16:29 28.02.2019
ՀՀ կառավարությունը 2018 թ. առանցքային նշանակություն է տվել «Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառմանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությանը»: Կառավարության՝ ԱԺ ներկայացված հաշվետու զեկույցում, մասնավորապես, նշված է. «Կառավարությունը, հավատարիմ մնալով հեղափոխության հռչակած նպատակներին, վերացրել է տնտեսական զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը՝ բիզնես-իշխանություն սերտաճումը և մենաշնորհների գերակայությունը: Կառավարությունը հետևողականորեն դիտարկել, վերհանել և չեզոքացրել է Հայաստանի […]
15:18 28.02.2019
Կառավարության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ աննախադեպ չափերի պայքար է ծավալվել։ Այս մասին նշված է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների 2018 թ. զեկույցում: «Կառավարությունը վստահորեն արձանագրում է, որ համակարգային կոռուպցիան երկրում վերացված է։ 2018թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 […]
13:47 28.02.2019
«Գյուղատնտեսական ապրանքներ՝ պտուղ-բանջարեղեն վերամշակողները պետությունից կարող են վերցնել 1.5 մլրդ դրամ գումար, 1 տարի ժամկետով, 3 տոկոս տոկոսադրույքով, որ կարողանան ձեռք բերել, վերամշակել, վաճառել արտադրանքն ու դրանից հետո վերադարձնել գումարը: Գումարն անմիջապես ստանում է ֆերմերը, իսկ պայմանագիրը կնքվում է վերամշակողի հետ»,- փետրվարի 28-ին` կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ներկայացված ծրագրի վերաբերյալ մանրամասնեց գյուղատնտեսության նախարարի […]
13:43 28.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իրանական ներդրումների մասին: «Հիշում եք, որ Վանաձորում իրանական մեկ ներդրող հետաքրքիր արտադրություն է նախաձեռնել, դա իրենից ներկայացնում է գազաբալոնների պլաստիկ արտադրություն: Կողմնորոշված է արտահանմանը: Հիմնական արտահանման շուկաները Ռուսաստանը և Եվրոպան են: Ասում են, որ գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն, արտադրությունը […]
13:36 28.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է: Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում: «Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք […]
13:15 28.02.2019
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը: «2017-18 թվականների ծրագրից օգտվել են 51 տնտեսվարողներ, շուրջ 7.1 միլիարդ դրամի չափով: Սուբսիդավորման գումարը կազմել է 150.8 միլիոն դրամ: 2018 թվականի ընթացքում այս ծրագրի արդյունքում […]
13:00 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ. «Երևանի պետական համալսարանը կուսակցական խաղերի, քարոզչության տեղ չի և չի եղել: Ես հավատացած եմ, որ այս հաստատությունը ապակուսակցական է, չի կարելի, դա անթույլատրելի է»: Արամ Սիմոնյանն անդրադարձել է իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին և նշել, որ իրենք ունեցել են խոսակցություն որպես ռեկտոր […]
12:16 28.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի գործարկման մասին: Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով: Հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։ Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը […]
11:56 28.02.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 28-ին կառավարության նիստում ներկայացրեց ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը»: Նա նշեց՝ ակնկալիքն է, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա ավելի դժվար: Նախագծով սահմանվում է, որ անձի տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն տրվի մուտք գործել և խաղերին մասնակցություն ունենալ, բացի այդ, եթե […]
19:39 27.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» հարցն է: Այն չզեկուցվող հարցերի թվում է: Նախագծում նշված է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի […]
19:12 27.02.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Օրակարգում ՀՀ դատախազության 2018թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր: Ընդլայնված նիստին մասնակցել են նաև ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության, հանրապետական քննչական մյուս մարմինների, ինչպես նաև փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները: Գլխավոր […]
19:03 27.02.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, պաշտոնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […]
18:50 27.02.2019
ՀՀ կառավարության՝ փետրվարի 28-ի նիստի օրակարգում ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու» հարցը: Կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի […]
16:57 27.02.2019
Այսօր Տավուշի մարզի Վազաշեն համայնքում պետք է կայանային հանրային լսումներ համայնքի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ: Հանրային լսումների անցկացմանը խոչընդոտել են տեղի բնակիչները և ակտիվիստները: Նրանք բողոքի ցույց են կազմակերպել Վազաշենի գյուղապետարանի մոտ և պահանջել չգնալ նման ծրագրերի իրագործման: Նրանց համոզմամբ՝ երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերությունը մտադիր է հետագայում այնտեղ ոսկի, պղինձ և այլ մետաղներ արդյունահանել: […]
15:40 27.02.2019
Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում հայ […]
15:20 27.02.2019
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները […]
14:25 27.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի կայքում Ռուսաստանի դեմ ուղղված նոր՝ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ է հրապարակվել: Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են Ռուսաստանի ֆինանսական կառույցներին, որոնք ամերիկյան կողմի համոզմամբ, միջամտել են այլ երկրներում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների: Նաև ռուսական կողմի նոր` սուվերեն պարտքի հետ գործարքների նկատմամբ արգելք կկիրառվի, եթե մարման ժամկետը գերազանցի երկու շաբաթը: Հաղորդվում […]
12:47 27.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել […]
12:44 27.02.2019
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է: Փաշինյանն Իսլամական Հանրապետության (IRNA) գործակալությանը տված հարցազրույցում պատմում է երկու երկրների պատմական կապերի և երկկողմ համագործակցության ընդլայնման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգիան և տուրիզմը: Գնահատելով Իրանի հետ 28-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ Փաշինյանն ասել է. «Իրանի հետ բարեկամանական […]
12:34 27.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին: Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, […]
19:19 26.02.2019
«Բույս և մեղր»-ը թեյարան-խանութ է Գյումրիում, որտեղ պատրաստվում և վաճառվում են տեղական ֆերմերների ու փոքր ընտանեկան բիզնեսների կողմից արտադրված էկոլոգիապես մաքուր մթերքներ: Herbs & Honey Teashop-ի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը նշում է՝ հայրենիքը սեփական ձեռքերով պետք է կառուցել, այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ դաշտը բաց է, պետք է գործել, կառուցել, և ամեն ինչ բնական ճանապարհով կստացվի: […]
17:00 26.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով պատվիրակության անդամներին և շնորհավորելով Դմիտրի Մարիյասինին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ծրագրի կողմից […]
16:45 26.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, […]
13:24 26.02.2019
Այս տարվա պետական սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամկետն ավարտվում է մարտի 10-ին: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կառավարությունը ըստ առաջնահերթության է պատրաստ համաֆինանսավորել։ Ծրագրերի ֆինանսավորման կարգում նաև փոփոխություններ են եղել: Իջեցվել է մինչև 50 մլն դրամ բյուջե ունեցող համայնքների ներդրման նվազագույն շեմը, այն կկազմի 3 մլն դրամ` անցած տարվա 5 մլն դրամի փոխարեն, […]
12:59 26.02.2019
Փաստերի վրա հիմնված քաղաքականություն և թիրախային ծրագրեր. այս մարտավարությամբ է Կառավարությունը պատրաստվում իրավիճակ փոխել զբաղվածության ոլորտում, կրճատել գործազրկությունն ու ավելացնել աշխատաշուկան: Մայիսից կմեկնարկի «Աշխատիր Հայաստան» արշավը, որի հիմնական թիրախը լինելու է կառուցվածքային գործազրկության դեմ պայքարը: Արշավի սկիզբը կազդարարվի առաջիկայում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
00:50 26.02.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է տնտեսական բլոկի պաշտոնյաների հետ ու մի շարք դրական միտումներ արձանագրել երկրի տնտեսության մեջ։ Նա հայտնել է, որ իրենց երկրի արժույթը կայուն է վերջին մեկ տարում (դրանից առաջ կտրուկ անկումներ է գրանցել), տնտեսական իրավիճակն էլ բարելավվում է, ինչը մղում է նոր տնտեսական բարեփոխումների։ Ալիևը հայտարարել է, որ 2019 թվականին […]
00:21 26.02.2019
Թուրք-իտալական T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի հաջող կիրառումից հետո Թուրքիայի ռազմարդյունաբերության պատասխանատուները որոշել են ստեղծել ևս մեկ, ավելի ծանր ու ավելի դիմացկուն, ավելի շատ զինված նոր բազմանպատակային ուղղաթիռ ։ Այս մասին այսօր պայմանագիր են կնքել Պաշտպանական արդյունաբերական գլխավոր վարչության և Թուրքիայի ավիաշինական ընկերության (TAI) ներկայացուցիչները, փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը։ Ուղղաթիռը կշռելու է 10 տոննա և իր […]
23:54 25.02.2019
Ռուսաստանի նախագահն այսօր երկրի մի շարք գերատեսչությունների հանձնարարել է հեշտացնել օտարերկրացիներին մուտքի վիզաների տրամադրման համար ձևակերպումների գործընթացները։ Այս մասին նշվում է ՌԴ նախագահի կայքում։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարությունների, անվտանգության դաշնային ծառայության և զբոսաշրջության գերատեսչության ղեկավարները։ Նրանք էլ պատասխանատու են նշանակվել հանձնարարականի կատարման համար։ Մինչ այս էլ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը […]
19:39 25.02.2019
Եվրոպական միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կազմակերպության կայքում։ Մինչև 2020 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 […]
19:28 25.02.2019
Անցած տարեվերջին փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրում: Նոր փոփոխություններով երիտասարդ ամուսինների տարիքային հանրագումարն է բարձրացվել` նախկին 65-ի փոխարեն սահմանվել է 70, տոկոսադրույքներն են նվազեցվել, նաև հեշտացվել են ընտանիքների համար սահմանված 30 տոկոս կանխավճարի ապահովման պայմանները: Սա հնարավորություն է ստեղծել բնակարանի գնումը Գյումրիում ավելի հասանելի դարձնել: Մկրտիչ Նախշքարյանի ընտանիքը 5 տարում վերջապես բնակարանատեր […]