16:41 02.07.2019
Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և […]
16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
14:57 02.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ. տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ […]
14:15 02.07.2019
Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։ Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ […]
12:30 02.07.2019
ԱՄՆ-ում մտածում են ընդլայնել ԵՄ-ից եկող ապրանքների ցանկը` հնարավոր մաքսատուրքերի սահմանման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հայտարարության մեջ: Նշվում է, որ խոսքը մաքսատուրքների ծավալի ընդլայնման մասին է, որը կարող է սահմանվել 29 ապրանքատեսակների նկատմամբ և կարող է հասնել 21-25 միլիարդի: Նշվում է, որ նոր ցուցակում ներառվել են մետալուրգիական ոլորտի ապրանքներ, պանրի տեսականի, մակարոնեղեն […]
11:38 02.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության տեսանյութերից մեկը, որ պատմում է 50 տարուց ավելի թոնրագործությամբ զբաղվող Գեղամ Ղարիբյանի մասին: «Ընտանեկան ավանդույթները շարունակվում են. թոնրագործների գերդաստանը ապրում է աշխատելով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
21:39 01.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ […]
20:00 01.07.2019
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]
19:30 01.07.2019
Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]
18:13 01.07.2019
Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը: Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի […]
17:50 01.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հղում է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը 2020 թվականին լուծվելու է՝ մեկընդմիշտ: Հղումը Սիփան Փաշինյանը վերնագրել է «Լավ լուր»:
17:32 01.07.2019
Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ի տրանսպորտային միջոցը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային […]
16:16 01.07.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից SHANTNEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հայաստանից Ռուսաստան կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծելու դեպքի մասին: «ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող կարանտին-բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները պետք է հսկողության ենթարկվեն ՌԴ-ի տարածքում՝ բեռի բեռնաթափման վայրում: Բեռնաթափման վայր հասնելուն պես բեռնատերը պետք է կապ հաստատի տվյալ մարզի մարզային տեսուչի հետ և վերջինիս հայտնի բեռի ժամանման մասին, […]
15:21 01.07.2019
Ալավերդու պղնձագործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին: Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում […]
14:16 01.07.2019
Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՊԵկ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև Նորագավիթի մաքսատան մոտ առկա հերթերին։ «Հերթերը կառավարվում են, ուղղակի պետք է ուշադիր լինենք, որ կառավարվում են, բայց, միաժամանակ, պետք է ֆիքսենք, որ մեքենաների ծավալները գնալով շատանում են»,- ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահն ավելի ուշ ինքն է սկսել լրագրողներին հարցեր տալ, ինչից հետո էլ այսպիսի […]
13:47 01.07.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է վարչապետի այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք տեղափոխվի: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել. «Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում […]
13:39 01.07.2019
Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու գործընթացին, ասել է, որ Երևանում գործող շինությունը ՊԵԿ-ինը չէ, մաքսատունն այդ շինությունում գործում է վարձակալության հիմունքներով: Երբ բացվեն արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող հյուսիսային և հարավային կենտրոնները, շինությունը կվերադարձնեն սեփականատիրոջը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ով է սեփականատերը` արդյո՞ք Սամվել Ալեքսանյանն […]
13:32 01.07.2019
Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»: «Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» […]
13:20 01.07.2019
Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Պատճառը գյուղում երկար տարիներ չլուծվող խմելու ջրի խնդիրն է: Գյուղացիների բողոքի մասին ավելի մանրամասն SHANTNEWS.am-ին պատմել է Արճիս համայնքի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը: ««Վեոլիա Ջրի» մագիստրալը, որ Լոռի բերդից հասնում է մինչև Բագրատաշեն գյուղ, անցնում է մեր գյուղի միջով՝ 500 մմ անոց խողովակ է: […]
09:55 01.07.2019
«Թրամփը գոնե բիզնես բանակցություններ վարելու տեսանկյունից ունի բավականաչափ լավ փորձ՝ հասկանալու համար, թե որ գործարքն է ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում նման տեսակետ է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Չինաստանի հետ առևտրային պատերազմում պարտություն կրելով՝ ԱՄՆ-ն առաջիկայում կապիտուլյացիայի է պատրաստվում: Մասնագետի գնահատմամբ՝ միջազգային առևտրային գործընթացները շարունակական բնույթ են […]
22:30 29.06.2019
Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]
21:24 29.06.2019
«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]
21:11 29.06.2019
Արդյո՞ք հանգիստը Վրաստանում կլինի ավելի մատչելի: Տուրօպերատորները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատում են՝ հայերը շարունակում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:16 29.06.2019
2019թ. հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.2%-ով կամ 18 հազարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Ստորև ներկայացնենք Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ հարցազրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:43 29.06.2019
«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքի տակ է, շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: «Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս՝ նա համաձայնություն է տվել դրան այս ընթացքում, երբ ազատության մեջ էր, այդ պատճառով […]
12:48 29.06.2019
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված տարանցումների Instex առևտրային մեխանիզմով իրականացվել են առաջին գործարքները, գրում է DW-ն: Նշվում է, որ մեխանիզմի նպատակը ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի հետ գործարք իրականացնողներին պաշտպանելն է: Instex-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Ի սկզբանե մեխանիզմը կօգտագործվի հումանիտար նպատակներով, ապա նոր միայն գործարարական: Ըստ որոշ վերլուծաբանների՝ Instex-ն առավելապես քաղաքական ազդակ է, սակայն […]
19:51 28.06.2019
«Վրացվիճակագրություն» ազգային ծառայությունը չի բացառում, որ մայիսին արձանագրված վրացական արժույթի փոխարժեքի տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ հունիսին գնաճի և տնտեսական աճի վրա: Լարիի կուրսը վայրընթաց ապրեց հունիսին, սակայն արագ անկումը տեղի ունեցավ այս շաբաթ: Վրացական ազգային արժույթը, որի 1 դոլարի պաշտոնական փոխարժեքը երկար ժամանակ տատանվել էր 2.68-2.70 լարի, երեքշաբթի օրը սահմանեց հակառեկորդ: Հունիսի 28-ին […]
19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]
17:37 28.06.2019
Այսօր հայ-վրացական գործարար համաժողովին է մասնակցել նաև Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին: Վրաստանի ներկայացուցիչն անդրադարձել է այն արգելքին, ըստ որի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիափոխադրումներ չեն իրականացվի: Արգելքի որոշումը ՌԴ նախագահինն է: «Եթե անգամ Հայաստանը 10 տոկոսի չափով օժանդակի, դա արդեն շատ լավ կլինի: Այս տարի Ռուսաստանից մոտ 1 մլն […]
17:30 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության: «Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»: Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: […]