14:30 08.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն […]
16:00 06.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների […]
15:33 06.07.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը: ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխում իրականացնելը պետք է հասունանա հասարակության մեջ: Նախարարի խոսքով՝ մենք ունենք բացասական փորձ, երբ ակնհայտ է, որ […]
15:31 06.07.2019
Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի վերջին տվյալների՝ Ռուսաստանի հետ Վրաստանի չվերթների դադարեցման պատճառով հայ տուրօպերատորների կողմից հատուկ ակտիվություն չի նկատվում, հետևաբար նրանք փնտրում են Վրաստանին այլընտրանք: Այսօր այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է շուկայում 20 տարուց ավելի գործունեությոսւն ծավալող ընկերության մենեջեր Մարիամ Ղահրամանյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը: Նա ևս նշել է, որ հատուկ աշխատանք չի […]
13:30 06.07.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսկուրսիաները վճարովի դարձնելու վերաբերյալ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման եկել էին միայն երկու անհատ տուրօպերատորներ և մեկ զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ: Վերջիններս դեմ են եղել վճարովի էքսկուրսիաներին՝ պատճառաբանելով, թե զբոսաշրջային փաթեթները կթանկանան, ինչը կնվազեցնի պահանջարկը: Թանգարանի տնօրինությունը մտադիր է սահմանել մինչև 1 եվրո արժեքով թանգարանի մուտքի տոմսեր: […]
13:17 06.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։ «Էական է տեսնել, վստահ […]
12:55 06.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, […]
09:06 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաև, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ: Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեև հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի […]
17:39 05.07.2019
Ջիբրալթարում իրանական վառելանյութեր տեղափոխող նավի «ձերբակալումից» հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը սպառնացել է առգրավել որևէ բրիտանական տանկեր։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ բրիտանացի իրավապահները կալանել են Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ, որին նրանք կասկածում են Իրանի նավթը Սիրիա տեղափոխելու մեջ։ Գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ բրիտանական կողմը պետք է […]
12:54 05.07.2019
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]
10:30 05.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը՝ 30-50 դրամով։ Որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկն ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական […]
18:06 04.07.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են […]
17:10 04.07.2019
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան (АТОР) հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային չվերթների արգելքի հետևանքով որքան զբոսաշրջիկներ են Վրաստանի փոխարեն ուղևորվել Հայաստան: ATOR- ը նաեւ ուսումնասիրել է այս միտման երկարատեւ բնույթը եւ ծավալը: «Հայաստանի առավելություններից են ավիափոխադրողների, կեցության և երկրի ներսում գոյություն ունեցող ցածր գները: Բացի դրանից՝ Հայաստան մեկնել հնարավոր է լինում ռուսական […]
14:31 04.07.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ: Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի […]
14:15 04.07.2019
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։ Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։ Նախարար […]
13:45 04.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ տարվող բանակցություններին: Հարցին՝ ի՞նչ փուլում են դրանք, նա պատասխանեց. «Բանակցությունները դեռևս շարունակվում են, որևէ նորություն չեմ կարող ասել»: Բաղրամյանն ընդգծեց՝ «Գազպրոմ» ընկերության նկատմամբ կիրառվող տուգանքներն այդ բանակցությունների հետ որևէ կապ չունեն, պետք է բացել ընդամենը տուգանքի փաստաթղթերը և տեսնել՝ […]
13:30 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Այս մասին այսօր հայտնի դարձավ կառավարության նիստից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցեց, որ այս համաձայնագիրը թույլ է տալու ոչ միայն կանխատեսելի դարձնել երկու երկրների հարաբերությունները բիզնեսի համար, ինչպես նաև հեշտացնել հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքները։ Ջանջուղազյանն ասաց, որ այժմ […]
12:33 04.07.2019
Կառավարությունն այսօր 2,6 միլիարդ դրամ հատկացրեց դպրոցների նորոգմանն ու լրացուցիչ շինարարությանը, ուսումնական հաստատությունների կահավորմանը և այլ հարցերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին էլ ընդունվել են առողջապահության ոլորտին 12 միլիարդ դրամի հատկացման ծրագրեր։ Այս ամենն Ավինյանը կապեց քաղաքացիների վարքի փոփոխության հետ ու հիշեցրեց, որ քաղաքացիները պետք է պահանջեն ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսվարողներն էլ […]
21:27 03.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա մայիսին արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբեր ունեցել են արտահանման երկնիշ աճ։ Արտահանման կառուցվածքում այս ամիս ևս նկատվել է աճի մեծ ներուժ ունեցող ոչ ավանդական ապրանքների արտահանման դրական դինամիկա:
19:30 03.07.2019
Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, […]
19:06 03.07.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 […]
18:51 03.07.2019
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»: Խոսելով էլեկտրաէներգիայի ու […]
16:20 03.07.2019
ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ միակ ջրամբարը, որն այս տարի կանխատեսվածից քիչ է լցված, Ախուրյանի ջրամբարն է. «Ջրալցվածությունը 100 տոկոսի չի հասել, քանի որ Թուրքիայի կողմից Հայաստան եկող ջրի քանակը բավականին նվազել է: Ջրամբարը հնարավորություն ուներ 100 տոկոս լցվելու, բայց քանի որ ջրամբարը ապրիլից է շահագործվել, […]
14:00 03.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված […]
10:23 03.07.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից: Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում և հարակից գյուղերում […]
20:28 02.07.2019
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է […]
19:34 02.07.2019
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, […]
19:30 02.07.2019
Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև 0 աստիճան։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 10 գյուղերից 6-ում ցրտահարության դեպք է գրանցվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են համայնքների ղեկավարները։ Բավրա, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար, Սարագյուղ, Սիզավետ գյուղերում ցրտահարության […]
16:41 02.07.2019
Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և […]