TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսին, Աստանան և Բաքուն համաձայնեցրել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզը

16:18 23.06.2023

Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ղազախստանցի պաշտոնակից Ալիխան Սմայիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ (խմբ.՝ Միջին միջանցքի զարգացման համար), որի շուրջ արդեն համաձայնություն ենք ձեռք […]

̰
Արման Խոջոյանը և Լորա Քելին հանդիպել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

16:03 23.06.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հունիսի 22-ին հյուրընկալել են ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին, ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն՝ Ջոն Ալելոյին։ Հյուրերը շրջել են ՀԱԱՀ-ի լաբորատորիաներում և ծանոթացել իրականացվող հետազոտական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում […]

̰
Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:42 23.06.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար, արտադրամասի […]

̰
ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր

12:12 23.06.2023

ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության և Արևելյան մաքսատուն- վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ: Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանն՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները […]

̰
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն» 

12:08 23.06.2023

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ: Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի […]

̰
Տաքսիների հետ կապված էլ կանխիկի շրջանառությունը պետք է կրճատել և միջնաժամկետում վերացնել․ Փաշինյան

22:25 22.06.2023

գործադիրը հավանություն է տվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ […]

̰
Արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը

20:48 22.06.2023

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսված ապրանքների արտահանման համար առաջարկվում է սահմանել վեցամսյա արգելք՝ 2023թ. հուլիսի 28-ից մինչև 2024թ. հունվարի 28-ը։ Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական […]

̰
Երկրաշարժի դեպքում Ստամբուլում շուրջ 207․000 շենք կհայտնվի վտանգի տակ

19:15 22.06.2023

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքչեն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է Ստամբուլում հնարավոր երկրաշարժին և դրա հետևանքերին։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես մասնագետի պնդմամբ՝ եթե քաղաքում երկրաշարժ գրանցվի, վնասված շենքերի թիվը կարող է կազմել շուրջ 207․000։ Բացի այդ Գյոքչեն նշել է, որ նման վտանգի առաջ կանգնած շենքերի 30 տոկոսը կառուցվել է 1980թ-ից առաջ, 40-ը՝ 1980-2000թթ-ին, […]

̰
Թուրքիան բանակցում է նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ

18:56 22.06.2023

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի առաջին բլոկի կառուցման ավարտին ընդառաջ հունիսի 22-ին Ստամբուլում մեկնարկել է ատոմակայանների 5-րդ ցուցահանդեսը և 9-րդ գագաթնաժողովը։ Ցուցահանդեսին, որը շարունակվելու է նաև հունիսի 23-ին, մասնակցում են ատոմային էներգիայի մշակմամբ և կամ արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ։ Թուրքիայի միջուկային էներգիայի և միջազգային պրոեկտների գլխավոր վարչության ղեկավար Սալիհ Սարըն բացման արարողության […]

̰
Ընդունվեցին մի շարք ոլորտներ կարգավորող որոշումներ. ՀՀ կառավարության հերթական նիստը

17:48 22.06.2023

Կերկարացվի անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թ.-ի վերջ, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, միաժամանակ կհանվի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը. որոշումները կայացվել են ՀՀ կառավարության այսօրվա նիստին: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է, և սահմանվել է գրանցված աշխատատեղերի հերթական […]

̰
Հայաստանում աշխատավարձերը շարունակական բարձրանում են. վարչապետ

16:56 22.06.2023

Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։ «Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, […]

̰
2023 թ․ մայիսին 74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

15:23 22.06.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող […]

̰
Ինտերնետ շահումով խաղի մասնակիցը հաշիվը համալրել կկարողանա միայն իրեն պատկանող բանկային հաշվից․ Ֆինանսների նախարար

15:17 22.06.2023

Ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային՝ քարտային հաշիվների միջոցով, արգելվելու է նաև տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումն ու ելքագրումը կանխիկ եղանակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծի ընդունումը միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իրեն […]

̰
Փոխվարչապետը կարևոր փոփոխություն է համարում Վերին Լարսի անցակետի անցուղիների ավելացումը

14:09 22.06.2023

Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն այսօր 39 անցուղի է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Սա շատ մեծ ու կարևոր փոփոխություն է: 2020-21 թվականներին թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, այդքան բեռնատար էր անցնում մեկ օրվա ընթացքում։ Այսօր անցնում է 1500 մեքենա, որը շատ էական է։ Ընդ որում, […]

̰
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարացվել է

12:17 22.06.2023

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԱՍՀ նախարարության ներկայացրած նախագծին, հայտնում են նախարարությունից: Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը

10:47 22.06.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը […]

̰
Համաշխարհային բանկը 1,75 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

09:31 22.06.2023

Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 մլրդ դոլարի նոր օգնության մասին։ «Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 500 միլիոն դոլար կտրամադրվի որպես Մեծ Բրիտանիայի երաշխավորած վարկ, 1,25 միլիարդ դոլար՝ որպես դրամաշնորհ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:

̰
Արտարժույթի փոխարժեքները հունիսի 22-ին

09:05 22.06.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ հունիսի 22-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.56 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.67 դրամ:

̰
Կեղծ տեղեկություններ տարածելով՝ փորձ է արվում խուճապային  տրամադրություններ ստեղծել Արցախում

23:11 21.06.2023

2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ՝  բամբասանքներ են տարածվում ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Որքան […]

̰
Բաքվի լրատվամիջոցները հաստատում են, որ Իլհամ Ալիևը ստում էր՝ պնդելով, թե չի վերավաճառում Եվրոպային ռուսական ու իրանական գազը

22:09 21.06.2023

Ադրբեջանը շարունակում է ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները՝ չնայած Բաքվի ու Թեհրաnի միջև աճող լարվածությանը: Անհերքելի փաստերը վկայում են այն մասին, որ այդ պետությունn իրականում վառելիքի վերավաճառքով է զբաղվում: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը և արդյո՞ք Ադրբեջանը միայն իրանական գազն է վերավաճառում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նավթի և գազի իրանական պետական ընկերության […]

̰
Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են

20:30 21.06.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը եղել է Ազատան բնակավայրի թիվ 24 փողոցում։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող այս ծրագրում կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս: Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 1310 քառակուսի մետր մակերեսով, 320 […]

̰
ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել է Mastercard Academy-ի ռիսկերի աշխատարանը

14:45 21.06.2023

ՀՀ կենտրոնական բանկում ԱրՔա-ի հետ համատեղ Mastercard Academy-ի կողմից ֆինանսական կառույցների վճարահաշվարկային ոլորտի մասնագետների համար անցկացվել է երկօրյա աշխատարան, որի հիմնական թեման վճարային քարտերի ոլորտում կիբերանվտանգության և խարդախությունների դեմ պայքարն էր։ Հանդիպման նպատակն էր Հայաստանի վճարային շուկայի մասնակիցներին ծանոթացնել անվտանգության վերջին պահանջներին և քարտային գործառնությունների անընդհատ զարգացող միտումներին: Աշխատարանը վարում էր Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը, […]

̰
ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է մինչև 2021թ-ը  կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման համար հաշվառման անհրաժեշտության մասին

11:33 21.06.2023

ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում․ քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ […]

̰
ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է մեղուներին և սպիրտ է թորել. բացահայտվել են առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

11:20 21.06.2023

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Շաքարավազի և հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու […]

̰
Տարադրամի փոխարժեքներն այսօր

09:07 21.06.2023

Shantnews-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,57 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,67 դրամ:

̰
Ռուսաստան գինի արտահանող ընկերության տնօրենը բացառել է «Արարատ» կոնյակի մատակարարումների դադարեցումը. Ռիա Նովոստի

08:50 21.06.2023

«Արարատ» կոնյակի մատակարարումները Ռուսաստան իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով և կշարունակվեն հետագայում, ինչի դեպքում ելք կգտնվի, ասել է Հայաստանի խոշորագույն գինի ներկրող «Լուդինգ գրուպ»-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել «Արարատ» կոնյակի ապրանքանիշի […]

̰
Աշոցքի Կոճոռ թաղամասում կկառուցվի 15 եռահարկ շենք

21:00 20.06.2023

Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր։ Կառավարության որոշմամբ հաստատվել է Կոճոռի 164 ընտանիքների բնակապահովման հարցը։ Ի սկզբանե երեք տարբերակ էր քննարկվում՝ փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Հաշվի է առնվել բնակիչների կարծիքը և ընտրվել է երրորդ տարբերակը՝ բնակարանաշինությունը։ Այն այժմ նախագծանախահաշվային փուլում է։ Այսօր Աշոցքում անցկացվել […]

̰
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները նվազել են

20:46 20.06.2023

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 2023 թվականի մայիսին նվազել են, փոխանցում է Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ): Ըստ ԱԲ-ի՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 154,72 մլն դոլար, ինչը «տարեկան փոխանցումների աճի տեմպի» առումով 50 տոկոս անկում է: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ԱԲ-ի տվյալներով, 2023 թվականի ապրիլին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 159 միլիոն դոլար (աճը՝ 19 տոկոս), մարտին՝ […]

̰
Անտառկառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել Վայոց ձորում

20:40 20.06.2023

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանի նախագծահետազոտական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրել է հանրային քննարկման նպատակը, ընդհանուր անելիքները: Այնուհետև «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արամ […]

̰
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

20:33 20.06.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես […]

̰
BACK_TO_TOP