TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գունավոր մե­տաղների ընդունման կետե­րը փակվում են․ «Ժամանակ»

08:14 17.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարությունն իր գործողություններով մենաշ­նորհ է հաստատում տնտե­սության ևս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական մի­ջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների: Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մե­տաղների ընդունման կետե­րը։ Ընդ որում՝ մենաշնորհի հաս­տատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն ար­ժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 […]

̰
Կան դեպքեր, երբ ոչ թե պետք է կտրուկ անել քայլերը, այլ աստիճանաբար, մինչև այդ ոլորտն ադապտացվի փոփոխություններին. Հայկ Գևորգյան

14:02 16.05.2019

Ինչ էլ բարեփոխես, կլինեն խմբեր, որոնց համար դա ցավագին կլինի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ զրույցում: Պատգամավորն ընդունեց այդ դիտարկումը և նշեց, որ փոփոխությունները պետք է աստիճանաբար արվեն, որ նաև ցավոտ չլինեն: «Կա նման խնդիր: Իհարկե, դիմադրություն լինում է տարբեր խմբերի […]

̰
Թրամփն արտասահմանյան IT ընկերություններին արգելել է բիզնես վարել ԱՄՆ-ում

14:00 16.05.2019

Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:

̰
Կառավարությունն արտոնություն տվեց մասնագիտացված հագուստ արտադրող ընկերությանը

13:07 16.05.2019

Կառավարությունն այսօր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում մասնագիտացված հագուստի արտադրության մեջ : Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից […]

̰
Սեզոնային ժամանակավոր աշխատանքը նպաստից զրկվելու պատճառ չի դառնա

12:10 16.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարությամբ: Բաթոյանը տեղեկացրեց՝ նախագծի նպատակը սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու գործուն մեխանիզմի մշակումն է: Նախարարը հայտնեց՝ […]

̰
Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն. Նիկոլ Փաշինյան

11:02 16.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում ունեցած հանդիպումների վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հանդիպումներ ունեցա մի շարք չինացի գործարարների հետ: Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն»:

̰

10:48 16.05.2019

ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին կգումարի հերթական նիստը: Կառավարության նիստի օրակարգում այս պահի դրությամբ 36 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող: Օրակարգում ներառված է հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններից մինչև ՏԻՄ արտահերթ ընտրությունների նշանակում ու հարկային արտոնությունների տրամադրում:

̰
Ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

19:51 15.05.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել: Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավացման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, […]

̰
Ռուսաստանի սահմանին կանխվել է Ադրբեջանից 1 տոննա ծխախոտային արտադրանքի ներկրումը

19:23 15.05.2019

Ռուսաստանի հետ սահմանին՝ Դաղստանի հատվածում, արգելվել է Ադրբեջանից ծխախոտային ապրանքների ներմուծումը: Այդ ապրանքները ներկայացվել են որպես նարգիլեի համար նախատեսված հումք։ Այս մասին ահազանգել է ադրբեջանական կողմը: Ռուսաստանի սահմանապահներն ու մաքսային ծառայողները առգրավել են 1 տոննայից ավելի զանգվածով հումք, որն ադրբեջանցին փորձել է սահմանով անցկացնել առանց հայտարարագրելու։ Ռուսաստանի սահմանապահները ամբողջ ապրանքը ուղարկել են փորձաքննության։ Անկախ դրա […]

̰
Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները չեն կարող կասեցվել, եթե տնօրենը չի վայելում կենդանասերների վստահությունը. Վիրաբյան

14:10 15.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ավարտին կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները խնդրել են իրենց տեղեկացնել Կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ շարունակելու են պայքարը: «Կենդանասերները կշարունակեն իրենց պայքարը, դա մեր սահմանադրական իրավունքն է»,- ասաց խմբի անդամներից մեկը՝ նկատի ունենալով Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների կասեցումը: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ Աշխատանքային […]

̰
Շիրակի մարզի դատախազության քրեական վարույթներով բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 85 մլն դրամի վնաս

11:38 15.05.2019

2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու,  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս […]

̰
Ցեմենտի հումքը հարկումից ազատելու ամե­նամեծ շահառուն Իրանում ՀՀ դեսպանն է․ «Ժամանակ»

08:45 15.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ցեմենտի արտադրության հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու ամենամեծ շահառուն Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն է: Մեր հավաստի աղբյուրը տեղե­կացնում է, որ հենց Թումանյանն է ակտիվորեն ներգ­րավված կլինկերի՝ Իրանից Հայաստան ներմուծման գործում»։

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգին

20:29 14.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ […]

̰
Շիրակի մարզում գործազրկության մակարդակը բարձր է, աշխատանքի տեղավորման ցուցանիշը՝ ցածր

20:00 14.05.2019

Գործազրկության մակարդակը Շիրակի մարզում շարունակում է մնալ հանրապետությունում ամենաբարձրը։ Թեմայով հերթական քննարկումն է անցկացվել երկխոսությունների «Մեդիա» կենտրոնում։ Միայն Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10.000 գործազուրկ։ Անցած տարի ընդամենը 1316 մարդ է զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանքի տեղավորվել։ Պետական ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում գործազուրկների ուսուցման, մասնագիտություն և հմտություններ ձեռք բերելու, նաև գործատուներին ֆինանսավորելու համար, […]

̰
98 մլն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը բացահայտվել է․ կան կալանավորվածներ

19:10 14.05.2019

Ոստիկանները բացահայտել են 98.000.000 դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է: Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամանդե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայի տերը ոսկու առ ու […]

̰
ԵՄ-ի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան Իրանի հետ հարաբերությունները. իրանագետ

20:00 13.05.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր շրջափուլին: Իրանը հրաժարվել է «միջուկային գործարքի» երկու կետերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում: «Զարգացումը, իհարկե, սպասելի էր, և դա ԱՄՆ-ի` Իրանի նկատմամբ քաղաքականության ծրագրի մի մասն էր: Նկատի ունեմ` Դոնալդ Թրամփի վարչակարգի: 2017 թվականին Սաուդյան Արաբիայից հակաիրանական գործողությունների մեկնարկը տալով՝ ժամանակ առ […]

̰
Իրանը հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կմնա միջուկային գործարքում

19:32 13.05.2019

Ամերիկյան պատժամիջոցները մեծապես նվազեցրել են Իրանի նավթի արտահանումը:

̰
Չինաստանն «առևտրային պատերազմում» պատասխան հարված է հասցրել ԱՄՆ-ին

19:00 13.05.2019

Չինաստանը հայտարարել է, որ հունիսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող 60 մլրդ դոլարի ապրանքների նկատմամբ: Այս քայլերը Պեկինը ձեռնարկել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի: Մայիսի 10-ին Վաշինգտոնը 200 մլրդ դոլարի չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է 25%-ի: Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ մաքսատուրքերի բարձրացումը ոչ մի խնդիր չի լուծի, […]

̰
Վրաստանը ԱՄՀ-ից կստանա մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար

16:56 13.05.2019

Վրաստանը արժույթի միջազգային հիմնադրամից կստանա մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը: «Նախնական տվյալներով` Վրաստանի տնտեսությունը, չնայած թույլ արտաքին միջավայրին, 2019 թվականի առաջին եռամսյակում աճել է: Երկրում ընթացող ծրագրի շրջանակներում յուրացվող գումարների ծավալը կհասնի 210 միլիոնի»,- ասել է նա: Նրա գնահատմամբ` տնտեսական աճի ներկայիս տեմպը […]

̰
Վերելակների համար վճարը կավելանա 20-30 տոկոսով. փոխքաղաքապետ

14:46 13.05.2019

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի բազմահարկերում գործող վերելակների փոխման ուղղությամբ: Սարգսյանի խոսքերով` ծրագիր է, որը մշակվում է, շուտով կներկայացվի կառավարությանը. «Խոսքը գնում է ավելի քան 30 մլրդ դրամի մասին, մինչև 3000 վերելակների տոտալ փոխարինման ֆոնդն է սա: Երևանի բյուջեն 31 մլրդ է: […]

̰
«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն հայտնաբերվել. Կարապետյան

14:10 13.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում: «Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ […]

̰
ՊԵԿ նախագահին կհարցնե՞ք, թե մաքսային ո՞ր կոդի տակ են ներմուծելու կոկորդիլոսի ձուն. Գարիկ Սարգսյան

23:30 12.05.2019

Ասվել է, որ մարտին հողատարածքը հաստատվել է, ի՞նչ փուլում է գործընթացը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Հեռանկար»-ի տաղավարում հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը․ «Ներդրողն ու Դաշտավան համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ունեն, խոսքը գնում է մոտ 20 հա հողատարածքի մասին, եղել է համայնքում հանրային լսում: Այս պահին այդ հողակտորը գտնվում է փորձաքննության փուլում, ներկայացված է ԲՆ»: Կոկորդիլոսը սողո՞ւն […]

̰
Վարչապետը շրջեց Գեղարքունիքում կազմակերպված Expo-ի տաղավարներով

17:21 11.05.2019

«Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի անցկացման հերթն այսօր Գեղարքունիքի մարզինն էր: Համաժողովի շրջանակներում այստեղ նաև Expo ցուցահանդես էր բացված, որտեղ հայկական արտադրանք էր ներկայացված: Վարչապետը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արտադրանքին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լուկաշենկոն արգելել է դադարեցնել Ռուսաստանից նավթի տարանցումը

16:55 11.05.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արգելել է դադարեցնել «Дружба» խողովակաշարի վերանորոգման ժամանակ Ռուսաստանից նավթի տարանցումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել վատորակ նավթամթերք ստանալուց հետո: Նա նշել է, որ որոշումը կայացվել է, «երբ կեղտը գնացել է, և թունավոր նավթն է եկել»: Լուկաշենկոն պատմել […]

̰
Ճապոնիայի պետական պարտքի չափը գերազանցել է 10 տրիլիոն դոլարը

14:30 11.05.2019

Ճապոնիայի պետական պարտքի չափը գերազանցել է 10 տրիլիոն դոլարը: Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը՝ մատնանշելով երկրի ֆինանսների նախարարության տվյալները: Այսպիսի ռեկորդային ցուցանիշ Ճապոնիան ունի արդեն երրորդ տարին անընդմեջ: 2018 ֆինանսական տարվա վերջում երկրի պետական պարտքը կազմել է ավելի քան 1,103 տրիլիոն իեն (ավելի քան 10 տրիլիոն դոլար): Այդ գումարը նախորդ ֆինանսական տարվա վերջին օրվանից […]

̰
Քաղաքական փոքրամասնության առարկայական քննադատությունը օգուտ կտար քաղաքին. Կարապետյանը` Զոհրաբյանին

12:20 11.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]

̰
Դրսևորե´ք ձեր գործարար տաղանդը, հարստացե´ք ու հարստացրե´ք. վարչապետի կոչը գործարարներին

12:06 11.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է: «Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ […]

̰
Նախորդ ամսվա, նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ, ունենք տրամադրվող կտրոնների աճ. Անանյան

22:27 10.05.2019

Կա հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների աճ: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին խոսեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Նախորդ ամսվա, նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ, ունենք տրամադրվող կտրոնների աճ: Դրա համար ենք ասում, որ կա հսկողական գործառույթի, նաև հարկ վճարողների մոտ իրավագիտակցության բարձրացման միասնական արդյունք»,- ասաց նա: Նա նշեց, որ ՀԴՄ սարք բոլորը պետք է […]

̰
Եթե բանանի թանկացումը օբյեկտիվ չէ, կա գերիշխող դիրք, ուրեմն այստեղ գործ ունենք անելու. ՏՄՊՊՀ նախագահ

21:28 10.05.2019

Կկատարենք ուսումնասիրություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը բանանի թանկացման վերաբերյալ հարցին։ «Եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ ֆունկցիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք […]

̰
Վերելակների անկումների հետքերով. ԱԻՆ-ի պարզաբանումը SHANTNEWS-ին

18:31 10.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսել է վերելակների խնդրի մասին: Նա անդրադարձավ երեկ Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկի պոկվելու դեպքին: «Նշված վերելակն ուներ 4 ճոպան և ճոպաններից մեկը, որ ամրացված էր հակակշռի ստորին մասում, պոկվել էր: Դա չէր կարող […]

̰
BACK_TO_TOP