16:43 10.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը […]
15:27 10.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։ Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց […]
14:26 10.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Մարալիկում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բամբակամանվածքային գործարանի հետագա հնարավորություններին: «Այս ձեռնարկությունը թույլ է տալիս կամրջել երկու հնարավորությունները՝ մի մասով հումք ներկրելով ու մի մասով էլ թափոններն օգտագործելով՝ կպատրաստի այնպիսի թել, որ արդեն «Տավուշ տեքստիլը» ներկրելու փոխարեն կգնի ներսում, այսինքն՝ այդ տեսանկյունից արժեշղթան ամբողջանում է, ու որքան շղթայի խորությունը մեծանում է, […]
11:17 10.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»:
19:13 09.08.2019
Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, […]
18:57 09.08.2019
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և […]
18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]
15:47 09.08.2019
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Երևանի ավագանու նիստում, պատասխանելով ավագանու անդամ Արման Անտոնյանի հարցին, ներկայացրեց, թե ինչ թվով տեխնիկա է ձեռք բերելու Երևան քաղաքը հատկացվող մոտ 1 մլրդ 700 դրամի շրջանակներում: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը ձեռք կբերի. Խոշոր չափսի մեծ թվով աղբահան մեքենաներ, 11 ձմեռային մեքենա, 3 աղբաման լվացող ու աղբահանող մեքենա, 5 փոշեկուլ մեքենաներ, 22 մայթ մաքրող […]
15:24 09.08.2019
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները, որպեսզի բնակիչների կողմից դժգոհության տեղիք չտա: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց հարցին, նշեց, որ հարցն ունի օրենսդրական կարգավորում, բայց առաջնայինն այս դեպքում դիտվում է առողջապահության նախարարի N 25 հրամանը՝ տրված 2018թ. դեկտեմբերի 22-ին: «Հստակ նշված է` ինչ հեռավորության […]
15:13 09.08.2019
Ղրղըզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում արտադրվող և արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն: «Ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- ասել է Մեդվեդևը՝ շեշտելով, որ Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու […]
14:09 09.08.2019
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» […]
14:02 09.08.2019
«Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»,- օգոստոսի 9-ին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին: Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ՝ Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք […]
13:58 09.08.2019
Այսօր հրավիրված ավագանու նիստի ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը զեկուցվող առաջին հարցի շրջանակներում հայտարարեց շենքի սեյսմիկ գնահատման վերաբերյալ կասկածելի փաստաթղթերի մասին, ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ում ստորագրությամբ է եղել ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը: Հասմիկ Խաչունցը մասնավորեցրեց. «Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ պարոն Մհերյանի ստորագրությունն է»: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Շենքի կարգը երրորդ, թե չորրորդ է, տալիս […]
13:55 09.08.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS-ը ռեպորտաժ էր պատրաստել Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում կենդանիների անկման դեպքի մասին: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնի մասնագետն այցելել է Հայրավանք. «Մեր այցելության ընթացքում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե 13, այլ […]
13:52 09.08.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու նիստի ժամանակ հարցեր ուղղեց փոխքաղաքապետերին: Հիշեցնենք` քննարկվում էր Երևանի աղբահանության խնդիրները լուծելու համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ հատկացնելու հարցը: Վարդանյանը հարցրեց. «Նախկինում մեկ ամիս առաջ ավագանու անդամները բոլոր հարցազրույցներում ասում էին, որ օգոստոս ամսին խնդիրը կարգավորված է լինելու, հիմա օգոստոսը դարձել է սեպտեմբեր […]
13:40 09.08.2019
«Մենք ակնկալում ենք, որ «Սանիթեքն» իր պարտականություններն ամբողջությամբ իրականացնի, մենք ձեռք ենք բերել նոր աղբամաններ ու որոշեցինք փոխել, ու երբ «Սանիթեքին» խնդրեցինք օգնել, որ իրականացնի այդ գործընթացը, որևէ աջակցություն չստացանք, մենք ամեն կերպ փորձում ենք օգնել կազմակերպությանը, որն անցնի իր կազմակերպությունների պատշաճ իրականացմանը: Բայց երբ ոչ մի փոփոխություն տեղի չունենա, ապա մենք պիտի մտածենք, որ […]
13:24 09.08.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը ավագանու այսօրվա նիստում հարց բարձրացրեց. «Լավ օրից չի, որ հավաքվել ու քննարկում ենք այս հարցը, մեծ պատասխանատվություն ուներ «Սանիթեքը», որը ձախողում է: Այս գումարով ձեռք ենք բերում ավելի փոքր մեքենաներ նեղ մուտքերով բակեր մտնելու համար: Արդյո՞ք հաշվարկները ճիշտ են կատարվել, որ այլևս նման խնդիր չենք ունենալու, հաճախ […]
13:18 09.08.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվող հարցերից մեկով առաջարկվում էր 1 մլն 726 մլն դրամով ավելացնել աղբահանության նպատակին հատկացվող ֆինանսավորումը: Հարցը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ով զեկուցել է, որ դա արվելու է Երևանի մանկապարտեզների վերանորոգման նպատակին հատկացվելիք միջոցների հաշվին, այսինքն՝ 91 մլն դրամը նախադպրոցական հաստատություններից փոխանցվելու է «Աղբահանություն և սանմաքրում» ծրագրին: Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ […]
12:36 09.08.2019
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ռոումինգի և իր գործունեության սակագների հետ կապված պարզաբանում- հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ճշգրտում որոշ հայտարարությունների առնչությամբ Ստեփանակերտ, 9 օգոստոս, 2019թ. 1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»: «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ. հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: […]
12:30 09.08.2019
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման […]
23:04 08.08.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]
20:37 08.08.2019
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման […]
18:39 08.08.2019
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց […]
18:25 08.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, […]
18:20 08.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության […]
17:30 08.08.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում բյուջեի աճի տեմպի մասին վերլուծություն է հրապարակել: Ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ. «Ինչպես նշել էի 2 օր առաջ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։ Եվ այսպես, օրերս կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների […]
16:24 08.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]
14:45 08.08.2019
Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ Միության երկրների շարքում […]