TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

16:58 07.03.2024

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրեցինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրեցինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա կառավարության համապատասխան որոշման մեջ […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

16:20 07.03.2024

ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի հետ: Կարևորվել է երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող համագործակցությունը: Նախարարը բարձր է գնահատել հոլանդական կողմի առանձնահատուկ մոտեցումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցելուն, նաև […]

̰
Վերացվել է Արարատում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը

15:30 07.03.2024

«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզ, գ. Արևշատ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 7-ին

10:23 07.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:

̰
ՏԿԵ նախարարությունում Գերմանիայի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» ծրագրի վերաբերյալ հարցեր

10:16 07.03.2024

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Տեղեկատվության վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։ GIZ-ի և KFW-ի ներկայացուցիչները նշել են, որ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը մեծ կարևորություն ունի իրենց համար, ապա փոխնախարար Հակոբ Վարդանյանից հետաքրքրվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» ծրագրի ընթացքի վերաբերյալ։ ՏԿԵ […]

̰
Այսօր նշվում է Երևանի մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակը. Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

09:45 07.03.2024

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 43-րդ տարեդարձի առթիվ։ Այսօր հիանալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը հանրային տրանսպորտի […]

̰
Արմավիրի մարզպետին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենին է ներկայացվել մարզի շինարարական հրապարակներում իրականացվող աշխատանքների վիճակը

09:39 07.03.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։ Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ […]

̰
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը

19:47 06.03.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը: Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։ Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության […]

̰
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով համաժողովին

18:25 06.03.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 5-ին մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով ներդրումային և ֆինանսական համաժողովին։ Համաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» պանելային քննարկմանը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ֆինանսական շուկաներում նորարարական տեխնոլոգիաների և Ֆինտեխ արդյունաբերության զարգացմանը վերաբերող թեմաներին։ Միջոցառմանը […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը Իրանի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

17:21 06.03.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։ Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած […]

̰
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

16:00 06.03.2024

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական […]

̰
2023 թ․-ին եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

15:05 06.03.2024

2023 թվականին հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆինանսական դժվարություններից խուսափելու նպատակով վարկառուն կարող է պլանավորել վարկի մարման գծով իր ֆինանսական […]

̰
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

11:39 06.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման […]

̰
Նիկոլ Փաշինյանը եգիպտացի գործարարների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

11:03 06.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ: Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

10:55 06.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.50 դրամ:

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացված գործարքների թիվը

10:44 06.03.2024

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին

17:04 05.03.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 5-ին մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին Հայաստանում, որը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Ֆորումին մասնակցել են նաև պետական այլ գերատեսչությունների, Կենտրոնական բանկի, հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ: Նարեկ Տերյանը ելույթով հանդես է եկել «Ներդրումային կլիման […]

̰
Փետրվարի 1-29-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

15:27 05.03.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին

13:17 05.03.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 29-ից մարտի 1-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Այս մասին հաղորդագրություն է […]

̰
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

11:18 05.03.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը՝ ըստ 2024 թ. հունվար ամսվա տվյալների

11:14 05.03.2024

Հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով:

̰
Տարադրամի փոխարժեքնեը մարտի 5-ին

10:44 05.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:

̰
Բիթքոյնի գինը գերազանցել է 68 հազար դոլարը

09:06 05.03.2024

Բիթքոյն կրիպտոարժույթի արժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը, վկայում են Binance կրիպտոարժույթի բորսայի տվյալները։ Համաձայն բորսայի կայքի գծապատկերի՝ կրիպտոարժույթի գինը կազմում է 68236 դոլար։ Ըստ աղյուսակի՝ բիթքոյնի գինը 2021 թվականի նոյեմբերի 10-ին գերազանցել է 68 հազար դոլարը։ Այսպիսով, կրիպտոարժույթը մոտենում է 69 հազար դոլարի պատմական առավելագույնին, որը նույնպես սահմանվել […]

̰
Չինաստանը նախատեսում է ուժեղացնել մարտական ​​պատրաստությունը 2024 թվականին

08:12 05.03.2024

Չինաստանը պետք է համակողմանիորեն ուժեղացնի ռազմական ուսուցումն ու մարտական ​​պատրաստվածությունը 2024 թվականին՝ համաձայն 2024 թվականի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի։ «Անհրաժեշտ է համակողմանի ամրապնդել ռազմական պատրաստությունը և մարտական ​​պատրաստությունը, ակտիվորեն իրականացնել մարտական ​​պատրաստություն իրական մարտական ​​գործողությունների նմանակման պայմաններում և վճռականորեն պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»,-ասվում է զեկույցում։ Փաստաթղթում ընդգծվում է Չինաստանում ժամանակակից ռազմական […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:12 04.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային և ոսկենման զարդեր 5 դեպքով մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, փորձ է արվել տեղափոխել առանց հայտարարագրման բժշկական սարքավորում, ապրանքների հայտարարագրում նշված […]

̰
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

11:50 04.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: […]

̰
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ

11:20 04.03.2024

Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ կան գործընկերներ, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են ապօրինի գովազդների ապամոնտաժման պրոցեսում։ Քաղաքապետն ընդգծեց, որ չի կարող լինել այնպես, որ ոչ օրինական գովազդների համար քաղաքապետարանի դեմ բոլոր […]

̰
Տարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ին

10:08 04.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:

̰
Իրանը պատրաստ է դառնալ գազի տարանցման էներգետիկ հանգույց

12:44 03.03.2024

Իրանը պատրաստ է դառնալ էներգետիկ հանգույց և անվտանգ ուղի՝ բնական գազի բաշխման և տարանցման համար, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Գազ արտահանող երկրների ֆորումում իր ելույթում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է իր պատրաստակամությունը դառնալու էներգետիկ հանգույց և անվտանգ երթուղի գազի բաշխման և տարանցման համար արտադրողների և իրացման շուկաների միջև», – ասել է Ռայիսին: Նախագահի […]

̰
«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում

22:30 02.03.2024

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը, Ինժեներական ասոցացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ […]

̰
BACK_TO_TOP