռ չի ստացել. այն սղագրման փուլում է

15:00 13.08.2019

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է. այս մասին օգոստոսի 8-ին կառավարության նիստում հայտարարեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա […]

̰
Ես առաջին օրվանից սկսել եմ բանակցել նրանց հետ. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

14:35 13.08.2019

Ըստ «Սանիթեքի» պայմանագրի` Երևանում պետք է լինի 16 հազար հատ մետաղական աղբաման, բայց այժմ կա ընդամենը 5000 մետաղական և պլաստմասսե աղբաման: Այս մասին վարչապետի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչապետին տեղեկացրել է Երևանի աղբահանության խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի մանրամասները: Մարությանը նշեց, որ ընկերությունը […]

̰
Փաշինյանն ու Մարությանն ուղիղ եթերում քննարկում են Երևանի աղբահանության հարցը

14:17 13.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա […]

̰
Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն

12:20 13.08.2019

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և […]

̰
ՀԴՄ կտրոն տրամադրելու քանակն ավելացել է. ՊԵԿ

11:38 13.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին 7 ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: ՀԴՄ կտրոններ տրամադրելու առումով ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ դրանք նախորդ տարվա համեմատ ավելի շատ են տրամադրվել, սակայն, այնուամենայնիվ, կան խախտումներ, որոնց իրական ծավալները, սակայն, հնարավոր […]

̰
ՊԵԿ-ն անդրադարձել է «Սանիթեք»-ի գործին

11:27 13.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել […]

̰
Արձանագրվել է հարկերից խուսափելու 458 դեպք` 306 մլն ՀՀ դրամի չափով

11:21 13.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին 7 ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով (ապօրինի գործունեությամբ զբաղվելը) արձանագրվել է 126 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի […]

̰
Շիրակի մարզում զբոսաշրջիկների մեծ ակտիվություն է դիտվում

19:30 12.08.2019

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ: Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն […]

̰
Թուրքմենստանն առաջարկել է հարևաններին համատեղ ինովացիոն քաղաք կառուցել

18:59 12.08.2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը առաջարկել է հարևան երկրներին կառուցել «Կասպի» անունով ինովացիոն քաղաք: «Նպատակահարմար ենք համարում իրական հարթակ ստեղծել տեխնոլոգիական և ինովացիոն մեկնարկի համար: Այդ նպատակով առաջարկում եմ համատեղ ստեղծել միջազգային ինովացիոն-տեխնոլոգիական կենտրոն: Այդ կենտրոնը կարելի է անվանել «Կասպի»: Այս յուրատեսակ լաբորատորիայում կլինեն հայտնի գիտնականներ, ֆունդամենտալ և կիրառական գիտությունների հայտնի մասնագետներ»,- նշել է Բերդիմուհամմեդովը «Ավազա» […]

̰
Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել. Հակոբ Կարապետյան

18:50 12.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի որոշ հայտարարությունների: «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել: Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը […]

̰
Ռուսաստանցիների 39 տոկոսը դժգոհ է իր աշխատավարձից

18:44 12.08.2019

Ռուսաստանցիների 39 տոկոսը դժգոհ է իր աշխատավարձից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով «Հանրային կարծիք հիմնադրամի» անցկացրած հարցումներին: Հարցվածների միայն 13 տոկոսն է գոհ եղել իր եկամուտի չափից: Ռուսաստանցիները ստանում են 21 հազար ռուբլի ամսական, սակայն ցանկանում են վաստակել 25-45 հազար ռուբլի: Դրան զուգահեռ, 34 տոկոսը վստահ է` իր աշխատանքային դրույքը չի համապատասխանում իրական […]

̰
Կդադարեցվի Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը

18:11 12.08.2019

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 14։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի […]

̰
Երևանը ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունն է

15:53 12.08.2019

Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2019 թվականի ամռան ընթացքում ամենապահանջված ուղղությունն է: Այս փաստը պարզել են «Туру.ру» ճամփորդական հարթակի մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երևան ուղղության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.9 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.7%։ Այս ուղղության ավիատոմսերի միջին գինը 16160 ռուբլի է (մոտ 120 000 դրամ-խմբ.): Սա 4%-ով ավելի է […]

̰
Երևանի գրեթե բոլոր վերելակները վաղուց սպառել են շահագործման 25-ամյա ժամկետը

14:37 12.08.2019

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում: Երևանի բազմաբնակարան շենքերն ունեն շուրջ 4 400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Այդ վերելակները հիմնականում տեղադրվել են 1956-1993թթ.: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեր ժամանակի հերոսը՝ տակառագործ Արման Ղարիբյան

13:33 12.08.2019

Տակառագործ Արման Ղարիբյանը վստահ է՝ հաջողության գրավականը աշխատանքն է: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է Արման Ղարիբյանի մասին: «Շատ հին ժամանակներում մարդիկ գինի են պատրաստել՝ Ա կետից Բ կետը հասնելու ընթացքում գինու որակը էլի շատ լավանում է էդ տակառի մեջ: Ու այդ ժամանակներից հայտնաբերել են, որ կաղնու ծառատեսակը շատ ավելի օգտակար է գինուն […]

̰
Իջևանցի Հացի Արշոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

11:11 12.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ է հրավիրել. Սյունիքի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել

00:16 12.08.2019

Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է […]

̰
Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատները որոշ ժամանակ գազ չեն ունենա

19:51 11.08.2019

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 12-ի ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների  գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել […]

̰
Երիտասարդ սպաներին հորդորում ենք գումարն ուղղել բնակարան գնելուն կամ կապիտալի կուտակմանը․ փոխգնդապետ

22:50 10.08.2019

Այս ամռանից զինծառայողների և հատկապես դիրքապահների աշխատավարձերը բարձրացվել են, բայց այնպիսի զորամասերում, ինչպիսիք տեղակայված են Արցախի հյուսիսային լեռնաանտառային հատվածներում, այդ գումարը ծախսելու քիչ հնարավորություն կա։ Արգիշտի Սարգսյանը, որ 18 տարվա ծառայողական փորձ ունի, ծիծաղով հիշում է, որ երբ նոր էր ծառայության անցել այդ վայրերում, զարմացել էր արտահայտությունից, թե «խանութը եկել է, գնանք առևտուր անենք»։ Ինչպես […]

̰
2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին. Բագրատյան

21:29 10.08.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ 2019թ. առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ: «Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ […]

̰
Առավոտյան աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա. Փաշինյան

19:08 10.08.2019

Առավոտյան աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա: Հայաստան՝ արդյունաբերության երկիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ Մարալիկի ֆաբրիկայի վերաբերյալ:

̰
Վարդան Սրմաքեշը խորհուրդ է տալիս աշխատանքից ազատված գյումրեցի կանանց դիմել դատարան

18:14 10.08.2019

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, այսօր տեղի է ունեցել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությունը: Գործարանի համասեփականատերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը Մարալիկում լրագրողների հարցերին է պատասխանել: Անդրադարձել է Գյումրիի «Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքներին: Հիշեցնենք` «Սաստեքս» ընկերության աշխատակիցները դժգոհում էին աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից, իսկ բողոքող շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատվել է: […]

̰
Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ

17:12 10.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են […]

̰
12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում Արարատի մարզում

16:43 10.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը […]

̰
BACK_TO_TOP