Շիրակի մարզում գործազրկության մակարդակը բարձր է, աշխատանքի տեղավորման ցուցանիշը՝ ցածր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Շիրակի մարզում գործազրկության մակարդակը բարձր է, աշխատանքի տեղավորման ցուցանիշը՝ ցածր

20:00 14.05.2019

Գործազրկության մակարդակը Շիրակի մարզում շարունակում է մնալ հանրապետությունում ամենաբարձրը։ Թեմայով հերթական քննարկումն է անցկացվել երկխոսությունների «Մեդիա» կենտրոնում։

Միայն Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10.000 գործազուրկ։ Անցած տարի ընդամենը 1316 մարդ է զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանքի տեղավորվել։

Պետական ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում գործազուրկների ուսուցման, մասնագիտություն և հմտություններ ձեռք բերելու, նաև գործատուներին ֆինանսավորելու համար, բայց դարձյալ աշխատանքի տեղավորման ցուցանիշը բարձր չէ։

Պատճառները շատ են` գործազուրկների մասնագիտական որակի և աշխատաշուկայի անհամապատասխանություն, գործատուների սահմանած խիստ պահանջներ, աշխատանքի ընդունելիս երիտասարդներին նախապատվություն տալ։

Փաստաբանի տեսանկյունից սա խտրական վերաբերմունք է գործազուրկների հանդեպ, իսկ աշխատանքային օրենսդրությունն այս առումով բացեր ունի։ Քննարկմանը հրավիրվել էին նաև Շիրակի մարզի ԱԺ պատգամավորները, ովքեր չէին ներկայացել։

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի խոսքերով` գործատուի պահանջներն այլ են, եղած առաջարկը՝ այլ: Տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում, որոնք գործազուրկ-մասնագետները չեն հասցնում յուրացնել:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ կարծում է, որ նախապատվությունը մինչև 25, 30 տարեկան բարետես աղջիկներին տալը գործատուների կողմից օրենքի խախտում չէ, որովհետև դա արգելված չէ, բայց երբ Աշխատանքային օրենսգրքում այնպիսի իրավակարգավորում լինի, որի համաձայն` նման դեպքերը որակվեն խտրական, ապա այդ ժամանակ միայն վիճակը կփոխվի:

Ըստ Գյումրիի զբաղվածության կենտրոնի ղեկավարի` նաև ցածր աշխատավարձերն են պատճառը, որ գործազուրկները հրաժարվում են աշխատանքի տեղավորվել` հաճախ նախընտրելով օգտվել ընտանեկան նպաստից, թեև հայտնի է, որ ընտանեկան նպաստով ընտանիք պահել չի լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP