TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

23:31 23.10.2023

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Հայաստան֊Իրան երկկողմ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պարզեցված մաքսային համակարգի ստեղծման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման հնարավորություններին: Նախարարն իր […]

̰
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով կսահմանվեն պատասխանատվության միջոցներ

14:37 23.10.2023

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

13:30 23.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին […]

̰
Ներկայացվել է ՀՀ-ում ներդրումային քաղաքականությունը․ Վահան Քերոբյանը Չինաստանում է

12:12 23.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել «BYD Auto Industry» ընկերության ներկայացուցչների հետ։ Հանդիպման ընթացքում չինական կողմի հետ մանրամասնորեն քննարկվել են նախկինում ներկայացված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության, տրամադրվող արտոնությունների, ներդրումային ծրագրերի ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքները։ Քննարկվել են «BYD Auto Industry» ընկերության գործունեությանը, արևային էներգետիկայի ոլորտին, R&D նորարարական գրասենյակների ստեղծմանն առնչվող մի […]

̰
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարն այսօր կայցելի Հայաստան

11:10 23.10.2023

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այսօր այցելելու է Հայաստան։ Ըստ իրանական կողմի՝ այցի ընթացքում Հյուսիս-Հարավի մաս կազմող Ագարակ-Վարդանիձոր հատվածի (22կմ) վերակառուցման և Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածի (11կմ) կառուցման մասին պայմանագիր է ստորագրվելու: Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար միջազգային մրցույթը հայտարարվել էր 2022-ի հոկտեմբերին: 2023-ի մարտին ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ նշված […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար կառավարությունը սկսում է ֆինանսական աջակցության նոր ծրագիր. վարչապետ

10:15 23.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար կառավարությունը սկսում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: «Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի  23-ին

10:11 23.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 429 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,32 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին

08:16 21.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 399 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 432 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,28 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

11:38 20.10.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք): Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային […]

̰
Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով

10:43 20.10.2023

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության […]

̰
Իրանում քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը

10:30 20.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրի մեկնարկի մասին

09:58 20.10.2023

Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում: Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Ծրագրի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

08:27 20.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 399 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 404 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,15 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Նախապատրաստական դասընթաց` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար

13:30 19.10.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության […]

̰
Չինաստանում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները

11:58 19.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։ Քննարկվել են նաև էներգետիկայի […]

̰
Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ 6 ամիս կստանա ընդհանուր 50.000 դրամ աջակցություն

11:41 19.10.2023

Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 40 հազար անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Մեկ անձի հաշվով պետությունը կտրամադրի ընդհանուր 50.000դրամական աջակցություն՝ վճարելու ժամանակավոր կացարաններում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերը: Վճարման համար հիմք կընդունվի 100 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների ցուցակը: Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է սոցապ […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը. ովքե՞ր կարող են օգտվել

10:21 19.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի մասին: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։ Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝  դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

09:51 19.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 427 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,23 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Վահան Քերոբյանը Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին

17:00 18.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 18-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել ենթաազգային համագործակցության վերաբերյալ «Խելացի քաղաք և քաղաքային կառավարում» թեմայով ֆորումին։ Իր խոսքում նախարարն ընդգծել է խելացի տեխնոլոգիաների կիրառման կարևորությունն ու առավելությունները։ «Հայաստանի համար առավել քան կարևոր է քաղաքային կառավարման […]

̰
Պետտուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված և արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին․ նախագիծ

15:42 18.10.2023

Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի հերթական նիստում` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր

13:06 18.10.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել […]

̰
ԱԶԲ ներկայացուցիչներին մանրամասն ներկայացվել են հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները

11:29 18.10.2023

ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։ Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականություններից՝ կողմերն առանձնացրել են ոլորտային և օրենսդրական մի շարք առաջնահերթություններ, որոնք աշխատանքի կառավարումն […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին

10:40 18.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 407 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,22 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Թանկարժեք մետաղների գներն աճել են

09:15 18.10.2023

NYMEX բորսայի հոկտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 1950.30 դոլար, արծաթի գինն աճել է 2.56%-ով և կազմել 23.24 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.39%-ով և կազմել 909.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում տների արագ կառուցման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ

20:19 17.10.2023

Արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ: Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու չինական ընկերության ղեկավարությունը ՉԺՀ-ում քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

20:15 17.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 17-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում հանդիպել է «Xinjiang Xihai Industrial Group» ընկերության ղեկավարության և Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր […]

̰
Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

15:14 17.10.2023

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի առանցքում էր պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու […]

̰
Կասեցվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

11:47 17.10.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի […]

̰
Բացահայտվել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

11:36 17.10.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել […]

̰
ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

11:10 17.10.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բարսելոնա Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա «Արհեստական բանականությունը և մրցակցությունը» թեմայով ելույթով: Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։ Հայաստանի մրցակցային մարմինը Մրցակցության միջազգային ցանցի անդամ է 2001 […]

̰
BACK_TO_TOP