17:19 28.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ […]
11:50 28.06.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 […]
20:22 27.06.2019
Ռուսական «Аэрофлот» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից ուղևորների վառելիքի համար վճարի թանկացման մասին: Խոսքը վերաբերում է Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ չվերթներին: Էկոնոմ դասի ուղևորների պարագայում վառելիքի համար վճարը 15-ից կդառնա 20 եվրո, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի վճարը կհասնի 40 եվրոյի: Վառելիքի վճարը կթանկանա նաև ՌԴ ներքին չվերթների ուղևորների համար: […]
18:54 27.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի կողմից ներկայացվել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին: Փաստաթղթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
18:40 27.06.2019
Սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքներին:
18:00 27.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, քննարկված նվազագույն ու բազային աշխատավարձերի հարցին: Նա հայտնել է` առաջիկայում նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի անդրադառնա պետական պաշտոնյաների աշխատավարձերի վրա: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Կառավարությունը այսօր որոշեց դրական եզրակացություն տալ Վարազդատ Կարապետյանի և իմ նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությանը։ Մենք […]
17:57 27.06.2019
Գործադիրն այսօր հաստատել է պետական անշարժ գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը: Որոշման նպատակն է կանոնակարգել ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները և այդ աշխատանքներում կենտրոնացնել բոլոր շահագրգիռ մարմինների ջանքերը: Բացի դրանից՝ այն կտա հնարավոր կարճ ժամկետում […]
17:45 27.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության նիստից մի հատված՝ կից հետևյալ գրառմամբ. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կառավարության որոշմամբ հաստատված՝ գերակա ոլորտում ներդրումների ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 7 անգամ, իսկ այդ ներդրումներով ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 4.5 անգամ: Այսպես՝ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը գերակա ոլորտում հաստատել և արտոնություն է […]
17:42 27.06.2019
Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Շուրջ 20 րոպե տեղացած կարկտահարությունից տուժել են Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Աշոցքի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Կարկուտն ուղեկցվել է նաև քամու ուժգնացմամբ, ինչի հետևանքով Անուշավան գյուղում քամին քշել է անասնագոմերից […]
17:30 27.06.2019
Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
17:15 27.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի. «Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։ Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն […]
17:11 27.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերություններին ու դրանց բարձրացման թեմային: «Կա մտավախություն, որ մարդիկ կարող են շփոթել նվազագույն աշխատավարձը բազային աշխատավարձի հետ: Վերջինի հիման վրա է հաշվարկվում այդ թվում պետպաշտոնյաների աշխատավարձը: Բազայինն ըստ օրենքի պետք է կազմի նվազագույնի՝ ոչ պակաս, քան 80% և […]
14:17 27.06.2019
«Ռոսսելխոզնադզոր»-ը Վրաստանից գյուղատնտեսական արտադրանքի արգելման հարցը չի քննարկում: Այդ մասին հաղորդում է РИА Новости՝ հղում կատարելով վարչության պետ Սերգեյ Դանկվերտին: «Մենք նույնիսկ չենք դիտարկել այդ հարցը, մենք վրաց գործընկերների հետ աշխատում ենք բավական արդյունավետ»,- ասել է նա` պատասխանելով լրագրողների հարցին Վրաստանից ապրանք ներմուծելու հնարավոր արգելքի մասին: Բացի դրանից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը շատ […]
13:58 27.06.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է համայնքների ղեկավարների զգալի մասից։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ համայնքապետները չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը, ապա նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր։ Մարզպետն ասաց, որ հիմա 2-3 համայնքապետ ներգրավված է այդպիսի գործերով։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, […]
13:32 27.06.2019
Կառավարությունն այսօր երկու ընկերության արտոնություն տրամադրեց: Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրվեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում նոր պտղատու այգիներ հիմնելու համար: Արդեն իսկ իրականացվել է 700 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 250 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների […]
13:28 27.06.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է գազի սակագնի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ սահմանին գազի գնի թանկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն փոխհատուցում է իր ներքին խնայողությունների հաշվին: «Պետությունը պարտք չի կուտակում»,- ասաց Բաղրամյանը: Մանրամասները` տեսանյութում:
13:23 27.06.2019
Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը կգազաֆիկացվեն, ինչպես նաև «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 10 դարպասով տեխնիկայի շվաքարան կկառուցվի։ Նման որոշում կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
12:28 27.06.2019
Կառավարության նիստում այսօր քննարկվեց օրակարգում լրացուցիչ կերպով ներառված ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների առաջարկած այս նախագիծը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով է, որը 63 550 դրամ է, և որը փոփոխվող մեծություն է: Գասպարյանն ասաց, […]
12:22 27.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց թվային տվյալներ, որոնք ագրեգացված ցուցանիշներում չեն երևում: Նա նշեց՝ 5 ամսվա արդյունքներով 5,6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ է գրանցվել, նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է ոչ թե հանքահումքային, այլ մշակող արդյունաբերության աճը, որ 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս […]
11:24 27.06.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: «Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում […]
10:46 27.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 14-ը՝ զեկուցվող, 2 հարց` գաղտնի: Այսօր պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում կտրամադրվի մի քանի քաղաքացիների, փոփոխություն կարվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները […]
17:20 26.06.2019
Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթները եռակի թանկացել են: Այդ մասին հաղորդել է РБК-ն՝ հղում անելով Tutu.ru ճանապարհորդական ծառայությանը: Ավիաընկերության փորձագետներն ուսումնասիրել են ավիաթռիչքների գները հունիսի 21-ից հետո և պարզել, որ դրանց գինը հուլիսի 8-ից սկսած` աճելու է 34%-ով: Այժմ Վրաստանի ուղղությամբ ամենաէժան թռիչքի գինը հուլիսի 1-7-ի դրությամբ կազմել է 7 հազար ռուբլի: Նշվում է, որ ավիատոմսերի գները […]
16:16 26.06.2019
Վրացական արժույթը հակառեկորդ է սահմանել: Երկրի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով` դոլարի արժեքն արդեն հասել է 2 լարի 83 թեթրիի: Փորձագետներն արժութային շեղումները պայմանավորում են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով և ռուսաստանյան զբոսաշրջային պատժամիջոցներով: Առևտրային խոշորագույն Bank of Georgia և TBC բանկերը փորձեցին հանգստացնել քաղաքացիներին, թե Ռուսաստանից թռիչքների կասեցումը և զբոսաշրջիկների թվի ակնկալվող կրճատումը զգալի ազդեցություն չեն […]
15:27 26.06.2019
Թեթև մետաղների թափոնների հավաքումն ու վերամշակումը ոչ միայն բնապահպանական խնդիրներ է լուծում, այլև աշխատատեղեր ստեղծում և հարկային մուտքեր ապահովում պետական բյուջե: Այդ բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և բարձրաձայնել, որ 2012 թվականից այն օրենսդրական արտոնությունը, որը գործում է, և որի շրջանակում իրենք արտահանում են իրենց վերամշակված արտադրանքն առանց պետական տուրքի, ծանր […]
13:00 26.06.2019
Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը: ««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և […]
12:43 26.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժությունն անցկացվել […]
12:17 26.06.2019
Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ […]
17:11 25.06.2019
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար-մայիսի նկատմամբ էլի 7.3% է։ Այս թվերը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման […]
14:56 25.06.2019
Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,- մասնավորապես գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջին տեղում է: