12:11 26.12.2017
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզում կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Ինչպես հայտնում են ՍԱՊԾ-ից, արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
11:08 26.12.2017
Ռուսաստանում առաջարկվել է օրենսդրորեն նվազեցնել օղու սպիրտայնության նվազագույն չափը մինչեւ 37,5 տոկոս: Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2018թ-ի հուլիսի 1-ից, հողորդում է «Известия» թերթը:
«Դա կվերացնի հակասությունը օրենքի և ГОСТ-ի միջև», – կարծում են նախաձեռնության հեղինակները՝ Ֆեդերացիայի խորհրդի անդամները: «Էթիլային ալկոհոլի արտադրության եւ շրջանառության պետական կարգավորման մասին» օրենքով օղին խմիչք է՝ որն արտադրվում է էթիլենային սպիրտի հիմքով՝ 38-56 տոկոս թնդությամբ:
«Օրենսդրորեն թնդության պակասեցումը կարող է բերել նաև տեսականու փոփոխության: Այդպես տարիներ առաջ, որոշ արտադրողներ, սպիրտը խնայելու համար արտադրում էին օղիներ՝ 37.5 տոկոս սպիրտայնությամբ», – հիշեցրել է Դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը:
«Դրանով հանդերձ այն մեծ պահանջարկ ուներ՝ շնորհիվ յուրահատուկ համի: Խմիչքն ավելի փափուկ էր: Բացի այդ, արտադրողները պնդում էին, որ ի տարբերություն ավանդական խմիչքների, ալկոհոլային այդ խմիչքներից ավելի ուշ էին արբում», – նշել է Դրոբիզը:
20:08 25.12.2017
Բնապահպանության նախարարությունն Արարատյան դաշտում հաշվառել է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնցից աշխատում է 124-ը, 115-ը չի գործում: Հաշվառված ձկնաբուծական տնտեսություններից 160-ն ունի ջրօգտագործման թույլտվություն:
19:21 25.12.2017
Սիգ ձկնատեսակի որսի արգելումը ձվադրման շրջանում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի պնդմամբ բավականին դրական արդյունքներ է տվել:
18:37 25.12.2017
Ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով բնապահպանության նախարարությունը առաջիկայում նախատեսում
15:25 25.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղու» Կարմիր բլուր կայարան, որտեղ իրականացվել են էներգահամակարգի արդիականացման աշխատանքներ:
14:15 25.12.2017
«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այս տարի նախատոնական թանկացումները սպասվածից շուտ սկսվեցին», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով այդ թանկացումներից բնակչությունը շատ է տուժել, սակայն, թե որքան և որ ոլորտներում են թանկացումներ եղել, Մելիտա Հակոբյանը չցանկացավ նշել:
13:35 23.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
11:30 23.12.2017
Աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի փոխարժեքը մեկ օրում նվազել է 16 տոկոսով: Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 10:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար է: Այս մասին տեղեկացնում է CoinMarketCup պորտալի տվյալները:
16:54 22.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարութունից փոխանցում են, որ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:
15:48 22.12.2017
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Նախագահը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երևույթների հնչեղ բացահայտումները լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին:
20:09 21.12.2017
«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, մտադիր է բիզնես զարգացնել բժշկական ծառայությունների ոլորտում:
18:21 21.12.2017
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ գործարարներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ:
Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:
Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:
Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև:
Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը:
18:12 21.12.2017
Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը գործադիրի նիստում նշել է, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 967 մլն դրամի ներդրում և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի»,- հայտնել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ արևային վահանակների արտադրությունը կազմակերպվելու է Աբովյանում:
15:45 21.12.2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում 2018-2022 թթ. տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրին:
14:39 21.12.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության աշխատակիցները Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերել են 12կգ և 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկներ, խոզապուխտներ, խինկալի և թել պանիր:
12:35 21.12.2017
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով, հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից:
10:55 21.12.2017
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության վարչությունից, օրերս իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել:
19:34 20.12.2017
Հայաստանում այս տարվա 11 ամիսներին տնտեսական աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: Հունվար-նոյեմբերին արտահանման ծավալներն Հայաստանի անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ գերազանցել են 2 միլիարդ դոլարը:
19:15 20.12.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:
14:13 20.12.2017
«Ամանորի սեղանի ոչ բոլոր ապրանքներն են թանկացել 20 տոկոսով, բայց գների վրա մի քանի ապրանքներ են, որ ունենում են էական ազդեցություն: Դրանք միսն ու մսամթերքն են, ալկոհոլային խմիչքները»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախատոնական գնաճին, ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
13:49 20.12.2017
«Այս տարի խոտի խնդիր կա և որոշ գյուղացիներ մորթում են անգամ փոքր ավանակներին ու ձիերին, որովհետեև ձմեռվա այս սեզոնին, խոտի դեֆիցիտի պայմաններում այդ կենդանիներին պահելը հնարավոր չէ», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
12:55 20.12.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործիքների ներդրման հարցը:
10:18 20.12.2017
Վերջին օրերին հասնելով իր ռեկորդային մաքսիմումին՝ 20000 դոլլար, միջազգային էլեկտրոնային ամենահայտնի դրամական միջոցը՝ Բիթքոյնը, այսօր կտրուկ նվազել է և շուրջ 2000 դոլարով իջել: Որոշ բորսաներում, օրինակ Bitfinex, GDAX, Բիթքոյնի համար առաջարկում էին անգամ 18 հազար դոլարից պակաս, իսկ որոշ շուկաներում նույնիսկ՝ 17 հազարից պակաս:
18:37 19.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
16:37 19.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները: