20:10 02.03.2024
Մոտ 4 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ: Դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ… ծրագրերն իրականացվում են տարբեր ուղղություններով: Հիմնականում ավարտված է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 100-ամյա շենքի պատշգամբի վերակառուցման աշխատանքները: «Զարդասյուները, նախշերը պահպանվել են նույնությամբ»,- ասում է դպրոցի տնօրենը: Ծրագրով վերանորոգվել է […]
16:00 02.03.2024
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության ծրագրի և արցախցիներին ուղղված պետական այլ ծրագրերում իրականացված վերջին փոփոխությունների մասին մանրամասներ են ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:02 01.03.2024
Հ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 𝟓𝟒 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները […]
11:42 01.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում, արհեստական օդափոխության համակարգը չունի […]
10:40 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց […]
10:14 01.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
18:30 29.02.2024
«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը: Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով: Միջազգային փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:
12:54 29.02.2024
Ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ «Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով»,-նշեց Գևորգյանը։
11:46 29.02.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված […]
11:25 29.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
10:47 29.02.2024
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարությունը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։ Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ […]
11:51 28.02.2024
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կրթության ոլորտին հատկացնել շուրջ 288 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9%-ը: Կրթության ոլորտի ծախսերի մոտ 42%-ը կամ մոտ 122 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով ավելի քան 408 հազար սովորողի անվճար կրթություն։ Դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է ավելի քան […]
10:41 28.02.2024
Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Ամասիայում, կայացել է «-46 °C ձմեռային փառատոն»-ը, որը միտված է թե՛ խթանելու տեղական տնտեսությունը, և թե՛ բազմազանեցնելու Հայաստանի զբոսաշրջային առաջարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Փառատոնը Հյուսիսային Ուղի տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Lead4Shirak ծրագրի աջակցությամբ: «ՀՀ ԷՆ զբոսաշրջության […]
10:35 28.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
11:14 27.02.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին […]
10:41 27.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
09:58 27.02.2024
2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում: Իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել և Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ: Քրեական […]
09:11 27.02.2024
2021 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ Բիթքոյնի գինը գերազանցել է 56 հազար դոլարը: Համապատասխան տեղեկատվությունը բխում է փետրվարի 27-ի դրությամբ Coindesk հարթակի տվյալներից: Առևտրային նստաշրջանի ընթացքում կրիպտոարժույթի գինն աճել է 9,68%-ով և կազմել 56,467 հազար դոլար, մի քանի րոպե անց աճը դանդաղել է մինչև 56,377 հազար դոլար (+9,56%): Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, Bitcoin-ի […]
17:30 26.02.2024
2024թ. փետրվարի 23-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն» հեռանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության […]
15:19 26.02.2024
Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը, ինչպես նաեւ ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Սահմանվում է նաեւ ֆինանսական աջակցության ձեւաչափը` Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը: Նա […]
11:48 26.02.2024
Թուրքիայում սպառնում է ռուս զբոսաշրջիկներից ակնկալվող շահույթի կորուստ՝ Ռուսաստանից վճարային փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով, երկուշաբթի գրել է Aydınlık թերթը։ Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժմանը։ RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ կապված Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը սկսել է այդ հարցի […]
11:22 26.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:
10:58 26.02.2024
ՄՊՀ. «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար Հայաստանի Հանրապետությունում ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն ՄՊՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից […]
10:22 26.02.2024
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ գյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի […]
17:46 23.02.2024
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ […]
16:12 23.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։ Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, […]
12:18 23.02.2024
Կառավարության հերթական նիստում անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ հարցին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ, իսկ մինչ այդ կոմիտեն ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց։
10:46 23.02.2024
Նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը: Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ աշխատանքային հարաբերությունների […]
10:32 23.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.44 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։