13:22 05.03.2019
Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք […]
13:16 05.03.2019
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում: Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: […]
23:14 04.03.2019
Հարևան Ադրբեջանի ու Վրաստանի, նրանց ծովային հարևաններ Ռումինիայի և Թուրքմենստանի տարածքով անցնելու է ճանապարհ, որը Կենտրոնական Ասիան կապելու է Եվրոպայի հետ։ Այս մասին այսօր պայմանավորվել են 4 երկրների ԱԳ նախարարները։ Քառակողմ փաստաթղթի ստորագրման ընթացքում ներկայացվել է, որ այս գիծը ամենաէժանն է լինելու նշված ճանապարհով բեռնափոխադրումների համար։ Սկզբում այն անցնելու է Թուրքմենստանից Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան, ապա […]
19:30 04.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք մարզպետների ինստիտուտը: «Այս ընթացքում ես ուզում եմ հասկանալ՝ այն կառույցը, որն ինձ ղեկավարելու պատիվ է տրվել, ֆունկցիոնալությունը մեր երկրում որքա՞ն է: Մի բան ակնհայտ է՝ սկսած այն պահից, երբ մենք կունենանք ուժեղ տեղական ինքնակառավարման մարմիններ, […]
19:28 04.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ, հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Սին Մենը ներկայացրել է հոլդինգի գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում հետաքրքրության ոլորտները: Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել […]
19:13 04.03.2019
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության […]
18:53 04.03.2019
Մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Համաձայնագիրը ստորագրել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն […]
16:50 04.03.2019
ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց է ուղղել ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանին: «Մեղրու ազատ գոտու պոտենցիալի շահագործումն է հետաքրքիր է, ինչքանո՞վ է ծառայում նպատակին և արդյո՞ք ամբողջությամբ օգտագործում ենք այն, թե՞ ոչ»,- հարցրեց նա: Նախարարը ներկայացրեց, թե Մեղրու ազատ տնտեսական գոտու կոնցեպտը հատկապես ում համար է ստեղծում առավելություն: […]
14:22 04.03.2019
2017-ին ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018-ին` 65 հազար 110 ավտոմեքենա: Այս մասին այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է: «Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ […]
14:22 04.03.2019
Հայ-իրականական տնտեսական հարաբերությունների այս տարվա օրակարգում կարևոր է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ ապրանքատեսակներ կենթարկվեն արդեն պարզեցված ընթացակարգերով առևտրային կարգավորումների: «Կտա մեծ հնարավորություններ ԵԱՏՄ տարածքում գործող կազմակերպություններին, այդ […]
13:53 04.03.2019
Հնարավորություն ունեցել եմ ծանոթանալու ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարի հետ, կարճ քննարկում ենք ունեցել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Պետությունն աշխարհաքաղաքական մակարդակով իր առաջնահերթությունները ֆիքսել է: Այս պարագայում մենք տեղական մակարդակով շատ սպեցիֆիկ խնդիրներ ենք քննարկում, որոնք կապված են Գյումրիում և Շիրակի մարզում բազայի և սահմանապահ ծառայության իրականացման […]
13:22 04.03.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել նիստ, որին մասնակցում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Օրակարգում մեկ հարց էր, որը վերաբերում է ԵԱՏՄ հետ համագործակցության արդյունավետության ուղիների որոնմանը: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները: Նշել է. «ԵԱՏՄ-ն մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն […]
12:41 04.03.2019
Ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացմանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: «Շատ հիմնավոր վեճեր կան այս թեմայով: Մարդկանց չբացատրվեց այս փոփոխության գլոբալ փիլիսոփայությունը: Այսինքն՝ երբ միավորվում եք, ավելի քիչ եք ծախսում, ավելի շատ փոփոխությունների հնարավորություն ունեք: Հենց այս շրջանում պետությունը սուբվենցիոն հնարավորություն է տալիս համայնքներին: Որքան մեծ […]
12:37 04.03.2019
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի դյուրացման համաձայնագրի կիրարկումը: Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ […]
12:02 04.03.2019
Պատկերացրե՛ք 25 տարեկան մի երիտասարդի, որը ծնվել է տնակում, աշխատանք չունի, աղքատ է և այլն. կարելի՞ է նրա մասին ասել, որ աղքատությունը նրա գլխում է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: «Ապրելով ու աշխատելով Գյումրիում՝ հաճախ ենք տեսնում այդպիսի երիտասարդների: Այս իրավիճակը մեզ համար տարբեր փուլերում տարբեր […]
10:22 03.03.2019
Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։ 38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։ Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց […]
10:05 03.03.2019
Իսպաիայի գավաթի կիսաեզրափակչում կայացած Էլ Կլասիկոներից հետո, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ուժերը չափեցին Իսպանիայի առաջնությունում: 26-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում կրկին ուժեղ գտնվեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: «Բարսելոնա»-ն հաղթեց 0:1 հաշվով, խաղի միակ գոլը 26-րդ րոպեին խփեց Իվան Ռակիտիչը։ Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 60 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 48 միավորով 3-րդն է։
20:00 02.03.2019
Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառված վճիռը անակնկալ չի եղել ինչպես շատերի, այնպես էլ փաստաբան Արա Ղազարյանի համար, որն զբաղվում է նրա գործի Եվրադատարանի վարույթով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ արագացված կարգով դատաքննություն իրականացնելու հարցում, իսկ թե ինչու, մանրամասնում է. «Անակնկալ չէր, որովհետև դռնփակ դատական քննություն էր անցկացվում, որևէ […]
17:03 02.03.2019
«Շիրակ» հայրենակցական միությունը հաջորդ տարի կնշի հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով միության անդամներն ու վարչական խորհուրդը համաժողով են կազմակերպել՝ արժևորելու անցած ճանապարհն ու նախապատրաստելու անելիքները հոբելյանական տարվան ընդառաջ: Միությունը, որ հիմնել է ծնունդով շիրակցի Սերգեյ Համբարձումյանը, իր շուրջն է համախմբել շիրակցի հայտնի գործիչների, գիտնականների, ակադեմիկոսների, արվեստագետների. այս մասին այսօր խոսել է միության նախագահ Վարազդատ Ավոյանը: SHANTNEWS.am-ի […]
16:30 02.03.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության […]
16:00 02.03.2019
Մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Արտաշատ քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հայտնել է, որ փետրվարի 28-ի ժամը 18.00-ից մարտի 1-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անասնագոմից գողացել են խոզ, իսկ հավաբնից` 7 հնդկահավ՝ պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և […]
15:31 02.03.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը: «Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն […]
10:06 02.03.2019
Մարտի 1-ին` ժամը 12:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան […]
18:19 01.03.2019
«Բելառուսը Վրաստանի հետ ո´չ քաղաքական և ո´չ էլ տնտեսական խնդիրներ չունի: Պատրաստ ենք մեր բարի հարաբերություններն օգտագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև լավ, բարի հարաբերությունների ձևավորմանը, որը, ի միջի այլոց, անում ենք»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների, փորձագետների և կառավարության ներկայացուցիչների հետ «Մեծ զրույց նախագահի հետ» ամենամյա հանդիպմանը, որին ներկա են գտնվել […]
17:35 01.03.2019
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թատրոնի լուծարման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության հրապարակած փաստաթղթերից մեկում ասվում է, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է […]
17:12 01.03.2019
2019 թվականին նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ում կենսաթոշակային համակարգի միասնականացման մասին համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիմուր Ժակսիլիկովը։ Նա նշել է, որ դրա համաձայնեցմանն ուղղված աշխատանքը տարվում է արդեն մի քանի տարի, և 2018 թվականի դեկտեմբերին այդ փաստաթուղթը վերջապես համաձայնեցվել է, ինչին հետևելու է անդամ պետությունների ներսում դրա հաստատումը, […]
16:42 01.03.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի՝ միասնական արժույթ ունենալու հարցում հստակություն չկա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ոչ մի հստակություն չկա, բայց, իհարկե, այդ թեման կարող է և պետք է քննարկվի, եթե մենք հետագայում էլ շարունակենք շարժվել միութենական պետության կառուցման ճանապարհով»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել […]
14:24 01.03.2019
Այսօր ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Փակ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ քննարկվող հարցերից մեկը եղել է «Տարածքային կառավարման մասին» օրենքը ԱԺ բերելը: Այն ենթադրում է մարզպետարանների աշխատակազմերի կրճատում, որի մասին եղել է կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո: […]
19:21 28.02.2019
Փետրվարի 27-28-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում մասնակցել է «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» աշխատանքային խորհրդակցություններին: Աշխատանքային և վերապատրաստման այս հանդիպումներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մասնակցային […]
18:24 28.02.2019
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, ի դեմս մասնաճյուղի տնօրենի, այսօր որոշ ժամանակով փակել են Մ-3 միջպետական ճանապարհը՝ Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցի հատվածում, գրում է Armtimes.com-ը: ՀԺ-ի հետ զրույցում «ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը պատմել է, թե բողոքի ակցիայի նպատակն այն է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց […]