19:19 15.06.2023
Հայաստանում շինարարարական բում է ու այն երկար է շարունակվելու, քանի որ կառավարությունը նոր որոշում է կայացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: Վարչապետը նկատել է՝ ընդդիմության կողմից տեսակետ կա, թե 2022-ի մոտ 12 տոկոս տնտեսական աճի հետ […]
18:57 15.06.2023
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով ռուսական աղբյուրներին: Տեղեկության համաձայն, անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտի, որից 15-ը նախատեսված է բեռնափոխադրումների համար։ Ըստ տեղեկության՝ բեռնատարների թողունակությունն օրական 1 200-ից կհասցվի 1 500 մեքենայի։ Ի դեպ, վրացական կողմը վերակառուցումն սկսել է մայիսի սկզբին։ Վրաստանի իշխանությունները մայիսի […]
11:55 15.06.2023
Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ հարցին։ «Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս […]
08:59 15.06.2023
Shantnews.am-ը ներկայացնում է Կենտրոնական բանկի՝ այսօր սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388,50 դրամ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,56 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,67 դրամ:
08:28 15.06.2023
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տանօրեն Գոռ Ավետիսյանը եւ Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից նշում են, որ հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ […]
21:48 14.06.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է., թե ինչ ծավալներով ու ինչպիսի գործունեություն է ծավալելու Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլարանը՝ պատասխանելով այս մասին Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» […]
20:43 14.06.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է` գյուղացիները ծիրանի արտահանման հետ կապված կբախվե՞ն խնդիրների, խաղողի մթերման վերաբերյալ Կառավարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել եւ հողային պաշարների քանի՞ տոկոսն է անցել կաթիլային ոռոգման մեթոդին: Հարցերին ի պատասխան` նախարարը նշել է, որ Ջրառատ համայնքում գյուղացիները բողոքել են ծիրանի մթերման գներից: «Պետք […]
18:38 14.06.2023
Գյումրիի սելեկցիոն կայանում հիմնված տնկարան-ջերմատանը կաճեցվեն տեղի բնակլիմայական պայմաններին հարմարեցված թփածառատեսակներ, իսկ տնկիները կօգտագործվեն մարզում անտառապատման ու կանաչապատման համար։ 250 քառակուսի մետր տարածքով ջերմատան և երկու հեկտար տնկարանի կառուցումն իրականացվել է «Էյ Թի Փի», «Ջինիշյան» հիշատակի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ և Եվրոպական միության միջոցներով։ Ջերմատանը երեք տեսակի 100 հազար տնկիներ են աճեցնում: Կենսածառից […]
09:00 14.06.2023
Shantnews-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,57 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,67 դրամ:
19:32 13.06.2023
Ռուսաստանը 2020 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսել է նավթի մատակարարումները պատժամիջոցներից տուժած Հյուսիսային Կորեա, հայտնում է Bloomberg-ը։ Այսպիսով, Ռուսաստանը խորացնում է համագործակցությունը երկու երկրների միջև, ինչը ԱՄՆ-ի պնդմամբ ներառում է նաև Փհենյանից զենքի տրամադրումը Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար։ Միավորված ազգերի կազմակերպության պատժամիջոցների կոմիտեի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը սկսել է նավթամթերքի առաքումը Հյուսիսային Կորեա […]
18:39 13.06.2023
Մարզի համայնքների և «Սևան Ազգային պարկ»-ի միջև առկա հիմնախնդիրների կարգավորումը կնպաստի համայնքների արագ տեմպերով զարգացմանը Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում քննարկվել է մարզի համայնքների եւ «Սևան Ազգային պարկ»-ի միջեւ առկա հիմնախնդիրների կարգավորման հարցը: Քննարկումը վարել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: Մասնակցել են նաև ՄԱԶԾ EU4Sevan […]
17:47 13.06.2023
Հայաստանի կենտրոնական բանկը 0.25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշում է ընդունվել ԿԲ խորհրդի նիստում։ Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ Գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը հաշվի առնելով` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ հունիսին Հայաստանի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի […]
15:38 13.06.2023
Հունիսի 13-ի հերթական նիստում Ազգային ժողովը քննարկել է ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում ստորագրված համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձեւաչափով եւ նախատեսում է ստեղծել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, որը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ իր […]
14:49 13.06.2023
Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 40 հազար ՍՊԸ, որոնք գործող օրենքի համաձայն տարին մեկ անգամ են իրենց շահույթը կիսում ընկերության մասնակիցների միջեւ: Իսկ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է եռամսյակը մեկ անգամ իրականացնել շահույթի բաշխում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունիսի 13-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով օրենքի նախագիծն առաջին […]
13:30 13.06.2023
Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը […]
10:31 13.06.2023
Հունիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան – Թեհրան – Երևան երթուղով կանոնավոր չվերթների բացման արարողությունը։ Չվերթի բացման արարողությանը ներկա են եղել ԻԻՀ և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու Թեհրանի հարավում գտնվող Էմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավար Սայիդ Չալանդարին: Այս մասին հայտնում […]
10:12 13.06.2023
Այսպիսի տեսք կունենա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին. ֆեյսբուքյան իր էջում տեսանյու է ներկայացրել և կից գրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է նաև, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրված է: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
09:08 13.06.2023
Shantnews-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները հունիսի 13-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.64 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.73 դրամ:
20:53 12.06.2023
Ներկայացվել են Արցախում միրգ-բանջարեղենի իրացման ամենաբարձր թույլատրելի գները: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 12.06.2023թ. դրությամբ:
19:33 12.06.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը կսահմանափակվի։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Վարչապետը նշել է՝ որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից. նա այս որոշումը կապել է օդի աղտոտվածության դեմ պայքարի հետ։ Ըստ նրա՝ նույն օրենքը բեռնատարների և ավտոբուսների համար կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն այս հարցը դեռ քննարկումների […]
19:25 12.06.2023
Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները: Ըստ այդմ՝ վերոհիշյալ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների […]
18:47 12.06.2023
Վրաստանում այսօրվանից՝ հունիսի 12-ից, ուժի մեջ է մտնում Վրաստան ներկրվող ալյուրի վրա սահմանված հարկի մասին դրույթը։ 200 կգ-ից ավելի ցորենի ալյուրի մաքսազերծման համար ներկրողը յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է վճարի 20 թեթրի, որը հավասար է 200 լարիի յուրաքանչյուր 1 տոննայի համար։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ […]
18:17 12.06.2023
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան օր օրի արժեզրկվում է։ Հունիսի 12-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 23.66-ի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 25.40։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո […]
08:48 12.06.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 418.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.64 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.74 դրամ:
21:06 11.06.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է նպաստառու ընտանիքներին, որ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Այսպիսով, նշված բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն […]
10:48 11.06.2023
Հունիսի 11-ին սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին`388դրամը։ Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 414 դրամը, վաճառքի նվազագույն գին`418.50 դրամը։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.64 դրամը, վաճառքի նվազագույն գին`4,74 դրամը։
22:46 10.06.2023
Տնտեսագետ Դենիս Ռակշան ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն առանց զուգարանի թղթի չեն մնա շվեդական Essity ընկերության՝ ռուսական շուկայից հեռանալուց հետո։ Այս մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։ Նրա խոսքով, Essity բիզնեսի վաճառքից հետո, որը նաև արտադրում էր Zewa ապրանքանիշի զուգարանի թուղթ, գործարանները կգործեն նոր կառավարման ներքո։ «Գրեթե բոլոր օտարերկրյա ընկերությունները, որոնք լքում են […]
19:54 10.06.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գառնի համայնքում լայն թափով ընթանում են ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրով ընտրվել են կարևոր նշանակություն ունեցող փողոցներ, որոնք առավել խիտ են բնակեցված: Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր121 մլն. դրամ արժողությամբ. առաջին փուլի համար ներդրումը կազմում է 72 մլն, դրամ, որից 35%-ը պետական բյուջեի […]
19:25 10.06.2023
Կայացել է հանդիպում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել առկա խնդիրները և նրանց հասցեագրմանն ուղղված հնարավորությունները՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով նաև արտահանման հետ կապված դժվարություններին։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը մշտապես […]
18:55 10.06.2023
Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում: