18:34 11.12.2017
Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ այսօր նիստ էր գումարել խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի նախնական օրակարգը խիստ հագեցած է եղել: 6 տասնյակից ավելի հարցեր են նախատեսված եղել քննարկման: Սակայն օրենսդրական նախագծերի մի մասի քննարկումը հանձնաժողովը որոշել է տեղափոխել անորոշ ժամկետով, ևս մի խումբ օրինագիծ էլ տեղափոխել է 2018 թվականի նիստերի օրակարգ: Արդյունքում օրակարգը […]
14:35 11.12.2017
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի մի քանի բացառություն, որոնց թվում` զուգահեռ ներմուծման արգելքի համար որոշակի անցումային ժամանակահատված սահմանելն էր՝ 3 տարի:
12:33 11.12.2017
Հայաստանն այդ ցուցակում լավագույն դիրքերում չէ, սակայն գերազանցում է նավթով հարուստ Ադրբեջանին՝ ամսական միջին աշխատավարձ տալով 251 եվրոյի չափով այն դեպքում, երբ ամենաշատ սպառվող սննդամթերքից, օրինակ, հացը Ադրբեջանում արժի 0.30 եվրո, իսկ Հայաստանում՝ 0.25 եվրո:
12:08 11.12.2017
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչեվ 2021 թվականը կբարձրանան և կհավասարվեն ընդհանուր մաքսատուրքերին, ասել է ՊԵԿ նախագահ Վախթանգ Միրումյանը: Դա չի նշանակում ամենևին, որ տվյալ ապրանքները կթանկանան:«Օրինակ եթե թռչնի մսի մաքսատուրքը 14 տոկոս է, և հունվարի մեկից սահմանվի 18 տոկոս, դա չի նշանակում, որ թռչնի միսը կթանկանա առնվազն էդքան: Կան մի քանի […]
11:46 11.12.2017
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը:
14:05 09.12.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
12:55 08.12.2017
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
11:30 08.12.2017
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունից պարզաբանել են, թե ինչու է կասեցվել Հայաստան ուղարկվող ձկնկիթի ձևակերպումը։
ՀԻշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ին Ռոսսելխոզնադզորի վարչությունը «Վնուկովո» օդանավակայանում դադարեցրել էր 492 կգ կարմրախայտի ձկնկիթի ձևակերպումը:
11:11 08.12.2017
ազգային Ժողովն այսօր քվերակության է դրել « 2018 թ.-ի Պետական Բյուջեի» նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն է խնդրել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով իր կարճ ելույթում ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ծառուկյան խմբակցությունը չի ընդունում տնտեսական կառավարման այն մոդելը, որն այսօր առաջարկում է կառավարությունը, և ըստ այդմ չի կարող կիսել քաղաքական պատասխանատվությունը: Բյուջեի […]
19:54 07.12.2017
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարեվերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
«Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին հրապարակումներ», – ընդգծել է կառավարության ղեկավարը:
Ի՞նչ են պարունակում բրազիլական, ռուսական սառեցրած հավերը
Կարեն Կարապետյանն անդրադարձել է տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին:
«Կառավարության նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամունտերի կոմիտեի նախագահին և առաջարկվել Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել նաև արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա:
19:38 07.12.2017
Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հաջորդ տարի կառավարությունը չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Նրա խոսքով՝ պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագիր իրականացվելու է:
18:43 07.12.2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին:
17:43 07.12.2017
Կառավարության այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու օրենսդրական առաջարկը, որով փաստորեն ազդարարվում է այդ գոտու աշխատանքի մեկնարկը, քանի որ ենթակառուցվածքները, նախարարի համոզմամբ, արդեն կան:
17:22 07.12.2017
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանն սկսեց մարզպետարաններին ուղղված հանձնարարականով՝20 օրում մշակել և ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնել մարզերի զարգացման ծրագրերը:
16:53 07.12.2017
Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը, մեկ օրում հաղթահարել է իր երկրորդ առավելագույն շեմը՝ հասնելով մինչև 15 հազար դոլարի։ Coinmarketcap կայքի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 17.4 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 15.3 հազար դոլարի։ Ընդ որում, Bitfinex բորսայում դրա արժեքը դեռևս 14.7 հազար դոլարը չի հատել։ Կրիպտոարժույթի շուկայի կապիտալացումն ընդհանուր առմամբ կազմել է 400.6 մլրդ դոլար, բիթքոինին բաժին է ընկել կեսից ավելին՝ 255.16 մլրդ դոլար։
Անցած ամիս բիթքոինի արժեքը շատ անկայուն էր մերթ աճում էր, մերթ նվազում, բայց արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ միայն աճում է։ Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում նոր կարճաժամկետ տապալում։
Նոյեմբերի 2-ին բիթքոինի գինը 7000 դոլարն էր հատել, սակայն նոյեմբերի 13-ին այն աննախադեպ անկում գրանցեց՝ հասնելով 5605 դոլարի: Բայց երկու օր չանցած այս կրիպտոարժույթը կրկին վերականգնեց իր ցուցանիշը՝ նորից անցնելով 7000 դոլարի շեմը: Իսկ արդեն նոյեմբերի 29-ին այն հատեց 10000 դոլարի շեմը:
Ի՞նչ է բիթքոինը
Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի: Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:
Ինչու՞ է անհրաժեշտ կրիպտոարժույթը
Այս հարցի պատասխանը պարզ է: Այն պատճառով ինչի համար անհրաժեշտ է սովորական գումարը: Կրիպտոարժույթն ունի մի քանի առավելություն: Առաջին հերթին չի սպառնում ինֆլյացիան:
Հնարավո՞ր է գնումներ կատարել բիթքոիններով
Միանշանակ, հնարավոր է: Տարօրինակ կարող է թվալ, որ գումարը, որն, ըստ էության, ձեռքումդ չես կարող պահել, օժտված է գնողունակությամբ, բայց փաստ է, որ այն հնարավոր է փոխանակել սպրանքի կամ ծառայության դիմաց, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամները: Մի շարք երկրներում բիթքոիններով հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր, գադջեթներ, վճարել կոմունալ ծառայությունները կամ էլ փաբում խմիչքի համար: Բիթքոիններով վճարումն ընդունում է նույնիսկ Microsoft ընկերությունը:
18:16 06.12.2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովին։
14:52 06.12.2017
28 ոլորտներում, հարկային եկամուտները՝ նախորդ տարվա 11 ամիսների համեմատ, այս տարի նվազել են 18 մլրդ դրամով: 2017թ-ի հարկային մուտքերի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵկ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:
21:14 05.12.2017
Ծառուկյան խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը այսօր խորհրդարանում իր գործընկերներին վստահեցրել է , որ մտահոգված է
20:39 05.12.2017
ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին քննադատել է հանրապետությունում ստեղծված
19:27 05.12.2017
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պնդել է, որ վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների էական բարձրացումն ամենևին կապ չունի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման և մաքսային միության խաղի կանոնները որդեգրելու հետ, այլ ավելի շատ կապված է արտաքին գործոնների հետ:
18:34 05.12.2017
Խորհրդարանական հայտարարությունների ժամին Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հորդորեց կառավարությանը վերանայել նոր «Հարկային օրենսգրքի» ուժի
17:21 05.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր:
12:51 05.12.2017
«Բագրատաշենի արդիականացված մաքսակետում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվում է արդյունավետ, բայց աննկատ հսկողություն՝ բացառելով գործառույթների կրկնությունը»,- այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Ներկայացնում ենք մաքսակետի աշխատանքներին վերաբերող տեսանյութ, որը տրամադրել է ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
10:58 05.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած «ZTE» չինական կորպորացիայի ներկայացուցիչներին` փոխնախագահ Սյուե Բինի գլխավորությամբ։
Սյուե Բինը ներկայացրել է նկերության այս տարվա գործունեությունը, գրանցած հաջողությունները: Նա հայտնէլ է, որ 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության եկամուտը կազմել է 12 միլիարդ դոլար, որի 10 տոկոսը հատկացվում է գիտահետազոտական ծրագրերին (R&D)։ Ընկերությունը կենտրոնացած է 5G ստանդարտի զարգացման վրա։