Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք». Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք». Նիկոլ Փաշինյան

11:58 04.05.2019

«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի կամ ղեկավարության հետ»,- «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ կառավարության աշխատանքն  է բոլոր մարդկանց քաջալերելը, լսելը: Կատակով հավելեց՝ պետք է նաև հասկանալ, որ օրն ունի 24 ժամ, շաբաթը` 7 օր, ամիսը՝ երբեմն 27-28, բայց առավելագույնը` 31 օր: Վարչապետի գնահատմամբ՝ սա է այն իներցիան, որ խանգարում է:

«Այն, ինչ դուք տեսնում և լսում եք Հայաստանի Հանրապետությունում, հարգելի՛ գործարարներ, իրականություն է: Կառավարության խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը որևէ տնտեսական գործունեության դիմելու համար չունենա կառավարության կարիքը: Կառավարության մեծագույն առաքելությունն է, որ մարդիկ իրենց առօրյա կյանքում հնարավորինս ավելի ու ավելի քիչ ունենան կառավարության, պետական մարմինների հետ շփվելու, նրանցից բան հարցնելու, նրանցից թույլտվություն ստանալու կարիքը»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց՝ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ նրանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ քաջալերելը, նրանց ստեղծարար ունակություններն ու հմտությունները զարգացնելը: Նա նշեց՝ ասվածը Հայաստանում տասնյակ օրինակներ ունի:

«Երեկ, օրինակ, բոլորս մասնակցում էինք Երևանի գինու փառատոնին: Այն երեք տարում կրկնապատկվել, եռապատկվել է իր մասշտաբներով: Կառավարությունն այստեղ ունեցել է սիմվոլիկ դերակատարում. ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ կարողանան իրենց ստեղծարար ընդունակություններն իրականացնել: Տեսնում ենք երևույթ, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի, որը փոխում է ոչ միայն մարդկանց տնտեսական հարաբերությունները, ոչ միայն տրամադրությունը, այլև երկրի տրամադրությունը, իմիջը»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ասաց՝ իրենց հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք: Կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար տաղանդը, ընդունակությունները»: Նա կրկին հիշեցրեց՝  կառավարության հիմնական խնդիրը չխոչընդոտելն է, բոլոր նախաձեռնությունները քաջալերելը, նշեց, որ այսօր հենց այս քաղաքական ուղեգիծն են իրականացնում, այս խնդիրն են լուծում ամենօրյա ռեժիմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP