10:41 14.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է […]
10:30 14.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն, առաքանին ստանալու համար, այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին […]
10:16 14.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 405 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
16:22 13.03.2024
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կապալառու ընկերության՝ «Թանա Էներջի Մենեջմենթ» տնօրեն Բեհզադ Էսլահչիի հետ։ Քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը։ Կարեւորելով ծրագրի ընթացիկ հարցերի վերաբերյալ կոմիտեի հետևողականությունն ու աջակցությունը` շինարարական ընկերության ներկայացուցիչները նշել են, […]
10:48 13.03.2024
2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ […]
10:43 13.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 405 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
23:01 12.03.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության հանքային ռեսուրսների բազայի վիճակի և զարգացման, երկրաբանական հետախուզական աշխատանքների ընդլայնման վերաբերյալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում նավթի արդյունաբերական պաշարները վերջին ութ տարվա ընթացքում աճել են 14 միլիոն տոննայով, իսկ 2023 թվականին արդյունահանվել է ռեկորդային՝ 2,5 միլիոն տոննա։ «Այսօր բելառուսական նավթի արդյունաբերական պաշարները կազմում են մոտ 45 միլիոն տոննա: 2016-2023 […]
22:05 12.03.2024
Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը: «2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից […]
21:01 12.03.2024
Բիթքոյնը արժույթ է, որն ունի ավելի քիչ աճի սահմանափակումներ, քան ավանդական արժույթը և ֆոնդային շուկաները, ուստի կրիպտոարժույթի գների տատանումները շատ ավելի մեծ են: Այս մասին խոսել է ֆինանսական փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գրիգորիևը։ Նա նաև նշել է բիթքոյնի արժեքի աճի հնարավոր սահմանափակում։ «Վերջերս որոշ էնտուզիաստներ կանխատեսում էին $100 հազար բարձրություն, և կարծում եմ, որ […]
20:50 12.03.2024
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ: Բացման խոսքով […]
16:24 12.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր […]
16:18 12.03.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի երրորդ վերանայման շրջանակներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության […]
13:16 12.03.2024
Մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.0%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.0%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը […]
11:29 12.03.2024
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, բացառապես […]
10:54 12.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մարտի 11-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստ։ Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները: Մխիթար Հայրապետյանը, խորհրդի անդամներն ու հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։ Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են […]
10:48 12.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 405 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:
10:11 12.03.2024
Նորոգվել է Նորավան-Շամբ ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Մանրամասները՝ տեսանյութում:
09:53 12.03.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 4-10-ը (2024թ․): ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.18 մ (10.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով […]
09:32 12.03.2024
ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կհատկացնի 52 մլն դոլար. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ կառավարման և ռեսուրսների գծով փոխտնօրեն Պալոմա Ադամս-Ալենը։ Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ճկունության նպատակով որքան գումար կհատկացվի. լրագրողի հարցին Ադամս-Ալենը պատասխանել է. «Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 մլն դոլար»: ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերման հավելել է, […]
18:06 11.03.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող […]
16:49 11.03.2024
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։ Իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։ Իրանցի գործարարները ներկայացրել […]
12:30 11.03.2024
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ […]
11:57 11.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են […]
10:15 11.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:
16:03 10.03.2024
Կառավարության՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության հերթական ծրագրով մրցունակ արտադրանք ունենալու և նոր տեխնոլոգիաներով կառավարվող գյուղատնտեսությունը զարգացնելու համար հնարավոր է մինչև 3 միլիարդ դրամ վարկային ռեսուրսներ ներգրավել: Տոկոսադրույքի 10-ը տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։
22:59 09.03.2024
Ավելի քան 1500 գիտնականներից բաղկացած միջազգային թիմը պարզել է, որ գեր երեխաների, դեռահասների և մեծահասակների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին ասվում է The Lancet գիտական ամսագրում հրապարակված վերլուծական զեկույցում։ Հետազոտության համաձայն՝ երեխաների և դեռահասների շրջանում գիրության համաշխարհային մակարդակը քառապատկվել է 1990-ից մինչև 2022 թվականը: Մեծահասակների շրջանում գիրության մակարդակը կանանց մոտ […]
22:19 09.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում հանդիպել է տեղի բնակիչներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հույս հայտնեցի, որ կառավարության մեկանգամյա քաղաքական որոշմամբ նրանց վարկային խնդիրների լուծմամբ հնարավորություններ կբացվեն սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար»,-նշել է վարչապետը:
13:58 09.03.2024
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ […]