15:26 19.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 131 […]
12:56 19.03.2024
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել է նախագծերի […]
10:46 19.03.2024
ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այս հնգամյա ծրագիրը կիրականացվի 2024-2028 թթ․ ընթացքում, ընդգրկելով Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ թիրախային համայնքները: Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը՝ […]
10:30 19.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 401 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 403,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
09:53 19.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով […]
08:30 19.03.2024
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, գրում է РБК-ն։ ««Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ «ՎՏԲ Արմենիայի» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքի»,- գրում է հրատարակությունը։ Փետրվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների […]
18:36 18.03.2024
Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:
12:24 18.03.2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։ Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող […]
12:13 18.03.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։ ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով […]
10:33 18.03.2024
Պետությունը շարունակում է տրամադրել մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու նպատակով։ Այս մասին հիշեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:19 18.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 401 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 404 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
14:29 17.03.2024
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Զուգահեռ տեղափոխում են ոռոգման համակարգերն ու էլեկտրական մալուխները: Տրանշ 2-ն ավելի քան 100 միլիոն դոլար արժե: Կառուցվում են գյուղտեխնիկայի, կենդանիների համար նախատեսված անցումներ, անցկացվում են ջրահեռացման խողովակներ:
11:13 17.03.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 401․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 404 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.37 դրամ, հայտնում է shantnews.am-ը։
23:58 16.03.2024
Բավարիայի Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները Հայաստանում փորձարկում են իրենց երկու ռոբոտները դեպի Մարս ապագա թռիչքների համար, ինչպես նաև նոր տիեզերական հանդերձներ, գրում է գերմանական Bild թերթը։ «Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները Հայաստանում փորձարկում են իրենց երկու ռոբոտները՝ դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար, հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա լոլիկով և ձմերուկով հայտնի Արմաշ գյուղում»,–գրում է թերթը։ Նշվում է […]
23:40 16.03.2024
Կասպից ծովի մակարդակի անկումն անհանգստացնում է ադրբեջանական փորձագիտական հանրությանը, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»: Կասպից ծովի մակարդակը 2005 թվականից ի վեր նվազում է։ Փորձագետներն ասում են, որ գլոբալ կլիմայի փոփոխությունը այս գործընթացի հիմնական պատճառներից մեկն է: Բնապահպանների տվյալներով՝ Կասպից ծովում ջրի մակարդակը նվազել է գրեթե 1,5 մետրով։ Եվ սա դեռ ավարտը չէ։ Փորձագետները միաբերան ասում են, […]
23:32 16.03.2024
ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք ոլորտներում առկա խնդիրների՝ շեշտելով, որ հանրային անվտանգության և առողջության տեսակետից առավել արդիական են երկու խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն երեխա ունենալու, աշխատելու կամ կարիերա անելու երկընտրանքի առջև: Հանրային անվտանգության և […]
14:52 15.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար […]
14:37 15.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), գործողությունների շրջանակն ու բաղադրիչները, ծրագրի […]
11:38 15.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է: Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը: Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության […]
11:22 15.03.2024
ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերը (14 փրկարարական ծառայող) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, Արզնի ձորում և «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում մասնակցեցին Փրկարար ծառայության կողմից կազմակերպած «Անտառային և […]
10:29 15.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 404,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:
10:17 15.03.2024
ՊԵկ-ից տեղեկացնում են, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում. եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության […]
10:11 15.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն […]
08:50 15.03.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։ Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն 089 […]
08:28 15.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական՝ անվտանգության, ընտրության, տեղեկացված և լսելի […]
16:45 14.03.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Նարեկ Տերյանը մարտի 14-ին մասնակցել է «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովին, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն ու Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն։ Համաժողովի նպատակն էր ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին, դյուրացնել տեխնոլոգիաների փոխանցումը, խթանել երկկողմ առևտուրը և հաստատել ռազմավարական գործընկերություններ տարբեր առանցքային ուղղություններով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, […]
15:50 14.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները […]
15:04 14.03.2024
Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունն […]
15:02 14.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։ Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի […]
11:28 14.03.2024
ՄՊՀ-ն նախաձեռնել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ քննարկումներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ մրցակցության պաշտպանության ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունները կարող են առաջարկներ ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 5-ը: