TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին կազմել է 5.2%. Բաբկեն Թունյան

17:20 20.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%. «Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային […]

̰
Երևանում 30-35 հազար ապօրինի ավտոտնակ կա, փորձում ենք լուծել օրինականացման հարցերը. փոխքաղաքապետ

14:59 20.02.2019

«Ի՞նչ կարգի ներդրում է սպասվում քաղաքապետարանի կողմից բակերում ավտոտնակների վիճակը կարգավորելու, ստորգետնյա ավտոտնակներ ստեղծելու, վերգետնյա մասերում ազատ գոտիներ ունենալու, խաղահրապարակներ ստեղծելու համար»,- փետրվարի 20-ին քաղաքապետարանում Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների հանրային բաց քննարկումների ժամանակ նման հարց բարձրացրեց քաղաքացի Արթուր Կարապետյանը: Բարձրացված հարցին արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը` նշելով, որ բակային […]

̰
Վերելակային ֆոնդի նորացման ծրագրի համար կպահանջվի 25 մլրդ դրամ. Երևանի բյուջեն բավարար չէ

14:48 20.02.2019

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում անցկացվել են Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկման ժամանակ օնլայն հարցադրում է ներկայացրել քաղաքացի Միքայել Մանոյանը: Հարցը վերաբերում էր վերելակներին: Արդյո՞ք 2019թ. բյուջեում առկա են բավարար միջոցներ՝ վերելակների հիմնախնդիրները լուծելու համար: Հարցին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Եթե խոսքը վերաբերում է ընթացիկ պահպանման […]

̰
Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծրագրով նախատեսված թեքահարթակների կառուցման բնութագրերում մանրամասն բնութագրվել են բոլոր չափորոշիչները

14:33 20.02.2019

Քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվեց Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին նաև երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը հարց բարձրացրեց թեքահարթակների անհարմարության և շինարարական աշխատանքների անփութության մասին: «Աշխատանքները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից, նկատելի են, հաճելի է, բայց ես կփորձեի մի փոքր ճշգրտում մտցնել աշխատանքների մեջ: […]

̰
Բանաստեղծ Արթուր Կարենցը քաղաքապետարանից աջակցություն խնդրեց Թումանյանին նվիրված միջոցառումների անցկացման համար

14:25 20.02.2019

Բանաստեղծ Արթուր Կարենցն այսօր՝ փետրվարի 20-ին, մասնակցելով Երևանի քաղաքապետարանում անցկացվող հանրային քննարկմանը, հարց բարձրացրեց` նշելով, որ անձնական նախաձեռնությամբ փոքրաթիվ խմբով, ինքն ու թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը «Թումանյան-150» միջոցառման շրջանակներում միջոցառումների շարք են իրականացրել տարբեր վայրերում, այժմ էլ նախատեսում են այցեր Դսեղ, Արցախ և մի շարք մարզեր: «Հարցս թեպետ ավելի շուտ մշակույթի նախարարությանն է վերաբերում, բայց Երևանի […]

̰
Երևանի քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման նոր մեխանիզմ է մշակում

14:21 20.02.2019

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցներին հետաքրքրում էին նաև 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժման և բնակիչների փոխհատուցման խնդրի լուծման գործընթացը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ այժմ իրականացվում է ծրագիր, որով, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ: «Եղած թվաքանակի հետ իրականացնում ենք ծավալուն աշխատանքներ, երկու բազմաբնակարան շինության, Արցախի երկու հանրակացարանային շենքերն են, իրականացնում ենք […]

̰
Նորոգվել են ճանապարհներ, մուտքերի տանիքներ. քաղաքապետարանը ներկայացրել է 2018թ. բյուջեի կատարողականը

13:25 20.02.2019

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումը: Օրակարգում երկու հարց էր՝ 2015-2018թթ. Երևանի զարգացման տարեկան ծրագիրը հաստատել և հավանություն տալ ավագանու ներկայացմանը և 2018-ի տարեկան բյուջեի կատարողականը՝ նույն ընթացակարգն ապահովելու համար: Օրակարգային առաջին հարցով տարեկան ծրագրի կատարողականի մասը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի […]

̰
2018թ. տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ

13:24 20.02.2019

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն  դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի […]

̰
«Վալլեքսը» 2 ամսով հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը

12:32 20.02.2019

«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։  Այդ ժամանակահատվածում […]

̰
Խոշոր չափի յուրացումներ. ոստիկանները բացահայտել են ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները

11:53 20.02.2019

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ: Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների […]

̰
Պետական գնումների ոլորտում ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել

11:42 20.02.2019

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով գնումների ոլորտում արված նոր բացահայտումների մասին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով ՀՀ-ում ձևավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար իրականացնում է առանձին ոլորտների և ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: Այս առումով առանձնակի կարևորվում է պետական գնումների ոլորտը, որտեղ մրցակցային […]

̰
ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

11:06 20.02.2019

Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար, ընդ որում, արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով: Առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաև GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել […]

̰
Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են․ «Ժամանակ»

08:43 20.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել: Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը […]

̰
Գյումրիի երկու մարզաուսումնական հաստատություններում 32,4 մլն դրամի վատնում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

19:12 19.02.2019

Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի  և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների […]

̰
Կառավարության և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը

18:57 19.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ: Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել […]

̰
Վարազդատ Կարապետյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները

18:16 19.02.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները: Կարևորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր […]

̰
Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել. Դավիթ Խաժակյանն անհանգստացած է ծախսերի կրճատմամբ

15:26 19.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Երևան քաղաքի բյուջեից հատկացված միջոցներին ու դրա կրճատման արդյունքում աշխատանքների ծավալների կրճատմանը: Նա մասնավորապես գրել է. «Երբ քննադատում էինք Երևանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էին վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ […]

̰
Արշալույսցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը

13:31 19.02.2019

Արշալույս համայնքում բնակիչները բողոքում են և պահանջում համայնքապետի հրաժարականը: Սկզբում նախատեսել էին համայնքապետարանում հանդիպել գյուղապետի հետ, բայց տեղեկություն ունեն, որ համայնքապետն աշխատավայրում չէ ու արդեն տևական ժամանակ է` չի գնում աշխատանքի: «Մեր պահանջը միակն է՝ նրա հրաժարականը: Նա անօրինություններ է թույլ տալիս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է  ցուցարարներից մեկը: Ցուցարարը նշել է, որ գործող գյուղապետը […]

̰
Ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

12:58 19.02.2019

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ: Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններից ապօրինի հատվել են թվով 504 տարբեր տեսակի ու տրամաչափի […]

̰
ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը

12:53 19.02.2019

Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լուրջ խնդրի բախվեցին նաև այնտեղ հայկական վարորդական իրավունքներով աշխատողները: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության […]

̰
Տպավորությունը, թե ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանի հարցում ճնշում գործադրել ՀՀ վրա, իրականությունից հեռու է․ դեսպան

20:00 18.02.2019

Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ այսպիսի հարցի է պատասխանել Հայաստանում Իրանի դեսպան Արտաշես Թումանյանը։ «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր […]

̰
Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

18:30 18.02.2019

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն: Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա […]

̰
Սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարներից դժգոհությունները ջեռուցման շրջանում կրկնվում են. պարզաբանում

17:06 18.02.2019

Բաժանորդների անհամաձայնությունները, դժգոհությունները՝ կապված ջեռուցման ժամանակաշրջանում սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ, կրկնվում են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Միքայել Հարությունյանը: «Դա եղել է և՛ նախորդ ջեռուցման շրջանում, և՛ դրանից առաջ: Հիմնականում այդ բողոքը լինում է ջեռուցման ժամանակահատվածում, դա պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, ինչով պայմանավորված՝ […]

̰
ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց

16:46 18.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով սպառողների դժգոհություններին, թե էլեկտրաէներգիայի ծախսը հունվարին նախորդ ամսվանից անհամեմատ մեծ է եղել: «Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու […]

̰
ՌԴ-ի հետ սոցիալական ոլորտի համագործակցության լայն հնարավորություններ կան. Զարուհի Բաթոյան

16:37 18.02.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ իր առաջին դիվանագիտական հանդիպումն հենց ՌԴ դեսպանի հետ է՝ հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր անցյալը, բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական […]

̰
Տարեկան 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից

16:31 18.02.2019

Հարկային նոր հնարավորություններ բիզնես սկսել ցանկացողների, ընտանեկան բիզնեսով զբաղվողների և ինքնազբաղված անձանց համար: Տարեկան 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքերով` տվյալ չափանիշով հարկերից ազատվածների մոտ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից եկամտահարկը հաշվարկվելու է ոչ թե ընդհանուր սահմանված […]

̰
Մենք վարչապետի հետ մեր պայմանավորվածությունը չենք խախտել. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեմ են Փաշինյանի որոշմանը

15:28 18.02.2019

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան […]

̰
Նույն վիճակում մնալը հետընթաց է. Մարուքյանը 5 տոկոսանոց տնտեսական աճի մասին կառավարության մոտեցումը սխալ է համարում

14:27 18.02.2019

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև տնտեսական աճի խնդրին՝ հետևյալ որակումը տալով կառավարության 5 տոկոսանոց աճ ապահովելու ձգտումներին: «Մնալ նույն վիճակում հետընթաց է, մենք չենք կարող մնալ նույն վիճակում, իրավունք չունենք: Այն թեզը, որ ընդդիմությունն ուզում է ձախողել, հին ընդդիմության գծի մեջ է: Եթե ձախողվի կառավարությունը, ի՞նչ է նշանակում, որ […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

13:50 18.02.2019

Կառավարության շենքի առջև ժ. 13:00-ից բողոքի ցույց են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համոզմամբ՝ վարչապետը չի պահպանում իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը: Ակցիայի մասնակիցները նշում են՝ հաշվի առնելով, որ նախագիծը հետ ուղարկվեց լրամշակման, հիմա իրենք մտավախություն ունեն, […]

̰
Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ և Ռուսաստան

11:58 18.02.2019

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում կարտադրվեն կաշվե պայուսակներ։ Ինչպես տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից, հայկական ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։ «Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, […]

̰
BACK_TO_TOP