11:46 18.02.2019
Ո՞րն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատկերացմամբ տնտեսական հեղափոխությունը։ Միքայել Մելքումյանի ձևակերպմամբ` դա ճաշակի և մոտեցման հարց է։ «Իրավական որևէ ձևակերպում չկա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի և իրավիճակի մեջ։ Ժողովուրդը պետք է իր մաշկի վրա շատ արագ դա զգա, դրա համար պետք են խոշոր ներդրումներ, տարեկան 2․5-3 միլիարդ […]
11:37 18.02.2019
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ կառավարության ծրագրում բացակայում են ռիսկերն ու երաշխիքները, ժամանակացույցն ու գործիքակազմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ SHANTNEWS.am-ը հիշեցրեց, որ երբ առաջարկությունները ներկայացրին, կառավարությունը տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորումը, որը թույլ կտա փոփոխություններ իրականացնել այդ փաստաթղթում, փոխարենը խոստացավ հընթացս իրականացնել դրանք։ Արդյունքում ԲՀԿ-ն դեմ […]
16:59 16.02.2019
«ԱՄՆ պետդեպարտամենտն ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ՝ էներգետիկ ոլորտում: Եթե մենք պատվիրենք համապատասխան կառույցներին, և նրանք այս ծրագիրը ներկայացնեն միջազգային կառույցների, մենք ներդրումներ կգրավենք, և այստեղ դա կդառնա չափելի: Մենք առաջարկում ենք կառավարությանը, որ ծրագրերը կազմվեն պրոֆեսիոնալների կողմից»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի […]
16:36 16.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված: «Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության […]
16:27 16.02.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ խոշորագույն 1000 հարկ վճարողների ցուցակն ու նրանց վճարած հարկերի չափերն՝ ըստ բաժանումների (տարբեր հարկատեսակների)։ Ըստ նոր ցուցակի՝ նախորդի համեմատությամբ փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, առաջին հորիզոնական է բարձրացել «Գրանդ Հոլդինգը»։ Առաջին հորիզոնականից իջել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հիմա երրորդ հորիզոնականում է։ Նրանց միջև՝ երկրորդ հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Խոշորագույն 10 հարկատուների […]
15:14 16.02.2019
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]
15:06 16.02.2019
Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշում կայացվեց աղետի գոտու բնակավայրերում տնակների նոր հաշվառում սկսելու մասին: Այս հաշվառումը, ըստ էության, տալու է այն հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու մասնավորապես Գյումրիում բնակարանաշինական ծրագրերից հետո դեռ կան տնակներ ու անօթևան ընտանիքներ: Հաշվառումը նոր ձևավորված հանձնաժողովն է կատարելու: Հաշվառվելու են ոչ միայն տնակները, այլև դրանցում […]
13:42 16.02.2019
Baring Vostok հայտնի ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ քաղաքացի Մայքլ Կալվին և նրա գործընկերը հետապնդվում են խարդախության մեղադրանքով: Ընկերությունը ԱՊՀ երկրների տարածքում ներդրել է 2.5 մլրդ դոլար 80 նախագծերի համար: Նա փետրվարի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է: Տղամարդն ուղարկվել է Բասմաննի դատարան, որն էլ քննության արդյունքում 3 օրով երկարաձգել է հայտնի ֆինանսիստի ձերբակալության ժամկետը: Նրա նկատմամբ խափանման […]
13:33 16.02.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ մամուլի հրապարակումների` 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես ունեն: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ նա վերադարձել է Երևան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջել վերադարձնել գումարները, […]
12:35 16.02.2019
Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» ալիքը ներկայացրել է ռուսական Տ-90ՄՍ տանկի փորձարկումների կադրեր, որոնք ցուցադրում են ինչպես տանկի մանևրայնությունը, այնպես էլ դիպուկությունը և այլ բնութագրեր, որոնք ուղղված են միջազգային գնորդների հետաքրքրությունը շարժելուն։ Տեսանյութին կից հրապարակման մեջ նշվում է, որ թեև տանկը համալրվել է մոդուլային դինամիկ զրահով, սակայն դրա զանգվածը չի գերազանցել 50 տոննան, ինչի արդյունքում մեքենան շարունակում […]
19:30 15.02.2019
Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում: 30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, […]
19:20 15.02.2019
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 15-ին աշխատանքային այց է կատարել Ասկերան քաղաք, այս մասին հայտնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից: Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանցքային ցուցանիշները և տակավին լուծման սպասող խնդիրները։ Այսպես՝ հաշվետու 2018-ին Ասկերանում […]
19:07 15.02.2019
Արարատի մարզի Զոդի Բանավան թաղամասում դրենաժային համակարգի կառուցման հարցը տեղացիների համար առաջիկայում լուծում կստանա: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խնդրին ծանոթացել է տեղում ու տեղի բնակիչներին խոստացել խնդրին լուծում տալ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի լրատվության բաժնից: Տեղացիները մարզպետին ուղեկցել են իրենց նկուղներ, որտեղ արդեն երկար ժամանակ ջուր է լցվում։ Դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել են […]
19:00 15.02.2019
Հայկական ռազմարդյունաբերական համալիրի 10 ընկերություն ռազմական նշանակության ավելի քան 30 ապրանքատեսակ է ներկայացնելու կիրակի օրը Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։ Դրանց մեջ են հատկապես տեխնոլոգիական արտադրատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, էլեկտրաօպտիկական սարքեր, ինչպես նաև հանդերձանք և այլն։ Հայկական ամբողջ տեսականին ներկայացված է լինելու ՀՀ ՊՆ միասնական տաղավարում, իսկ ցուցադրության պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ […]
18:57 15.02.2019
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայտնի է, որ հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն է եղել։ ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, […]
17:54 15.02.2019
Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե երեկ մի շարք վարորդներ գործադուլ էին անում, ինչպե՞ս լուծվեց խնդիրը: Մասնավորապես լրագրողը հարցրել էր՝ ի՞նչ լուծում է առաջարկվել վարորդներին: «Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Մեր […]
17:16 15.02.2019
Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին` այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաջորդ տարվանից 450 ավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն ավարտվում են: «Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն, և մյուս տարի միայն 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ […]
16:44 15.02.2019
Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրության արդյունքները Մեծ Բրիտանիայից օրեր առաջ են ստացվել: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրում է վերջնական արդյունքները: Ծրագիրը պահանջում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որն, ըստ քաղաքապետի, միայն քաղաքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել: […]
16:03 15.02.2019
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց նաև գազալցակայաններում գազի վաճառքի ու դրա հետ կապված ակցիզային հարկի վճարման նոր կանոնակարգ սահմանելու վերաբերյալ հարցը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ավելի պարզ ասած՝ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը՝ ծավալով, առաջարկում ենք, որ Հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հաշվարկը կատարվի քաշով, պարզ փոփոխություն է: Փոխակերպումը կատարվում է`օգտագործելով […]
16:00 15.02.2019
«Ջրային համակարգի վրա 10,5 միլիարդ դրամի պարտք կա։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է գոյացել, որովհետև մենք հիմա ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, և էստեղ մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել»,- կառավարության այսօրվա նիստում ոռոգման շրջանի մեկնարկի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պետական […]
15:51 15.02.2019
«Հիմա, էսօրվա դրությամբ ջրամբարները լցված են բոլորը, բացի Սևանից, ավելի շատ։ Մարտ ամսին մի քիչ իջնում է դրանց թիվը, բայց դրանց տարբերություններն այդքան մեծ չեն և դրանք կարող են փոխվել այս տեղումների հետ կապված, որովհետև տեղումները ոնց որ ակտիվանում են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստին, վարչապետի հարցմանը պատասխանելիս, զեկուցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նիկոլ […]
15:46 15.02.2019
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը բարձրացրեց ճանապարհային նշանների գողության հարցը: Կառավարությունը Երևանից Իրան ճանապարհահատվածը ժամանակակից ճանապարհային նշաններով համալրելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում շուրջ 4000 նշան պետք է տեղադրվի: Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե տարբեր վայրերից ահազանգեր են ստանում այն մասին, թե այդ նշանները գողանում են: «Որ հիմա թվարկեմ՝ […]
15:23 15.02.2019
Ոռոգման սեզոնին ընդառաջ տարածքային կառավարման նախարարությունը մինչև մարտի 15-ը մտադիր է լուծել Հայաստանում գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը։ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետի հարցին ի պատասխան, զեկուցեց տարածքային կառավարման նախարարը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այդ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիներին, քանի որ նրանց պատճառով են խնդիրները ստեղծվել ժամանակին։ «Շատ դեպքերում մենք հիմա աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու […]
15:14 15.02.2019
Գործադիրի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրած մարդկանց տվյալները կգույքագրվեն, ինչպես նաև նրանք կտեղեկացվեն երկրում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Աղաջանյանը համոզմունք է հայտնել` այս քայլերն ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման: Պետական համակարգի աշխատավարձը […]
15:04 15.02.2019
Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Աջ ղեկ» նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «Աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մինչև 2019թ. ապրիլի 1-ը ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, որոնց […]
14:48 15.02.2019
Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն […]
14:13 15.02.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հետ: Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում են, որ հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել […]
13:48 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում մերժման արժանացավ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված այն նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկվի որպես ազատազրկման ժամկետի 1,5 օր։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի հիմնավորում նշեց դրա համար, որոնցից առաջինը վերաբերում էր նրան, որ եթե այսպիսի որոշում ընդունվի, ապա դատարանները պետք է հազարավոր դատապարտյալների գործեր քննեն […]
13:30 15.02.2019
Հայաստանում բացվում է գյուղատնտեսական սեզոնը, նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը, և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մի մասը չի ընդունվում այսպիսի աշխատանքի՝ նպաստից չզրկվելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում իր տված հանձնարարականների վերաբերյալ մանրամասն խոսելիս ասաց վարչապետը։ «Նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են […]
12:30 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]