18:16 20.07.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։ Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։
16:30 20.07.2019
«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]
16:03 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ կարևորեց մեր երկրում հողային ռեֆորմի անցկացումը: «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքն է: Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է, և սա մենք պետք է չհանդուրժենք»,- ասաց նա: […]
15:55 20.07.2019
Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:
15:33 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ առանձնացրեց կարևոր ուղղություն՝ միտված Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը և արտադրական ներդրումների ներգրավմանը: «Մենք եկել ենք կարևոր եզրակացության, որ կառավարությունը պետք է փորձի հանդես գալ տեղական արտադրանքի և արդյունաբերության հիմնական սպառողի դերում, բայց այս խնդիրը մշակելիս, քննարկելիս բախվում ենք մի մեծ խնդրի. […]
15:15 20.07.2019
Շիրակի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարարների տաղավարներով: Ֆրանսիական թխվածքներ ներկայացնող տաղավարներից մեկում Փաշինյանին առաջարկել են համտեսել իրենց արտադրանքը: Ի պատասխան՝ վարչապետն ասել է. «Շատ տպավորիչ է, գայթակղիչ է, բայց չեմ ուտելու, որովհետև …լավ, ամենադիետիկը տվեք»:
15:11 20.07.2019
ՀՀ վարչապետն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց հարկային արտոնությունների քաղաքականության մասին։ Գյումրիում անցկացված համաժողովի ժամանակ նա ներկայացրեց միկրոբիզնեսին տրված արտոնությունները և խոսեց նաև տնայնագործական գինիների և թրմօղիների պատրաստմամբ զբաղվողների արտոնությունների մասին։
14:35 20.07.2019
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին: Այս մասին հուլիսի 20-ին՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ կարող է թվալ, թե մեր շուկան շատ փոքր է այսպիսի քաղաքականություն վարելու համար, բայց ցավով պետք […]
14:29 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ելույթ ունենալով, խոսելով տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու կարևորության մասին, նշեց. «Ես ուրախ եմ և հպարտ ևս մեկ անգամ հայտարարել, որ այսօր ևս ձեր առաջ ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրության հագուստով: Ինչպես միշտ, բացառությունը փողկապն է և ժամացույցը»:
13:19 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է գործարարների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու դարբնի հետ փորձել կռել շիկացած երկաթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարարների հետ շփման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին իր […]
12:21 20.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ համաժողովը նա հանդիպել է որոշ գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով:
12:09 20.07.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ բացված տաղավարներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացնելով իրենց արտադրանքը, գործարարները հայտնեցին, որ նաև դահուկավազքի ակումբ ունենք: «Կուզեինք կառավարությանը հրավիրել՝ մասնակցելու մեր «ձնագնդիով բիաթլոնի» մրցաշարին»,- դիմեցին վարչապետին: Փաշինյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է անցկացվելու այդ մրցաշարը, ապա ճշտեց՝ նոյեմբերին է լինելու: «Պիտի ձյունը եկած լինի»,- հավելեց վարչապետը:
22:44 19.07.2019
2019-ի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր ժամանումների մեջ զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12․8 %-ով։ Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին 105 մլն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ կից ներկայացնելով տեսանյութ, որում Հայաստանից իրենց տպավորության մասին են խոսում մեր […]
20:25 19.07.2019
Այս տարեսկզբից աղետի գոտում իրականացվել են տնակների և այլ ժամանակավոր կառույցների, նաև դրանցում ապրող ընտանիքների հաշվառման աշխատանքներ: Դրանց նպատակը անօթևանության խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալն էր ու այդ խնդրի համար լուծումներ մշակելը: Աշխատանքային խումբն աշխատանքներն ավարտել է հունիսի 30-ին: Վերջերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հարցին անդրադարձավ նաև վարչապետը: Թեմայի շուրջ է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]
11:04 19.07.2019
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր՝ 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր: 300,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով, 2,700,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով։ Առաջին […]
15:42 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Պետական գնումների համակարգի բարեփոխումների մասին անցկացված խորհրդակցությունից: «Այսօրվա խորհրդակցությունը չափազանց կարևոր արդյունքներ ունեցավ, կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում»,- գրել է նա:
19:39 16.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]
19:16 16.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: «Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից […]
18:35 16.07.2019
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: […]
17:40 16.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ […]
17:27 16.07.2019
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին: «Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին: «Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես […]
16:50 16.07.2019
Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Վերջիններս դժգոհություններ ունեն՝ կապված ոռոգման հետ: «Ջուր չի հասնում, ես երկու օր առաջ եմ ջրել պոմիդորը, իրենց պայմանագրով ջուր են տալիս տասը օրը մեկ: Ջրանցքը չեն մաքրում, մամուռը գալիս է, փակում է ջրի պոմպը, որ պիտի տա 150 լիտր, տալիս է 30 լիտր»,- SHANTNEWS.am-ին պատմեց […]
16:35 16.07.2019
«Տաղանդների երկրի տաղանդավոր մարդիկ» մակագրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է գործարար Արփինե Բարսեղյանի պատմությամբ։ Կինն իր հոբբին դարձրել է ընտանեկան բիզնեսի հիմք, ինչը գրավել է վարչապետի ուշադրությունը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2362468114073570
15:17 16.07.2019
ՀՀ ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա […]
14:29 16.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Կաթնառատ գյուղի բնակիչը պատմում և ցուցադրում է, որ Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղի հարակից Ձորագետ գետի մոտ կառուցված ՀԷԿ-ը աղետալի հետևանքներ է առաջացրել: «Ես այժմ գտնվում եմ Ձորագետի երբեմնի հունում, որից ընդամենը մնացել է՝ չգիտեմ ինչ: Մարդկանց հարստությունը բազմապատկելու համար, դուք չեք պատկերացնում, թե այսօր բնությանը […]
19:00 15.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն: ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել […]
17:38 15.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]
16:08 15.07.2019
Որքա՞ն են տևելու օրեր առաջ էլեկտրաէներգիայի խափանման պատճառների ուսումնասիրությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց ոլորտի փորձառու մասնագետներից: Նրանցից «Հայէներգոյի» նախկին տնօրեն Սպարտակ Հակոբյանն ասաց. «Մեզ մոտ կան ստանդարտներ՝ 10 օր, այդքան է տրվում, որ և՛ պատճառները վերացվեն, և՛ միջոցառումներ առաջարկվեն»: Հարցրինք նաև այն մասին, թե ինչ մեխանիզմներ կան, որպեսզի Իրանում տեղի ունեցող խափանումները շղթայական […]