19:15 22.02.2019
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Մարզպետը կարևորել է այն աշխատանքները, որոնք Շիրակի մարզում իրականացվում են Եվրամիության միջոցներով։ Դեսպանը նշել է, որ մարզպետարանի հետ ակնկալում է սերտ համագործակցություն։ Եվրամիությունը այս տարի 31 մլն եվրոյի ներդրումներ է կատարելու Հայաստանի հյուսիսային՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ Գումարներն ուղղվելու են մարզերում […]
16:28 22.02.2019
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում կիսվել է մեկ տարի առաջվա հիշողություններով՝ արձանագրելով, որ մեկ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել: Խաժակյանը գրել է. «ՀՀԿ վարչական լծակների և ուռճացված հաստիքացուցակների մասին էի խոսում այս տեսանյութում մեկ տարի առաջ։ Ավագանու նոր գումարումից որոշ ժամանակ անց արձանագրում եմ, որ սայլը տեղից շարժվել է, […]
15:30 22.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև […]
15:20 22.02.2019
Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել, սրա համար անհրաժեշտ է և իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էականորեն մեծանա: Եվ ըստ էության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար պետք […]
14:51 22.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը: Նշվում է, որ մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը […]
09:44 22.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնաճի մասին հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ HDP-ն Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել բարձր գներով վաճառվող և հանրության որոշ հատվածների բացասական արձագանքին արժանացած լոլիկի, պղպեղի և սմբուկի հարցի վերաբերյալ: Կուսակցությունը հրապարակել է բանջարեղենի, ռումբերի ու փամփուշտների կոլաժավորված նկարներ և […]
22:50 21.02.2019
Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու […]
20:58 21.02.2019
Խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև: Քննարկումը փակ դռների հետևում է ընթացել: Ավելի ուշ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրմանը վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները խորհրդարանականներին […]
19:51 21.02.2019
Այս տարվա հունվարին Ադրբեջան են ներմուծվել մոտ 180 միլիոն դոլարի թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր։ Սա կազմում է այդ ամսվա ընթացքում Ադրբեջանի ընդհանուր ներկրումների 17,55 տոկոսը։ Այս մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնել են երկրի մաքսային պետական ծառայությունից։ Լրատվամիջոցը նշում է, որ ծառայությունից իրենց չեն տեղեկացրել, թե ինչ բնույթի ապրանքներ են եղել այդ ներկրումները, […]
19:20 21.02.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա իրենք պատրաստ են համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության […]
19:00 21.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: […]
18:44 21.02.2019
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում […]
17:27 21.02.2019
Այսօր «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ պահանջելով, որ գործարանի ղեկավարությունն իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Գործարանի բակում հավաքված աշխատակիցներն ասում էին, որ առավոտից երեկո կանոնավոր աշխատել են 380-400 հոգով, իսկ իրենց պահանջածն արդար քրտինքով վաստակածն է։ «Ամեն օր […]
15:25 21.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մասիեյ Ժուրայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության բաժնից: Այցի նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ նախարարության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա […]
14:10 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում որոշում ընդունեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»: Նախագծով նախատեսվում է. 1. Բավարարել «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության […]
14:01 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու հարցը: ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս նախագիծը տեղական արտադրողին պաշտպանելու նպատակ ունի: Խաչատրյանն ասաց, որ նախագծով ցանկանում […]
13:44 21.02.2019
Ֆրանսիական հայտնի lefigaro.fr-ն «Հայաստանում կա գինեգործական հարուստ պոտենցիալ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է հայկական գինեգործական ավանդույթներին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես գինեգործության օրրան: «Հայաստանում՝ Արենիի քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը, որը թվագրվում է մ.թ.ա 4000 թվականին»,- նշված է հոդվածում: Այնուհետև հոդվածագիրն այցելել է Հայաստանի տարբեր մարզեր, ծանոթացել գինու արտադրության ընթացքին՝ խաղողի այգիներից […]
13:42 21.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները […]
13:38 21.02.2019
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել: «Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում […]
13:34 21.02.2019
ՀՀ կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Ընկերությունն իրականացնելու է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման […]
13:18 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ին որոշում կայացրեց «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին: Հիմք ընդունելով «ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 […]
13:12 21.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը: Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ: Ծրագիրն […]
13:02 21.02.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախատեսվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը։ Այդ նպատակով ԵՄ-ն Հայաստանին 31,250,000 մլն եվրո կտրամադրի: Բացի դրանից` որոշվել է` ՀՀ զինված ուժերի պարենավորումը կիրականացվի մասնավոր ընկերությունների կողմից:
12:54 21.02.2019
Baring Vostok ներդրումային հիմնադրամի ղեկավար Մայքլ Կալվիին մեղադրանք է առաջադրված «Արևելյան» բանկից առանձնապես խոշոր չափի` 2.5 մլրդ ռուբլու հափշտակության համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափի հափշտակություն»: Այս գործով անցնող ևս 5 մարդու մեղադրանք կառաջադրվի այսօր, հաղորդում է գործակալությունը: […]
12:34 21.02.2019
«Հայաստանը 2017թ. մարտից միջազգային կազմակերպության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության Ի-Այ-Թի-ԱՅ-ի թեկնածու երկիր է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշ պարտավորություններ և դրանց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման»,- փետրվարի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում […]
11:50 21.02.2019
Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նշված հղմամբ՝ http://www.parliament.am/draft_history.php?id=10204 ,կարող եք ծանոթանալ օրենքի նախագծին և դրա վերաբերյալ ԱԺ տնտեսագիտական […]
19:40 20.02.2019
Հայաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները ԵԱՏՄ անդամակցությունից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով կառույցին անդամակցության 4 տարիների արդյունքների մասին: «Այնտեղ բազմավեկտոր հարցեր կան. և՛ քաղաքական հարցեր, և՛ տնտեսական հարցեր, և՛ ներդրումային քաղաքականության հարցեր»,- ասել է նա: Նա հայտարարել է, […]
18:42 20.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ: «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված դեպքի հետ: Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, […]
18:25 20.02.2019
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ Ազգային […]
17:40 20.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին» նախագիծը: Այս նպատակով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2019 թ. կտրվի 5 մլն […]