18:35 10.06.2023
Իրանի իշխանությունները 2,7 միլիարդ դոլարի ակտիվներին մուտքի թույլտվություն են ստացել, որոնք արգելափակված էին Իրաքում: Այս մասին շաբաթ օրը իրանական Tasnim. լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է Իրան-իրաքյան առևտրի համատեղ պալատի ղեկավար Յահյա ալ Իսհակը։ Հունիսի 6-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Թեհրանը շուտով կստանա ավելի քան 24 միլիարդ դոլար Իրաքում և Հարավային Կորեայում արգելափակված […]
13:09 10.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նաև ինքնագրեր են բաժանել երկրպագուներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է մարզման տեսանյութը և լուսանկարները: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը դեռ չի մարզվում ամբողջական կազմով։ Հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան […]
08:53 10.06.2023
Հունիսի 10-ին rate.am կայքում ներկայացվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 414 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 418,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4,64 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4,74 դրամ:
20:52 09.06.2023
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը, aliq.ge-ի փոխանացմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական տեղեկատվության փոխանակման մասին» օրենքի նախագիծը: Քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկության է […]
16:55 09.06.2023
Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն […]
16:48 09.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթում Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, Կոնգրեսի հարգելի մասնակիցներ. Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ […]
15:07 09.06.2023
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի […]
11:33 09.06.2023
ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին: Նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության […]
09:08 09.06.2023
Տարադրամի շուկայում հունիսի 9-ի դրությամբ գործում են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,67 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,76 դրամը:
08:48 09.06.2023
Համաշխարհային տնտեսության բարձր գնաճը կվերադառնա 2025-2026 թվականներին, երբ նավթի գներն աճեն՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 130-150 դոլարի, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Achkasov & Co ընկերության փորձագետ Մաքսիմ Աչկասովը։ Վերջին տարիներին առաջատար կենտրոնական բանկերի քաղաքականությունը սպառնում էր գնաճին, և միայն 2023 թվականին դրա կատարողականը «ստիպեց» կարգավորողներին միջոցներ ձեռնարկել, որոնք դանդաղեցնում էին գների աճի […]
21:15 08.06.2023
Սոչիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այսօր կրկին անդրադարձ է եղել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային: Ռուսասատանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այդ թեմայի վերաբերյալ հանձրարարականներ է տվել «Ռոսատոմ» ընկերության տնօրենին: Ի՞նչ հանձնարարության մասին է խոսքը, և ռուսականից բացի ուրիշ ի՞նչ առաջարկներ են քննարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ վերջերս […]
19:35 08.06.2023
Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը 2.7%-ից բարձրացրել է 3․2%-ի։ Հրապարակվել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ ՀԲ-ի հունիսյան զեկույցը։ Ըստ այդմ՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 3․2%, հաջորդ տարի՝ 4․3%, իսկ 2025 թվականին՝ 4․1%։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը հունվարին հրապարակած իր կանխատեսումներում նշել էր, որ 2023-ին Թուրքիայի տնտեսությունը կաճի 2․7%-ով, […]
18:39 08.06.2023
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի տարածքով անցնող «Անդրկասյպան» նավթամուղը պաշտոնապես հանձնվել է շահագործման: Նավթամուղի շահագործման սկզբնական հատվածում նավթի տարեկան շրջանառությունը կազմելու է 1.5 մլն տոննա, որն էլ ապագայում ծրագրվում է հասցնել մինչև 70 մլն տոննայի: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վերոհիշյալ նավթամուղի շահագործման հանձնումից հետո թուրքական որոշ շրջանակներ Թուրքիա և Ադրբեջան պետությունների […]
11:32 08.06.2023
Կառավարության որոշմամբ`յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով բնակապահովության պետական աջակցության ծրագրերի։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումըև 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Կառավարության որոշմամբ` նաև 85,000.0 հազ․ դրամ գումարի […]
09:03 08.06.2023
Կենտրոնական բանկը հունիսի 8-ին սահմանել է արտարժույթի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.75 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.70 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամը:
23:25 07.06.2023
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում եզրափակվեցին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները: Առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Անցած տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով արձանագրված ցուցանիշների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք 2022 թվականը բյուջեի կատարողականի տեսանկյունից, ես կարծում եմ, որ մենք շատ հաջող […]
21:25 07.06.2023
Իրանը Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափին՝ Բուշեհր նահանգում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Մենք գազի պաշարներով երկրորդն ենք աշխարհում և նախատեսում ենք Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ Ասալույե շրջանում գազային հանգույց ստեղծել»,- […]
20:49 07.06.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ կարևոր է շարունակել խորհրդակցությունները ՄԱԿ-ի հետ՝ վերացնելու համար ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները՝ որպես «հացահատիկային գործարքի» մաս, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը հացահատիկի գործարքի երկարաձգման հեռանկարներ չի տեսնում։ […]
19:52 07.06.2023
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 7-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 22.51-ի: Մեկ եվրոյի փոխարժեքն էլ 24.05 լիրա է: 1 օրում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 5 տոկոսով: Հունիսի 6-ին բորսաների փակման ժամանակ 1 […]
14:54 07.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել […]
10:24 07.06.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։ Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած […]
09:00 07.06.2023
Այսօր rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. Ամն դոլարի առքի առավելագույն արժեքն է 385,50 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,70 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 4,81 դրամը:
21:11 06.06.2023
Ներագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ են դրված եղել գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Ըստ փոխնախարարի` 2022 թվականին նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 8 ծրագիր, 41 […]
20:59 06.06.2023
Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում, որոնք նպատակաուղղված են հավասարակշռելու առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունները, ինչն էլ […]
19:56 06.06.2023
Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 6-ին Պեկինում հանդիպել է Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի և չինացի մի շարք գործարարների հետ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ CODA ասոցիացիան ծառայություններ է մատուցում չինական ձեռնարկություններին արտերկրում ներդրումներ կատարելու և բիզնես զարգացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար […]
14:49 06.06.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ։ CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել […]
14:44 06.06.2023
Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ: Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի […]
21:30 05.06.2023
Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
20:30 05.06.2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու […]
19:53 05.06.2023
2022-ի հուլիսի 1-ից մինչև 2023-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական սեզոնի ժամանակ Ռուսաստանից արտահանվել է 59.3 մլն տոննա հացահատիկ, որից 48.2 մլն տոննան՝ ցորեն։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություններ է հրապարակել հացահատիկի տեղափոխություններով զբաղվող «Русарготранс» ռուսական երկաթուղային օպերատորրը: Նոր սեզոնին՝ մայիսի վերջի դրությամբ, Ռուսաստանից ամենաշատ հացահատիկ ներկրած երկիրը Թուրքիան է: ՌԴ-ից արտահանված 59 մլն տոննա […]