18:36 25.03.2024
2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 […]
15:30 25.03.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ ավտոմեքենայի գազի բալոնից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեսամասեր, կանխվել է չհայտարարագրված դրամական միջոցների` 14 հազար ԱՄՆ դոլարի և 7 հազար 400 վրացական լարիի տեղափոխման փորձը, քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, պակաս հաշվարկված 1,203,959 ՀՀ գումարը վճարվել է պետական բյուջե, մաքսային […]
11:48 25.03.2024
Մեկնարկել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 12կմ է։ Շինաշխատանքները կատարում է «Ոսմար» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 3.2 մլրդ դրամ է։ Լայնածավալ շինաշխատանքներին ընդառաջ նախապատրաստվում են ճանապարհի եզրային հատվածները։
10:30 25.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
23:14 23.03.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը տրամադրում է մոտ 1,2 տրիլիոն դոլար ԱՄՆ մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքը մինչև 2024 ֆինանսական տարվա ավարտը շարունակելու համար՝ դրանով իսկ կանխելով փակումը, հայտնում է Սպիտակ տունը։ Նախկինում համապատասխան օրինագիծը պաշտպանվել էր Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ Օրինագիծը ներառում է 300 միլիոն դոլարի ֆինանսավորում Ուկրաինայի անվտանգության նախաձեռնության […]
20:26 22.03.2024
Այսօր մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և այն համատեղ իրականացնում են DAI միջազգային ընկերությունն ու իր հայաստանյան մասնաճյուղը՝ «ԱՄ Փարթնըրզ Քընսալթինգ Քամփնի»-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:27 22.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Տերյանը։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։ […]
14:34 22.03.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագիր, որի նպատակն է Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում զարգացնել կաթի արտադրությունը։ Այդ նպատակով ֆրանսիական կողմի աջակցությամբ նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս։ Պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ Աշխեն Շիրվանյանը հյուրերին ներկայացրել […]
11:47 22.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացվել են Բաժնետիրական […]
11:14 22.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։ Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել […]
10:55 22.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Այսինքն, ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող […]
10:35 22.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
18:12 21.03.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամական լավ հարաբերություններից, հայ և ֆրանսիական համայնքերի միջև առկա ամուր կապերից և նշել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի այդ հարաբերությունները և կապերը: Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի […]
17:48 21.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ: 2023 թվականին հանձնաժողովը ուսումնասիրության է իրականացրել ծխախոտի արտադրանքի ոլորտում, որի համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, […]
16:00 21.03.2024
Հայաստանում 2023թ.-ին հարկեր- ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3.9%, 2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստին ասել է Ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքն և գրանցած արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
14:55 21.03.2024
Կառավարության հերթական նիստում քննարկվել է հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին հարցը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ որոշման նպատակն է ֆիզիկական անձանցից ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգի ներդրումը։ Այս նախագիծը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը։ ՊԵԿ նախագահը հիշեցրել է նաև, […]
10:33 21.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 397 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
10:11 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում […]
09:41 21.03.2024
Շիրակի մարզում հիմնանորոգվում է Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ – Արևշատ – /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 – կմ12+800 հատվածը։ 12.8կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 գյուղեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Շինարարը ներկայում կատարում է գոյություն ունեցող ծածկի քանդման և հողային աշխատանքներ։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ […]
09:35 21.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հետբացթողումային հսկողության վարչության կողմից 2024թ․ փետրվար ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր […]
00:00 21.03.2024
Լեհաստանի իշխանությունները նախատեսում են դադարեցնել երկրի տարածքով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի այն կատեգորիաների տարանցումը, որոնց ներմուծման վրա Վարշավան ավելի վաղ արգելք էր դրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոդզիեյչակը՝ երկրի հարավ-արևելքում՝ Յասիոնկայում, բողոքող ֆերմերների հետ բանակցություններից հետո։ «Գյուղատնտեսության նախարարը դիմելու է Նախարարների խորհրդին՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայից ապրանքների տարանցումը (Լեհաստանի տարածքով), որոնց ներմուծումը […]
12:37 20.03.2024
2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով: Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն: «Նաև հորդորում ենք բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու […]
11:15 20.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ • Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ […]
11:04 20.03.2024
Տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի ընդլայնված նիստ: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ ընդլայնված կազմով նիստին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզպետարանների, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, ՇՄ Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանական և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ: […]
10:58 20.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 77 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 45.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 29.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […]
10:41 20.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 399 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 402 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.34 դրամ:
22:16 19.03.2024
Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ […]
21:55 19.03.2024
Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է ավելի քան 410 միլիոն դոլար, ինչը 12 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է […]