15:34 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմին:
«Երբ ձևավորվեց մեր հանձնաժողովը, հանդիպումներ սկսեցինք տարբեր գյուղացիական տնտեսությունների հետ: Մի բան ակնհայտ էր, մեզ պատմեցին տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որ տարիներ շարունակ պետական աջակցության ծրագրով տոհմային անասունները ներկրվել են Հայաստան, բայց երբ տոհմային անասունն իրացնում են ՀՀ տարածքում, դա հարկվում է ԱԱՀ-ով: Այսինքն՝ այդ տնտեսությանը շատ ավելի հարմար է իրացնել Վրաստանում, ինչը հիմա փաստացի կա, որովհետև ԱԱՀ չկա արտահանման մեջ, նաև ներկրումն է ազատված ԱԱՀ-ից: Բայց Հայաստանի տարածքում իրացման դեպքում ասում են՝ պետք է տաք 20 տոկոս ԱԱՀ: Այդ պատճառով առաջարկել ենք ՀՀ տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տոհմային տնտեսությունների կողմից աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց հաշվարկներով՝ նախորդ տարի մոտ 100 անասուն է իրացվել Հայաստանից դուրս:
«Դրան հակառակ՝ Հայաստանի տարածք են ներկրվել մոտ 800-ը»,- ավելացրեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունից առաջարկություն են ստացել ազատել ԱԱՀ-ից, բայց միայն այն դեպքում, եթե տոհմային անասուններն իրացվում են ֆիզիկական անձանց: «Այսինքն՝ նրանք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ»,- ասաց նա:
Միաժամանակ Կարապետյանը նիստին ներկա կառավարության անդամներին կոչ արեց բացատրել առաջարկի իմաստը:
«Խնդիրը, որը բարձրացվել է նաև ՊԵԿ-ի հետ հանդիպումների ընթացքում, մարդիկ բարձրացրել են հետևյալ հարցը՝ ֆիզիկական անձինք չեն կարողանում էժան ձեռքբերել խոշոր եղջերավոր կենդանի: Դրա համար մենք ասել ենք, որ արտոնությունը գործի միայն այն դեպքում, երբ իրացումը կատարվում է ֆիզիկական անձին»,- ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...