TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կոշիկների նորարար արտադրություն հիմնելու համար կառավարությունը տարածք տրամադրեց ՓՄՁ ԶԱԿ-ին

12:10 23.05.2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քառ. մետր մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Թեթև արդյունաբերության զարգացման նպատակով այնտեղ կգործի ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման […]

̰
Բարդուխ Գաբրիելյանը վստահեցնում է, որ կարվի հնարավորը՝ Սևանա լճի սիգի պաշարը որոշելու համար

21:59 22.05.2019

Որոշ ժամանակ առաջ ԲՆ-ն հայտարարեց, որ այս տարի Սևանա լճի սիգի պաշարները որոշելու համար, տենդեր չի հայտարարվելու: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին: Ուսումնասիրություններն իրականացնող մարմինը՝ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում սա սխալ քայլ են […]

̰
Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի

18:19 22.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, այսինքն՝ ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, […]

̰
Գեղարքունիքի մարզում մոտ 50 մլն դրամի յուրացման դեպք է արձանագրվել

17:25 22.05.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

̰
Վրացական լարիի տատանումը կապվում է թուրքական լիրայի փոխարժեքի անկման հետ

15:57 22.05.2019

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վրացական լարիի փոփոխությունը կապում է թուրքական լիրայի փոխարժեքի անկման հետ: «Իհարկե, եթե կնկատեք, դրանք կապված են արտաքին գործոնների հետ: Պատճառներից մեկն էլ թուրքական գործոնն է: Դրա համար էլ ավելի քան մեկ տարի է, ինչ մենք խոսում ենք ապադոլարացման մասին, որպեսզի ավելի նվազեցնենք կախվածությունը  դոլարից, որպեսզի մեր բնակչությունն ավելի քիչ կախված […]

̰
Սիգի որս չպետք է թույլատրվի. Բարդուխ Գաբրիելյան

15:52 22.05.2019

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր անդրադարձել է սիգի որսին: «Ինչպես գիտեք, ամեն տարի մենք մեր ուսումնասիրություններն ավարտում ենք հոկտեմբեր ամսին և տարվա վերջ տալիս ենք արդյունքները: Բայց որսը շարունակվում է նաև հոկտեմբերից հետո՝ Ամանորին, Զատկին, և մեր տված թվերը կարող են տարբերվել, հատկապես գարնանը: Լավ կլիներ գարնանը ևս ճշգրտել»,- […]

̰
Հետևանքների մասին կխոսենք հետո, վստահ եմ, որ ճիշտ ուղղությամբ չենք գնում. Արտյոմ Ծառուկյան

13:40 22.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, «Պետական տուրքի մասին» նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան հայտարարությունն արել էր, ասել էին՝ աշխատանքային քննարկմանը ԲՀԿ-ն չի մասնակցի ավելորդ շահարկումներից խուսափելու համար: «Մենք ամեն դեպքում կարող էինք հարցեր տալ, բայց հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, ուզում եմ վերահաստատել՝ ինչ որոշում որ կայացնեք քննարկման […]

̰
Պետք է որոշենք, որ սա չի կրկնվելու, կամ իմանանք, որ լավ բան չենք անում. Մանե Թանդիլյան

13:10 22.05.2019

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց՝ իրականում իսկապես սպասում էր, թե ինչպիսի լուծում է ի վերջո կառավարությունը գտնելու վատթարացող նորմի կիրառման առումով: «Հարկային օրենսգրքի փոփոխության նախադեպը, որով ընտրովի փոփոխություն ենք անում՝ վատթարացնող նորմը ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար, կարծում եմ՝ […]

̰
Պետք է եղած աշխատատեղերը շոկի պատճառով անմիջապես չփակվեն. Տիգրան Խաչատրյան

12:32 22.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը խորհրդարանում «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նշելով, որ ցանկացած պարագայում պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ տեղական արտադրողները կարողանան մրցակցել, որ լինի տեղական արտադրող: «Պետք է խաղի կանոնները չփոխենք. տուրքը պետք է այնպես սահմանվեր, […]

̰
Որքա՞ն պետտուրք կսահմանվի ցեմենտի և կլինկերի համար

11:30 22.05.2019

Ինչպես արդեն հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է նաև « «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը` երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ: Կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները: Մինչ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից կառավարության մոտեցումը ներկայացնելը Բաբկեն Թունյանը տեղեկացրել է. «Ի սկզբանե որոշված էր, որ պետք է ներկրվող ցեմենտի և հումքի […]

̰
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր

10:54 22.05.2019

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է անցկացվում, որի օրակարգում 7 հարց է: Ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, դրանցից 2-ն առաջին ընթերցմամբ ընդունված հարցերն են: Խոսքը վերաբերում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Իսկ նախագծերից մեկը, որը ներկայացրել էր […]

̰
Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Փաշինյան

18:40 21.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի […]

̰
Վրաստանի հայաբնակ շրջանների բնակչության 73%-ը գործազուրկ է

18:25 21.05.2019

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն, Վրաստանի ողջ տարածքում հարցախույզին մասնակցած բնակչության մեծ մասը գործազուրկ է: «Համարո՞ւմ եք արդյոք, որ աշխատանք ունեք» հարցին 41 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 59 տոկոսը՝  բացասական: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի բնակչությանը, այստեղ 46 տոկոսն ունի աշխատանք, 54 տոկոսը գործազուրկ է: Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում գործազրկության մակարդակը շատ […]

̰
Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում

17:54 21.05.2019

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Վրաստանում կգործի արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը

17:26 21.05.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Քութայիսում պաշտոնապես բացել է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը: Գործարանը հիմնվել է գերմանական «Այսոլար» ընկերության աջակցությամբ: Վրաստանի վարչապետը ներդրումներ անելու համար շնորհակալություն է հայտնել ընկերության ներկայացուցիչներին: Նա նշել է, որ երկիրը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների վրա: Նորաբաց գործարանում աշխատելու է 300 մարդ: «Մենք ազգային գաղափար ունենք՝ դա կրթությունն է: Կրթությունն […]

̰
ՎԵԹԻՆԳ. ի՞նչ հարստություն ունի դատավոր Դավիթ Բալայանը

17:07 21.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ նրանց հայտարարագրերի։ Դատավորներից Դավիթ Բալայանն իր վերջին՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնին նշանակվելիս ունեցել է․ Բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, Անհատական բնակելի տուն 1, Անհատական բնակելի տուն […]

̰
Այս պահին գնաճը ՀՀ-ում ցածր և կառավարելի է. ԿԲ փոխնախագահ

16:54 21.05.2019

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով լինելու է ԿԲ-ի նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանում։ «Մեր նպատակը 4% է, պլյուս-մինուս 1,5%, այսինքն՝ ստորին սահմանը 2.5-3.5%-ի շրջանակներում է: Իսկ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, կամ 3 տարվա կտրվածքով, գնաճը […]

̰
Ռազմական ծախսը պետք է ոչ թե բեռ, այլ հնարավորություն լինի մեր տնտեսության համար. Փաշինյան

15:12 21.05.2019

Ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն: «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, որ մենք պետք է այնպես անենք, որ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն մեր տնտեսության համար: Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի խնդիրը պետք է լինի […]

̰
Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման 90%-ը խտանյութն է. Փաշինյանը դրանում խնդիր է տեսնում

14:45 21.05.2019

«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը: «Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, […]

̰
Ի՞նչ է Հայաստանը տալիս ԵԱՏՄ-ին, և ԵԱՏՄ-ն` մեզ

13:35 21.05.2019

Մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ հոբելյանական նիստը: SHANTNEWS.am-ն այդ նիստին ընդառաջ փորձեց որոշ տվյալներ ներկայացնել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքային կառուցվածքի վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ տրամադրեցին տվյալներ՝ ըստ երկրների: 2017-2018թթ. ԵԱՏՄ-երկրներ հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները. ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, լոլիկի մածուկ, […]

̰
Ի՞նչ կապ ունի գրավատների, փոխանակման կետերի տուրքերի բարձրացումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ. Ներսես Երիցյան

12:54 21.05.2019

Այսօր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը գնաճի միտումների մասին: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ցուցանիշները: Պատգամավորները նրան հարցեր են ուղղել ոչ միայն օրակարգի թեմայի, այլև ֆինանսական կազմակերպությունների վրա հարկային փոփոխությունների ազդեցության մասին: Մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է. «Հարկային օրենսգրքի փաթեթի […]

̰
Վարչապետը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին

12:36 21.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին, որը մեկնարկեց րոպեներ առաջ: Մինչ գիտաժողովի օրակարգին անցնելը, վարչապետը ողջունեց գիտաժողովի կազմակերպման ու անցկացման որոշումը՝ նշելով, որ շատ կարևոր է Հայաստանի փորձագիտական հանրության ներգրավվածությունը Հայաստանում կատարվող պրոցեսներում: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, և կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական […]

̰
ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]

̰
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

16:16 20.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:  «Մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ […]

̰
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը կժամանի Վրաստան

17:55 18.05.2019

Մայիսի 19-21-ը Վրաստան կայցելի Արժույթի միջազգային հիմնադրամի  տնօրեն Քրիստին Լագարդը: Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ՝ մայիսի 20-ին ԱՄՀ  տնօրենը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Հանդիպման ավարտին կառավարության վարչությունում նախատեսված է Մամուկա Բախտաձեի և Քրիստին Լագարդի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակում Լագարդը հանդիպելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները

19:14 17.05.2019

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների դեմ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի պաշտոնական հայտարարությանը: Հաղորդվում է, որ այսպիսով Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները կշարունակվեն ևս մեկ տարի՝ մինչև 2020 թվականը: «2019 թվական մայիսի 17-ին ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները սիրիական ռեժիմի դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Հավանություն է ստացել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը

17:45 17.05.2019

Այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հավանության արժանացրեց համաձայնագրի՝ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը և այն շուտով կներկայացվի վարչապետի հաստատմանը։ Ճանապարհային քարտեզը բաղկացած է համաձայնագրի կիրարկումն ապահովող 200 գործողություններից, որոնք առնչվում են բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, արդարադատության, տարածքային կառավարման, սպառողների շահերի պաշտպանության և մի շարք այլ ոլորտներին։ Միևնույն […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

17:09 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։ Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։ Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս […]

̰
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը

16:28 17.05.2019

Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ […]

̰
Կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակության աջակցությունը կարևոր է. Գեորգի Ավետիսյան

16:19 17.05.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցության հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային […]

̰
BACK_TO_TOP