18:28 18.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:
17:31 18.12.2017
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:
12:34 18.12.2017
Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երևանում էր իրականացվում, կառուցվածքային փոփոխությունների արդյուքում այժմ հնարավոր է իրականանցնել նաև տարածքային ստորաբաժանումներում: Հոկտեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարում են Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել շուրջ 125 միլիոն: Այստեղ կատարվում են նաև ենթակացիզային ապրանքների մաքսային ձևակերպումները:
11:32 18.12.2017
«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
19:18 16.12.2017
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակություններն այսօր՝ դեկտեմբերի 16-ին այցելել են Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան, Շուշիի տեխնոլոգիական համալսարան:
18:37 16.12.2017
Իրանական սահմանից Հայաստան մտնելիս առաջին բանը, որ կտեսնեն այցելուները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին է։ Նորաբաց արտոնյալ տարածքում արտադրվող ամեն ինչ ավելի էժան կարժենա՝ մի շարք հարկատեսակներից ազատված լինելու շնորհիվ։ Այստեղի արտադրանքը հեշտությամբ կարտահանվի ինչպես Իրանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոմիության շուկաներ։
13:00 16.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը Հայաստանի հետ բարձր մակարդակի վրա գտմվող տնտեսական համագործակցությունն է: Բակո Սահակյանը տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.:
15:45 15.12.2017
Սարատովի թռչնակոմբինատ ԿՈՒՌՆԻԿՈՎ ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել: Ըստ այդ հայտարարության՝ ընկերությունը պարզել է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան լաբորատոր փորձարկումները կատարում է արդեն չեղարկված և ՄՄ ՏԿ021/2011-ի ստանդարտների ցանկում բացակայող ԳՕՍՏ –երով, որն էլ առիթ է դարձել սխալ եզրակացություններ տալուն և հրապարակելուն: Ընկերությունը […]
18:46 14.12.2017
Հայաստանը 2018-ին միանգամից երեք խոշոր միջոցառումների է նախապատրաստվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովին, որին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ: Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հենց այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հանձնարարականով: Վարչապետի մյուս հանձնարարականն էլ նոր հակակոռուպցիոն, իր իսկ խոսքերով, ավելի հավակնոտ ռազմավարություն մշակելու մասին էր:
15:57 14.12.2017
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը՝ դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին:
15:47 14.12.2017
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հավելյալ գումարներ տրամադրվում են այն հիմնավորմամբ, որ ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ. բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը: Կատարված փոփոխությունների արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
11:40 14.12.2017
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 10 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի և մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների ավելացմամբ: Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 5.5 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների աճը, կազմում է 7.2 մլրդ դրամ:
20:19 13.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
17:09 13.12.2017
Լրագրողների հարցին, թե ինչ գիտի Բաբկոյը Վերին Լարսի անցակետի և այնտեղ հայ բեռնափոխադրողներից պարբերաբար պահանջվող կաշառքի մասին, ռուս պաշտոնյան չի հերքել:
14:15 13.12.2017
Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր անդրադարձել է նաև խոպանչիներին, արտագաղթին, պետական բյուջեի սուղ միջոցներին, հարուստ իշխանավորներին և աղքատ ժողովրդին:
12:29 13.12.2017
ԱԺ արտահերթ նիստից հետո` խորհրդարանի միջանցքում, լրագրողները ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանից փորձել են պարզել, թե ճիշտ են արդյոք շրջանառվող այն խոսակցությունները, ըստ որոնց`Ալեքսանյանի և Սեյրան Սարոյանի հարաբերությունները խիստ սրվել են օղու արտահանման պատճառով:
10:50 13.12.2017
ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգմավոր Արամ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ օրենքը միանշանակ խրախուսում է արտահանումը. «Արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների արագ հետվերադարձ է ապահովում»,- ասել է Արամ Սարգսյանը:
10:40 13.12.2017
ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ այսօր քննարկում էր Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը: «Նախատեսվում է ավելացված արժեքի հարկը արտահանողների համար վերադարձնելու ժամկետից ուշացնելու դեպքում տույժերի հաշվարկը ներկայումս սահմանված 30 օրվա փոխարեն դարձնել 90 օր: Այսինքն՝ տույժերի հաշվարկը կսկսվի երեք անգամ կարճ ժամկետում»,- Հարկային քննարկմանը հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարի […]
09:32 13.12.2017
Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում. շահագործումից կարճ ժամանակ անց դրական փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:
16:21 12.12.2017
Քանի որ առջևում Ամանոր է, և գաղտնիք չէ, որ հենց այս շրջանում է ավելանում բուսական ծագման մթերքների ներկրումը: SHANTNEWS լրատվականը ոլորտի պատասխանատուից փորձել է պարզել, թե ինչու է փոփոխվել անցակետերից միրգ ու սննդամթերք անցկացնելու կարգը, քանի կիլոգրամ միրգ կարելի է տեղափոխել անցակետով, դրա համար պահանջվող սանիտարական փաստաթուղթը որտեղ և ինչ ընթացակարգով են տրվում և այլն:
15:46 12.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով:
15:24 12.12.2017
SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ տարածք բուսական ծագման մթերքների ներմուծման կարգը և պահանջները փոփոխության են ենթարկվել:
Բուսական ծագման մթերք ներմուծելու համար տրվող թույլտվությունը նախկինում կոչվում էր ներմուծման բուսասանիտարական հավաստագիր, այժմ՝ կարանտին հսկողության ակտ:
«Տնտեսվարողը դա պետք է ստանա ՀՀ սահմանային հսկիչ կետում: Դա անվճար է, եթե լաբարատոր փորձաքննության անհրաժեշտություն չկա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե ներմուծվող ապրանքի քաշը գերազանցում է 5 կգ-ն, ապա պետք է այդ փաստաթուղթը արտահանող երկրի հավաստագիրը լինի: Նիկոյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս նոր կարգը շուկայում առանձին տնտեսվարողներին գերիշխող դիրքի առավելություն չի ընձեռի և գին թելադրելու հնարավորություն չի տա: Ի պատասխան հարցման՝ տեսչության պետը պատասխանեց.
«Դա ընդհանրապես կապ չունի շուկայի կարգավորման և այլ անձանց հետ: Այդ նախաձեռնությունը ՀՀ-ի կողմից չի եղել, դա պայմանավորված է ԵՏՄ-ի կողմից ընդունված միասնական փաստաթղթի հետ և դա գործում է բոլոր 5 անդամ պետությունների համար, բոլորի համար նույն կանոններն են սահմանված: Դա կապ չունի որևէ առևտրային և մրցակցային հարաբերությունների հետ»:
ՍԱՊԾ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ կարանտին հսկողության ակտը անվճար տրվող փաստաթուղթ է: Այսինքն՝ պետական տուրք և այլ գումարներ չեն գանձվում:
«Եթե 500 կգ-ը գերազանցում է, նոր ծառայությունների մատուցման գումար է գանձվում, շատ փոքր քանակությամբ: Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է մեկ մեքենայի համար ընդհանուր: Կարող է դա լինել 20 տոննա, նույնիսկ կարող է պարունակել տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեններ: Այսինքն եթե մեկ մեծ մեքենայով ներմուծվում է մի տասը տեսակի մրգեր, բանջարեղեններ, այդ ամբողջի համար պահանջվում է մեկ հավաստագիր, որտեղ նշվում է բոլոր տեսականին ու քանակը»,-նշեց Նիկոյանը:
Նա պարզաբանեց նաև, որ իրենք տեղեկություն ունեն, որ Վրաստանում այդ փաստաթուղթը ձեռք բերելը վճարովի է՝ մոտ 10 հազար դրամի չափով: Իսկ ընդհանրապես հավաստագրի գործողության ժամկետը միջազգային չափորոշիչներով նախատեսված է տրամադրել 14 օրով, սակայն ԵՏՄ տարածքում որոշված է 30 օր: Այսինքն, եթե սերտիֆիկատը քաղաքացին վերցրել է Վրաստանից և մուտք է գործել Հայաստան, մեկ ամիս հետո անվավեր է ճանաչվում:
13:06 12.12.2017
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասել է, որ խոսքը 240 փոփոխությունների և լրացումների մասին է խոսքը: Օրիանագծին կառավարությունը լավացնող որակումն է տվել:
13:01 12.12.2017
«Մոնսանտո» ընկերությունը հավաստիացնում է, որ ԳՁՕ սերմեր չի ներմուծել մեր երկիր և ըստ մաքսային տվյալների իր կողմից այդպիսի սերմեր ներմուծելու վերաբերյալ տվյալներ չկան». այս մասին դեկտեմբերի 12-ին ասել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նման սերմեր ներմուծվեն Հայաստան:
«Քանի դեռ չունենք օրենսդրություն, որը կկարգավորի այդ հարցը, կա հնարավորություն ներմուծելու: Արդյոք դա վտանգ է թե ոչ, գիտությամբ դեռևս ապացուցված չէ: Հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք: Այդ պատճառով մենք ստեղծել ենք ՀԿ-ների աշխատանքային հատուկ հանձնաժողով և համապատասխան այլ գերատեսչությունների հետ քննարկում ենք այդ խնդրի հետ կապված տարբեր հարցեր»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Մոնսանտո» ապրանքանիշի վերաբերյալ գրառում էր արել ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով չօգտվել ընկերության արտադրանքից:
19:41 11.12.2017
« Բա լավ մինչեվ հիմա ինչու չէիք բերում, էսքան ժամանակ ում էիք սպասում» հարցրել է զարմացած Նիկոյանը արդարադատության փոխնախարարին: Շարմազանովն էլ թե« Բոլորիս թերացումն է , բայց սա այն դեպքն է, որ ասում են լավ է ուշ քան երբեք»
19:41 11.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է: