14:31 08.08.2019
Կառավարությունը որոշեց 3․3 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հարցը բարձրացրեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման նպատակով նախատեսված է տրամադրել կանխավճար 2.5 մլրդ դրամի չափով, իսկ շինաշխատանքների համար վճարումներ է կատարվելու 2 մլրդ դրամի չափով` հաշվի առնելով, որ վարկային միջոցները բավարար չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ […]
18:17 07.08.2019
«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ծրագրերը, ըստ վարչապետի, համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից: «Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում. 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում […]
14:16 06.08.2019
Տավուշում խաղաղ է։ Այս տարին այսպես կարող են բնորոշել Հայաստանի հյուսիսարևելյան մարզի սահմանամերձ գյուղերում։ Այստեղ հացքաղը հիմնականում ավարտվել է, իսկ ադրբեջանական կողմից չեն փորձել խոչընդոտել դրան, ինչպես նախկինում լինում էր շատ հաճախ։ «20 օրից հացքաղը կվերջացնենք… բարձրադիր գյուղերում հաշված քանակի արտհունձ է մնացել։ Տեխնիկան աշխատում է, որևէ խնդիր չկա»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված […]
12:26 06.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտահոգիչ է համարում 2019 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշները։ 6,5 տոկոս տնտեսական աճը, ըստ Բագրատյանի, ոչ միայն տնտեսական աճ չէ, այլև կրկնում է նախկին իշխանությունների մակրոտնտեսական քաղաքականությունը։ Այս մասին Բագրատյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներակայցնում ենք ամբողջությամբ. «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ […]
10:12 06.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ) – Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու: – Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը: – Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը: – Ունենալ 10 մլրդ դոլար […]
18:15 05.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ […]
18:50 04.08.2019
«Էն օրը Գոշ գյուղում մի հատ էսպիսի մինի հանրահավաք արեցի երեխեքի հետ, երբ մեծահասակների հետ մի փոքր խոսակցություն եղավ»,- այս մասին այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատմեց, որ գյուղի բնակիչների հետ է հանդիպել ու բնակիչները սկսել են բողոքել, որ «էս չկա, էն չկա, չի լինում, չենք կարում»։ Այդ ժամանակ վարչապետը […]
16:09 04.08.2019
Հայաստանում առկա որոշ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ առկա խնդիրները լուծում են ստանալու։ Այդ գործոններից մեկը Իջևանի անտառագողերի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին տրված գնահատականներն են եղել։ Այս մասին այսօրվա ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մի քիչ էլ ինձ համար անսպասելի, բայց հաճելի էր արձանագրել, որ այդ հարցում մեր գործողություններն ունեն լիարժեք հանրային […]
15:53 04.08.2019
ՀՀ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն Պաշտպանության նախարարության կազմից ամբողջությամբ տեղափոխվում է Բարձր տեխնոլոգիաներին նախարարության կազմ։ Որոշումը կա, իրականացումն ընթացքի մեջ է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման եթերում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս տարի, ըստ նախարարի, ռազմարդյունաբերությանն ուղղվող գումարներն ավելացել են 114 տոկոսով և հասել են 6 միլիարդ դրամի։ Արշակյանն ասաց, որ գումարներն ուղղվում են […]
21:55 02.08.2019
Վրաստանը և Իրանը պայմանավորվել են Պարսից ծոց – Հյուսիսային տրանսպորտային միջանցքի համատեղ զարգացման շուրջ: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այս հարցը դարձել է երկու երկրների միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից մեկը: Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ադոլհաշիմ Հասան Նիային Վրաստան կատարած այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն […]
19:18 02.08.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անցում ներդրումային զարգացման 1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջին կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից (8.9%)։ Ինչպես […]
12:33 02.08.2019
Ռուսաստանը կդառնա ավելի մոտ: Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին: Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու […]
20:16 01.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն […]
17:41 01.08.2019
«Մենք հիմա վերջնական բանակցություններ ենք վարում լոուքոսթեր ավիաընկերությունների ղեկավարների հետ: Նրանց ղեկավարները գալու են Հայաստան, որ արդեն վերջնական որոշում կայացնեն՝ ամռանը թռնելո՞ւ են, թե՞ ոչ»,- հաջորդ տարում էժան ավիաուղիների հետ համագործակցության մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ այս ընթացքում այդ ընկերությունների հետ արդյունավետ բանակցություններ են վարել, որոնց արդյունքում […]
14:27 01.08.2019
Վրաստանի ազգային արժույթը ռեկորդային ցածր փոխարժեք է ստացել։ Այն հիմա վաճառվում է 1 դոլարին 3 լարի փոխարժեքով, ինչն աննախադեպ երևույթ է վերջին տարիներին։ Սղաճի այս ցուցանիշը հաստատել է նաև երկրի Կենտրոնական բանկը։ Այս երևույթը կապվում է զբոսաշրջային շոկի հետ։ Մասնավորապես, Ռուսաստանից ավիափոխադրումների արգելման ֆոնին զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է, և երկիր մտնող արտարժույթի քանակը պակասել […]
11:56 31.07.2019
Ֆինանսների նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է հիպոփեքային վարկ վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ Դրանք են․ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ […]
19:50 30.07.2019
ՊԵԿ-ը տեղեկացնում է , որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեքի» գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի […]
17:37 30.07.2019
2019 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։ Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում […]
14:32 27.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին։ […]
16:59 24.07.2019
Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը […]
17:30 23.07.2019
Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան Օմանի մէջ պարգեւատրուած է Զբօսաշրջութեան տեղեկատուութեան արաբական կեդրոնին կողմէ: Այս մասին լուրը կը հաղորդէ Պէյրութի «Ազդակ»ը՝ նշելով, որ զբօսաշրջութեան եւ աւանդներու արաբական առաջին համագումարին ընթացքին Օմանի տեղեկատուութեան նախարարը պարգեւատրած է նախարար Կիտանեանը` գնահատելով անոր դերակատարութիւնը զբօսաշրջութեան ոլորտի զարգացման մէջ: Պարգեւատրման միջոցառման ներկայ եղած են նաեւ արաբական երկիրներու զբօսաշրջութեան նախարարներ: Ի […]
15:39 22.07.2019
ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 25%-ով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որոնք այդ ժամանակահատվածի համար կազմել են 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: Առաջին եռամսյակում հավաքագրված […]
14:31 22.07.2019
Միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող Western Union ընկերությունը, որն առաջատարներից է իր ոլորտում, սահմանափակումներ է դրել Ռուսաստանից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան ուղարկվող դրամական միջոցների վրա։ Այդ սահմանափակումը չի ազդի միայն Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի և Վիետնամի վրա։ Նոր կարգավորումների համաձայն՝ 30 օրվա մեջ առավելագույնը 600 հազար ռուբլի կարելի է ուղարկել արտերկիր, օրինակ՝ Հայաստան։ Այդ գումարը ներկա փոխարժեքով […]
18:16 20.07.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։ Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։
16:30 20.07.2019
«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]
16:03 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ կարևորեց մեր երկրում հողային ռեֆորմի անցկացումը: «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքն է: Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է, և սա մենք պետք է չհանդուրժենք»,- ասաց նա: […]
15:55 20.07.2019
Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:
15:33 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ առանձնացրեց կարևոր ուղղություն՝ միտված Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը և արտադրական ներդրումների ներգրավմանը: «Մենք եկել ենք կարևոր եզրակացության, որ կառավարությունը պետք է փորձի հանդես գալ տեղական արտադրանքի և արդյունաբերության հիմնական սպառողի դերում, բայց այս խնդիրը մշակելիս, քննարկելիս բախվում ենք մի մեծ խնդրի. […]