TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արմավիրում միշտ ջրի խնդիր է եղել. Գարեգին Բաղրամյան

19:56 06.03.2019

ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Արմավիրում միշտ ջրի խնդիր է եղել, որոշակիորեն այդ խնդիրը լուծվել է: Բաղրամյանի խոսքով՝ այսօր ջրի որակը հասցվել է այն մակարդակի, որ համապատասխանում է սանիտարական բոլոր նորմերին, այն տարբերվում է այլ արտեզյան ջրերի որակից, խմելու է և որակը համապատասխանում է չափանիշներին: «Դրանից […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը հիմա էլ ԱԺ օրակարգ չի մտել

19:51 06.03.2019

«Ղեկը աջ» նախաձեռնությունը դարձյալ բողոքի ակցիաներ է իրականացնում, վերջինը եղել է այսօր խորհրդարանի շենքի մոտ: «Կառավարությունը, գիտեք, ընդունել է օրինագիծը, բայց ԱԺ չի ուղարկել: Ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, էդ տեխնիկական խնդիրները, չգիտես ինչու, մենակ մեր նախագծին են դիպչում ու ամեն անգամ հետաձգվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: […]

̰
«Աջ ղեկ»-երի խնդրով արտահերթ նիստ հրավիրելու հարցով կդիմենք ԱԺ. Հակոբ Արշակյան

19:42 06.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը մարտի 6-ին խորհրդարանում բարձրացրեց «աջ ղեկով» մեքենաների հարցը: «Այսօր ԱԺ-ի մուտքի մոտ փոքր իրարանցում էր, մարդիկ հարց են ուզում ուղղել կառավարությանը՝ մինչև մայիս թույլ են տալիս ներկրել աջ ղեկով մեքենաները, սակայն որոշման իրավական ընթացքը որոշված չէ, մեքենաները հավաքվում են մաքսակետերում, եթե այս մի քանի օրում այդ հարցը […]

̰
ՀԴՄ կտրոնների տրամադրման բում է գրանցվել․ Փաշինյանը թվեր հնչեցրեց

19:36 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված իր հարցում պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց ՀԴՄ կտրոններ վերցնելու քաղաքացիների պարտականության մասին ու կառավարության անդամներին հարցրեց, թե ինչ փոփոխություններ կան այդ կոչից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ու տնտեսվարողներին, ապա ասաց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման կտրուկ աճ․ […]

̰
Դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորումը դադարեցվել է և չի գործելու․ գյուղնախարարի տեղակալ

19:05 06.03.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ հարցին պատասխանելիս ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալը հաստատեց, որ 2018 թվականից դադարեցվել ու այլևս չի գործելու գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը դադարեցվել է և չի գործելու։ Նա նաև պարզաբանեց պատճառները, ըստ որի՝ մասնավորապես դիզվառելիքի համար դիմել է շահառուներին 1,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ դրա պահանջարկը չի եղել, իսկ պարարտանյութերի դեպքում […]

̰
Վանաձորի բիզնես-ֆորումի արդյունքում ի՞նչ ծրագրերի սկիզբ դրվեց

18:52 06.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ Վանաձորում բիզնես-ֆորում տեղի ունեցավ, ներկայացվեցին մարզի զարգացմանն ուղղված նախագծեր: Դավոյանին հետաքրքրում էր՝ այդ ծրագրերից քանի՞սն են, որ ստեղծման սկզբնափուլում են: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ համաժողովին ավելի քան 250 մասնակից է եղել, 2 առանձին լսարաններում ներկայացվել են մոտ 50 ներդրումային […]

̰
Նպաստի համակարգը, գնահատման մեթոդները վերանայում ենք. Զարուհի Բաթոյան

18:36 06.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անապահովության նպաստի միավորների հաշվարկի չափորոշիչներին, այն է՝ առավելագույն գազի սպառում և հոսանքի, ինչը մասամբ սուբսիդավորվում է կառավարության կողմից, բայց գեթ մեկ միավոր ավել սպառելու դեպքում անապահովության միավորները զրոյանում են, որպես դրա հետևանք՝ նպաստառուները զրկվում են նաև համարժեք այլ արտոնություններից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
ՊՈԱԿ-ները կունենա՞ն արտաբյուջե, թե՞ ոչ․ Մակունցը` Ջանջուղազյանին

18:28 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ՊՈԱԿ-ների արտաբյուջետային միջոցներին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ ճիշտ չի՞ լինի մասնավորապես մշակութային ՊՈԱԿ-ների դեպքում արտաբյուջեն թողնել նրանց հայեցողությանը, որ կարողանան բարձրացնել աշխատավարձերը և թափանցիկությունը բարձրացնել։ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենց առաջարկած ծրագրում, որով սահմանափակվում են արտաբյուջետային հնարավորությունները, խոսք չկա ՊՈԱԿ-ների մասին․ […]

̰
Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

17:58 06.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը […]

̰
Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է ՀՀ-ում. Մաթիաս Քիսլեր

17:22 06.03.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ […]

̰
Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ քննարկում է եղել, բայց մասնավորը դրանից առաջ չի գնացել. Տիգրան Խաչատրյան

17:19 06.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Մեղրու տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ ո՞ր փուլում են, ի՞նչ զբաղվածություն ունեն, ինչո՞վ են զբաղված: Բագրատյանին նաև հետաքրքրում էր՝ Շիրակի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հնարավորություն կա՞ արդյոք: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Մեղրու տնտեսական […]

̰
Ինչո՞ւ են նվազել բյուջետային ծախսերը, ինչո՞ւ է բյուջեն թերակատարվել․ Թանդիլյանի հարցերը կառավարությանը

17:18 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են նվազել բյուջետային կապիտալ ծախսերն ու ինչու է 2018 թվականի բյուջեն թերակատարվել տասնյակ միլիարդ դրամներով։ Կառավարության անունից հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց, որ իսկապես կապիտալ ծախսերը նվազել են, մասնավորապես տարիներ շարունակ կատարվող ծրագրերի հետ կապված […]

̰
ԵՄ-ն Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

16:48 06.03.2019

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնություն են տվել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում առաջիկայում ԵՄ երկրների կողմից կհաստատվեն պատժամիջոցները: Լրատվամիջոցի […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին

16:47 06.03.2019

«Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել, այստեղ գաղտնիք չկա, գաղտնիքի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, և դա հնարավոր էլ չի անել ո՛չ թափանցիկ, ո՛չ հրապարակային ճանապարհով, որովհետև փաստաթղթի մեջ չկա թիվ, որ այդքան մարդ պետք է կրճատվի»,-կառավարության հրապարակած տեսանյութում նման կարծիք է արտահայտել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Խոսքը վերաբերում է պետական հիմնարկներում 10 […]

̰
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ հետագա համագործակցության հնարավորությունները

16:15 06.03.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ Շեյն Ռոզենթալը, կարևորելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի  կառավարման բարեփոխումների իրականացումը, նշել է, որ դրանք կարող են հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի  […]

̰
Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն․ Փաշինյան

15:08 06.03.2019

Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ […]

̰
Հուսամ՝ մեկ տարում մեզ կհաջողվի լուծել գազի գնի հարցը․ Փաշինյան

15:00 06.03.2019

Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի […]

̰
Ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից. նախագիծ

14:35 06.03.2019

Հարկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից: Ինչպես հաղորդում է  ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա խոսքերով՝ անշարժ գույքի մասով, ըստ էության, երկու հիմնական փոփոխություն է առաջարկվում, առաջինը՝ այն, որ ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները […]

̰
«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը

14:21 06.03.2019

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և […]

̰
Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել

12:25 06.03.2019

Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը: Տեղափոխության որոշում […]

̰
Իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով. «Ժողովուրդ»

10:45 06.03.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները […]

̰
Բենզինի ներկրման շուկայում նոր խաղացողներ են հայտնվում․ «Հրապարակ»

08:46 06.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլևս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։ Կան մտադրություններ․ ղազախական մի ընկերություն, Խաչատուր Սուքիասյանն է սկսել ներկրել։ Իսկ նախկիններից ոմանք հետ են քաշվել՝ Բ․Բեգլարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքը։ Վերջինս, ըստ լուրերի, դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հորդորով»։

̰
Bugatti-ն ցուցադրել է աշխարհի ամենաթանկ մեքենան, որն արդեն վաճառվել է

00:05 06.03.2019

Նոր մեքենայի շարժիչն ունի 16 մխոց և 8 լիտր տարողություն: Հզորությունը 1500 ձիաուժ է: Ժնևի ավտոսրահում Bugatti-ն ներկայացրել է իր նոր՝ La Voiture Noire մոդելը: Մեքենայի մոտավոր արժեքը 11 միլիոն եվրո է:  Այն առայժմ արտադրված է մեկ օրինակով, որն էլ արդեն վաճառվել է: La Voiture Noire -ը Bugatti-ն թողարկել է ընկերության 110-ամյակի առթիվ: Հիշեցնենք, որ Bugatti […]

̰
Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին

19:48 05.03.2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո նախագահ Տուսկ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային […]

̰
Մարդիկ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք՝ գործազրկության հարցը լուծեցի՞նք. Հովակիմյանը՝ աշխատատեղերի կրճատման մասին

19:26 05.03.2019

Երբ ասում են՝ պետական համակարգում 10 հազար քաղաքացի մնալու է գործազուրկ, խոսքը պորտաբույծների մասին է. կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչ հետևանքներ կարող է բերել մի շարք ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու հիմնադրամների փակումը, Հովակիմյանը ասել է հետևյալը. «Ժամանակին պետական կառավարման համակարգին կից ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, որոնց նպատակը վերնախավում […]

̰
Մարդիկ սպասում են Հարկային օրենսգրքի փոփոխություններին` կա´մ բերեք, կա´մ մի´ բերեք. Մելքումյան

19:17 05.03.2019

Հայաստանն արդեն 6 ամիս է, ինչ սպասում է Հարկային նոր օրենսգրքին, սակայն առաջարկված փոփոխությունները պարբերաբար հերքվում են, որովհետև, հավանաբար, հակազդեցության են արժանանում գործարարների կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա կոչ արեց իշխանություններին՝ կա´մ բերել այդ օրենսգիրքը քննարկման, կա´մ չբերել` կողմնորոշվել։ «Եթե մենք ասում ենք, որ խորհրդարանական […]

̰
Երբ պետության առաջ փակվում են դռները, այն սկսում է մեկ այլ դուռ փնտրել. Լուկաշենկոն` ռուս-բելառուսական հարաբերությունների մասին

18:24 05.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկայում կարող է ստիպված լինել տնտեսական համագործակցություն սկսել Արևմուտքի հետ: БелТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդաժողովի ժամանակ: Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը Ռուսաստանի մոտ «ալերգիա է առաջացնում»: «Հարցնում են՝ ինչո՞ւ եք հիստերիայի մեջ հայտնվել: Բելառուսական արտադրանքը թույլ չեն […]

̰
Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը

18:21 05.03.2019

«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել: «Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն […]

̰
2018 թ. պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների ունեցած շուրջ 470 մլն դրամի պարտավորություն է կատարվել

18:13 05.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում: Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ ընթացքում ընդերքօգտագործման […]

̰
Հույս չկա, թե Եվրոպայից փողերի «անձրև» կտեղա, ինչպես Վրաստանի դեպքում էր. Ալեքսանդր Իսկանդարյան

16:50 05.03.2019

Այսպիսի դեպքերում հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյոք փող տալո՞ւ են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեջբերումն արեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցում: Նա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը: «Որ հասարակ մարդու համար մատչելի բացատրեմ, այսպիսի օրինակ բերեմ. դու ունես մի ծանոթ կամ բարեկամ, որը կարող է լինել քո գործատուն, կամ մարդ […]

̰
BACK_TO_TOP