TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի սելեկցիոն կայանում հիմնվել է ջերմոց և տնկարան

19:44 05.06.2023

Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկած՝ «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում, Գյումրու սելեկցիոն կայանի տարածքում, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամը հիմնել է ջերմոց և տնկարան, որոնց բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ կարևորելով նախաձեռնություն: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից […]

̰
Վրաստանը դիտարկում է Վազիանիում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը

19:15 05.06.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը դիտարկում է նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։ Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը նախատեսում է երկրում զարգացնել այս ոլորտը և դարձնել տարածաշրջանում «ավիացիոն հանգույց», քանի որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքները բավարար չեն: Ըստ նրա՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ […]

̰
Ամենավատ բանը Թուրքիայի համար` գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի. Տարոն Աճեմօղլու

18:25 05.06.2023

Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։ Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ  ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։ «Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը

11:52 05.06.2023

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հունիսի 5-ին

09:03 05.06.2023

Կենտրոնական բանկը հունիսի 5-ին ներկայացրել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 389 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 415 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.75 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.83 դրամը:

̰
Ջերմուկի հյուրանոցային համալիրում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողության ներդրումային ծրագիր

19:36 04.06.2023

Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր` բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Գլոբալ տաքացման հետևանքով ԱՄՆ-ում և Չինաստանում հացահատիկի արտադրությունը կնվազի

16:03 04.06.2023

Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով առաջիկա տասնամյակների ընթացքում 6-16 տարին մեկ երաշտ կգրանցվի ԱՄՆ և Չինաստանի ցորենի շտեմարան համարվող շրջաններում։ Սա լուրջ վնաս կհասցնի ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը։ Անոմալ եղանակային պայմանները համարվում են գլոբալ տաքացման հետևանք։ Գիտնականները նկատի ունեն անոմալ տաք եղանակները ձմռանը, ամռան տապը, տևական անձրևները, երաշտը և […]

̰
Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից. Պիտեր Սիյարտո

19:40 03.06.2023

Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն բանակցություններ է վարում այլ արտադրողների հետ դիվերսիֆիկացման նպատակով,-1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն։ «Մենք չենք պատրաստվում փոխել նավթի կամ բնական գազի ռուսական մատակարարին։ Ռուսաստանը մեզ համար հուսալի գործընկեր էր և՛ որպես Գազպրոմ, և՛ որպես նավթ արտադրող։ Մեկ այլ խնդիր է դիվերսիֆիկացիան: Մեր տեսանկյունից դա […]

̰
Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան. Քերոբյան

18:28 03.06.2023

Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16.500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180.000 տոննա արտադրանք։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,-նշել է նախարարը։

̰
ԵՄ-ում ռուսական ներմուծման մասնաբաժինը մարտ ամսին կազմել է 3,8 միլիարդ եվրո

17:40 03.06.2023

Ռուսական ներմուծման բաժինը Եվրամիությունում այս տարվա մարտին կազմել է 3,8 մլրդ եվրո,-1tv.ge -ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրամիության վիճակագրական ծառայությունը։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտը Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը 9,5 տոկոսից նվազել է մինչև 1,9 տոկոս։ Ըստ այդմ, Ռուսաստանից ներմուծման արժեքը 2022 թվականի մարտի 22 միլիարդ եվրոյից նվազել է մինչև 2023 թվականի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

09:00 03.06.2023

Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 386 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 415 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.75 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:

̰
Թուրքիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել

20:51 02.06.2023

Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա  երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ […]

̰
Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն

20:34 02.06.2023

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն, որտեղ ծանոթացել է ֆերմայի գործունեությանն ու հետևել արտադրական գործընթացին։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը նշել է, որ խխունջների արտադրությունը պատմականորեն Հայաստանում զարգացած չի եղել, մինչդեռ բարձրարժեք գյուղատնտեսության մասին խոսելիս, հարկավոր է հաշվի առնել նաև այս կարևոր ենթաուղղությունը: Նախարարի տեղակալը նաև […]

̰
Գեղարքունիքում կիրականացվի էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգիայի ավելացմանն ուղղված ծրագիր

19:54 02.06.2023

  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հրավիրված քննարկում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակության վերաբերյալ, որը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը: Տռեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիսթիան Հենշելը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ,Գեղարքունիքի […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվում է, իսկ դրանով արտահայտված պարտատոսմերը՝ ոչ․ Bloomberg

19:43 02.06.2023

«Goldman Sachs» ներդրումային բանկը վերլուծություն է կատարել Թուրքիայում փոխարժեքի և պարտատոմսերի գնաձևավորման պրոցեսում առկա տարբերությունների մասին: Ամերիկյան «Bloomberg» պարբերականում տեղ գտած վերլուծության համաձայն՝ Չնայած այն բանին, որ թուրքական արժույթի արժեզրկումը մեծ վտանգ է ներկայացնում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի համար, դրանք շարունակվում են պահպանել իրենց արժեքը արտարժույթով արտահայտված ֆորվարդային շուկաներում: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ բացի այդ նշվում է, […]

̰
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

16:14 02.06.2023

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը։ «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

15:33 02.06.2023

Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։ Ալեքսեյ […]

̰
Քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

14:46 02.06.2023

2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, Պետական հատվածի արդիականացման ու Տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով: Նախորդ տարվա համեմատ ՀՀ […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ միջոցառումների մեկ շաբաթվա արդյունքները

13:19 02.06.2023

ՊԵԿ-ը ներկայացրել է մայիսի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,121,500 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,134,000 ՀՀ […]

̰
Մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ Ֆինանսների նախարար

12:53 02.06.2023

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ «Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը։ Մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք […]

̰
Վահան Քերոբյանը Չինաստանի գործընկերներին հայտնել է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է

12:05 02.06.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, որ […]

̰
Հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը

10:40 02.06.2023

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը։ Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։ Նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։ Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր […]

̰
Ռուսաստանն 1-ին տեղում է Թուրքիա նավթ արտահանողների շարքում

20:53 01.06.2023

Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է նավթի շուկայի ոլորտի հաշվետվությունը մարտ ամսվա համար, ըստ որի` նավթի և նավթամթերքի ներմուծումը անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7․27% -ով կազմելով 4մլն 199․ 359 տոննա։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ հրապարակված հաշվետվության` ամենաշատ նավթի հումք և նավթամթերք ներմուծվել է ՌԴ-ից՝ 1 մլն 843․087 տոննա։ ՌԴ-ից հետո 2-րդ տեղում […]

̰
Շիրակի մարզում գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն այս տարի ավելացել են

18:38 01.06.2023

Գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի Շիրակի մարզում ուշ սկսվեցին։ Անձրևային օրերն էին պատճառը։ Ցածրադիր հողերում գարնանացանն ամբողջությամբ ավարտված է, բարձր լեռնային հողերում թեև տարբեր ժամանակահատվածում են վարուցանք պլանավորում, բայց նախնական կանխատեսումներով կամ հաշվարկներով նախորդ տարվա համեմատ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն այս տարի ավելանալու են։ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում  գարնանացան գարուց բացի, ցորեն էլ ցանել։ Հիմա էլ հողը […]

̰
Ոստիկանները կատեստավորվեն, հարկ վճարողները կխուսափեն խարդախություններից. գործադիրի որոշումները

18:30 01.06.2023

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Ատեստավորումը իրականացվելու է հուլիսից, երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։ Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանին հնարավորություն է տալիս անցնել միայն նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու պայմաններում։ […]

̰
Պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն դրամի վնաս

14:42 01.06.2023

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի […]

̰
Նախաձեռնվել է Արցախում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն

11:02 01.06.2023

2023 թվականի մայիսի 05-ից ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, դատախազական լիազորության շրջանակաում, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով նախաձեռնվել է ԱՀ կառավարության 2015թ. հունիսի 08-ի թիվ 353-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 5.000.000 ՀՀ դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն: […]

̰
Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը. Այն կիրականացվի 24/7 ռեժիմով

10:35 01.06.2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ՝ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել է և իրականացվում է 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀԿԱԾ մամուլի ծառայությունը: Ներդրված նոր մոդուլի շնորհիվ կատարողական վարույթով պարտավորությունների ամբողջական կատարված լինելու դեպքում գույքային բնույթի կատարողական վարույթներով վճարումները […]

̰
Հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար կազմակերպվում են սեմինարներ

09:46 01.06.2023

Բիզնեսի հաջողությունը մեծապես պայմանավորված է տնտեսական օրենքների և իրավական ակտերի հստակ իմացությունից և ճիշտ կիրարկումից։ Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի համապատասխան որոշմամբ հաստատվել է աշխատանքային իրավունքի ոլորտում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը, որի իրազեկման համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախատեսել և պարբերաբար կազմակերպում է սեմինարներ՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 1-ին

09:00 01.06.2023

Shantnews-ը ներկայացնում են ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները հունիսի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն աժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 388.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն աժեք է սահմանվել 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 416.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն աժեք է սահմանվել 4.74 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.81 դրամը:

̰
BACK_TO_TOP