11:18 29.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նա նշեց՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները, ապա մասնավորեցրեց՝ խոսքը տեղաշարժման խնդիրներ ունեցող, երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: «Անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել են […]
18:28 28.05.2019
«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտային ռեյտինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ: «Երևանի «Բարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, […]
15:44 28.05.2019
Bloomberg գործակալության տնտեսագետներ Դեն Հանսոնը և Թոմ Օրլիքը կանխատեսել են մի քանի հնարավոր սցենար, որով կարող է զարգանալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի էսկալացիան: Նրանց հաշվարկով, եթե մաքսատուրքերն ընդլայնվեն և գրավեն ողջ ամերիկաչինական շուկան, համաշխարհային ՀՆԱ-ն 2021-ին կարող է նվազել 600 միլիարդ դոլարով: Առևտրային պատերազմ չլինելու դեպքում անգամ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունը 2 տարի […]
15:32 28.05.2019
Եվրոպական միությունը թողարկել է 100 և 200 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամներ, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ թղթադրամները պահպանել են նախկին գունային գամման, սակայն փոխվել է դրանց դիզայնը: Դրանց լայնությունը դարձել է այնքան, որքան 50 եվրո թղթադրամինն է: Դրա շնորհիվ նոր թղթադրամներն ավելի հեշտ կտեղավորվեն դրամապանակների մեջ, իսկ բանկոմատները դրանք ավելի հեշտությամբ կնույնականացնեն: Նոր […]
19:50 27.05.2019
Հայաստանում մոտ 300 մլրդ դրամ «հենց այնպես» է շրջանառվում, բայց կարող էր հիմնադրամների միջոցով կարող էր ուղղվել տնտեսության իրական սեկտոր ու փաստորեն դառնալ ներդրում։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցերին պատասխանելիս նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում նույն ոճի մեկ այլ խնդիր է բորսայական գործիքների՝ բաժնետոմսերի բացակայությունը։ Դա մարդկանց թույլ կտար ռիսկային ներդրումներ անել ու […]
18:55 27.05.2019
«Այն, ինչը կոռուպցիայի, ստվերի, այսպես ասած՝ մենաշնորհների, քաղաքական ռենտայի տիրույթում էր, և դա բավական ռեսուրս էր կլանում, այդ ամենը այսօր կարծես ազատվում է, և կարելի է դրա մի մասը վերաուղղորդել, տեղաբաշխել մարզերում»,- մարզերում տնտեսական զարգացման, ներդրումների հարցերին անդրադառնալիս այսօր ShantNews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Այս մասին նա ասաց այն համատեքստում, որ Հայաստանում արդեն […]
18:07 27.05.2019
ՌԴ-ն ակտիվացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ 2017 թ. հունիսին Եվրամիության անդամ երկրների միջև ռոումինգը չեղյալ է հայտարարվել: «Ձեր հրահանգով մենք ինտենսիվացրել ենք ռոումինգի փուլային չեղարկումը միության երկրների հետ»,- ասել է Ակիմովը: Ըստ Ակիմովի՝ […]
18:06 27.05.2019
Այսօր Հայաստանի արդեն 5-րդ մարզում անցկացվեց ներդրումային համաժողով, որին մասնակցեց անձամբ վարչապետը։ «Իմ քայլը հանուն X մարզի» ձևաչափով անցկացվող համաժողովները՝ որպես կոնկրետ տարածքի զարգացմանը միտված քայլեր, ինքնին դրական է համարում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Տնտեսագետի խոսքերով՝ սրանք մի քանի հարց են լուծում. Դրանով մարդիկ ազդակներ են ստանում, որ լքված չեն, Ազդակներ են ստանում նաև բիզնես միջավայրի […]
16:06 27.05.2019
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի […]
15:16 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում գործարարներից մեկը դիմեց խնդրանքով՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել: Գործարարը նշեց՝ այժմ մազութ են օգտագործում: Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիան չի՞ կարող փոխարինել մազութին, գործարարն ասաց, որ այդպես թանկ է ստացվում: «Արևային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքեց գործարարը: Վարչապետը պատասխանեց. «Նայում […]
14:26 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:
14:16 27.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:
14:07 27.05.2019
Գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանն, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ է նախապատրաստել նախարարությունը սյունեցի գյուղատնտեսի համար, ասաց. «Պիտի ասեք, թվերի մասին խոսեք: Մենք բոլորս էլ վերջին մի քանի ամսում ասում ենք, թե ինչ ծրագրեր ենք մշակում կառավարությունում, ինչ պլաններ ունենք, բայց չենք ասում՝ որն է մեր նպատակը, 10 տարի հետո ինչ […]
13:11 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ: Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» […]
12:02 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ, ողջունելով հյուրերին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց՝ համաժողովի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ: Մարզպետն ընդգծեց՝ հավաքվել են Սյունիքի ամենահյուրընկալ ու կանչող, բնությունն ու հոգևորը միավորող վայրում, որ փոխանցում է մարզի գրավչությունն ու մղում ներդրումներ անելու: Պողոսյանը, խոսելով Սյունիքի մարզի ներդրումային միջավայրի առանձնահատկություններից, նշեց, որ հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, […]
12:00 27.05.2019
Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն […]
11:58 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]
21:04 26.05.2019
Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եվրասիական տնտեսական անդամակցությունից հետո` 2016-2018 թվականներին, աճել է միջինը 17.7%-ով, այդ թվում արտահանումը` 39.8%-ով, իսկ ներմուծումը` 10.6%-ով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2018 թվականին, 2014 թվականի համեմատ, աճել է 34.5%-ով, այդ թվում` […]
19:18 26.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և […]
17:55 26.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի կառավարության հետ ունեցած առևտրային բանակցություններում գրանցած հաջողության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ղեկավարի թվիթերյան գրառումից: Նա հայտնել է, որ բանակցություններում հատկապես հաջողվել է հաջողության հասնել գյուղատնտեսական ապրանքատեսակների շրջանառության ոլորտին վերաբերող հարցում: «Ճապոնիայի հետ բանակցությունները դրական առաջընթաց ունեն: Հիմնական շեշտը դրվել է գյուղատնտեսական մթերքների ու մսի ապրանքաշրջանառության հարցերի վրա»,- […]
14:45 25.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Նիստի ընթացքում ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց` Շիրակի մարզում կա 3253 տնակ, որից 2871-ը` Գյումրիում: Այս թիվը, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ, ավելի է 34-ով, և հիմա հանձնաժողովը […]
13:00 25.05.2019
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի […]
12:47 25.05.2019
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել […]
09:01 25.05.2019
Վրաստանի Իմերեթիի շրջանի Ճիաթուրա քաղաքում Georgian Manganese ընկերության բոլոր հանքերը փակվել են: Հանքափորներն իրենց աջակիցների հետ արդեն 10 օրից ավելի է՝ գործադուլ են հայտարարել, ակցիաներ ու երթեր են անցկացնում: Նրանք պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ երթեր են անցկացվելու ողջ Ճիաթուրայի տարածքով, բնակիչներին ներկայացնելու են հանքերում ստեղծված իրավիճակը, որը լուրջ խնդիրներ է […]
19:56 24.05.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ քննադատեց ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ գործազրկության բարձր մակարդակ է Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խորքային խնդիր է: «Հայաստանում պարբերաբար ջանքեր են գործադրվել, որպեսզի այս խնդրի լուծման մասով ռազմավարական լուծումներ տրվեն: Այնուհանդերձ, եթե […]
18:18 24.05.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվել է որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես. Ավելացվել են մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, […]
20:00 23.05.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համաձայնագրին: Դրանով Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիների համար սահմանվում է առանց վիզայի ռեժիմ՝ մինչև 90 այցերի համար։ SHANTNEWS.am-ն առանձնացրել է տվյալներ, որ վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 6-ին: 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: […]
13:50 23.05.2019
Այսօր խորհրդարան այցելած ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հարց է ուղղվել այն մասին, թե որքանո՞վ կա վիրահատական միջամտության կարիք դատական համակարգում: Հիշեցնենք, որ այդպիսի միջամտության անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նայած` ինչ ենք վիրահատում. եթե գլուխն ենք հեռացնում, այո´, չկա, եթե խոցն ենք հեռացնում, կա: Իհարկե, եթե չի լինում […]
12:42 23.05.2019
Կառավարությունն այսօր ավելի քան 7 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ հատկացրեց ճանապարհաշինության և նորոգման աշխատանքների իրականացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ճանապարհները իրենց հետ առաջ են տանելու տնտեսությունը, ապա հիշեց․ «Պարո´ն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց։ Էդ ճանապարհն ի՞նչ […]
12:20 23.05.2019
Երևանում նախատեսվում է կառուցել կարուսելների և ժամանցային այլ ատրակցիոնների համալիր կենտրոն, որը զբոսաշրջային նպատակներ կունենա։ Սրա համար կառավարության որոշումով հարկային երկու արտոնություն տրվեց ընկերություններից մեկին՝ հարկերը հետաձգելու պայմանով։ Հարցի մասին զեկուցելիս տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շփոթվեց ու ասաց, որ ստեղծվելու է 350 հազար աշխատատեղ։ «Ո՞ւր էր՝ տենց բան լիներ»,- կատակեց վարչապետ Փաշինյանը, […]