23:42 31.05.2023
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի, առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ընթացող Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին: Միջոցառման պաշտոնական բացման արարողության ժամանակ Չափագրողների միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անդամակցությունը: Սրանով միջազգային ևս […]
22:49 31.05.2023
Դուբայի հարավում կհայտնվի նոր արհեստական կղզի՝ արմավենու Palm Jebel Ali-ի տեսքով, որը երկու անգամ մեծ կլինի Palm Jumeirah-ից՝ ծառի տեսքով՝ էմիրության լավագույն հյուրանոցներով և բնակելի համալիրներով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ «Նախագիծը 110 կմ ավելացնում է Դուբայի առափնյա գիծը […]
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
19:50 31.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, սննդամթերքի անվտանգության տեսական մարմնի պատասխանատուների և համաճարակաբանների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում հակահամաճարակային միջոցառումներին, կենդանիների պատվաստումային գործընթացին առնչվող հարցեր։ «Առջևում ամռան ամիսներն են և կենդանիները արոտ են դուրս գալու, դրա համար պահանջվում է, որ […]
18:46 31.05.2023
Իրաքի իշխանությունները հայտարարել են «Զարգացման ուղի» նախագծի մեկնարկի մասին: Այն ներառում է երկաթուղիներ և մայրուղիներ, որոնց միջոցով Իրաքը կկապի նավթով հարուստ մերձավորարևելյան երկրի հարավային շրջանները Թուրքիայի միջերկրածովյան ափի հետ և մեծապես կհեշտացնի առևտուրն Ասիայի և եվրոպական երկրների միջև: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվել է Բաղդադում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, […]
08:50 31.05.2023
Մայիսի 31-ին ԿԲ-ը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները . ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 390 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանել 411 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանել 4.75 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.84 դրամը:
21:56 30.05.2023
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովի՝ 2022 թվականի նախնական բյուջեն կազմել է 544.269 միլիոն դրամ, ճշտված պլանը՝ 541.959 միլիոն դրամ, որից ծախսվել է 533 միլիոնը՝ 98.4 տոկոսը: Խնայողությունը կազմել է 8.859 միլիոն դրամ: Անցյալ տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են […]
21:15 30.05.2023
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ […]
13:51 30.05.2023
Նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում խոսել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս»,- ասել […]
13:37 30.05.2023
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Բյուջեի կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը ներկայացնելով` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունն ունի օրենքով հաստատված 13 ծրագիր եւ 58 միջոցառում, սակայն փաստացի իրականացվել է 12 […]
12:55 30.05.2023
Գյումրիում չոր նավահանգիստ և ինդուստրիալ պարկ հիմնելու ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծության համար հայտարարված մրցույթի արդյունքներով կա հաղթող ընկերություն։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ մրցույթում հաղթել է հոլանդական ընկերություն, որն առաջիկա ամիսներին կպատասխանի գլխավոր հարցին՝ Գյումրիի չոր նավահանգստի և ինդուստրիալ պարկի մեջ հնարավոր ներդրումներն արդարացված կլինե՞ն, թե՞ ոչ։ «Նախնական տեխնիկատնտեսական […]
10:24 30.05.2023
Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը: Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում: Հայաստանյան […]
09:00 30.05.2023
Այսօր՝ մայիսի 30-ին, ԿԲ-ը սահմանել է արտարժույթի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանել 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանել 4.79 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.85 դրամը:
19:32 29.05.2023
Թուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 29-ին հերթական անգամ հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ նախագահական ընտրությունների ավարտին։ Ազգային արժույթը վաճառվում է 20,0872 լիրա/1 դոլար՝ նախորդ շրջանի ավարտի 19,9731 լիրա/1 դոլարի դիմաց։ Վերջին տասներկու ամիսների ընթացքում լիրան էժանացել է մոտ 23%-ով։ BIST 100 ֆոնդային ինդեքսը երկուշաբթի օրը սակարկությունների ժամանակ տատանվել է 3,7%-ով՝ հասնելով երկշաբաթյա առավելագույնին: Մեկ […]
19:26 29.05.2023
Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել: Համայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Երևանի փոխքաղաքապետ […]
18:46 29.05.2023
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Սոխումիի օդանավակայանի վերականգնման աշխատանքները: Aliq Media-ի հաղորդմամբ՝ Բժանիան նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման փաստին։ «Ինչ վերաբերում է օդային հաղորդակցություններին, մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ (Ռուսաստանի հետ- խմբ.), պետք է ստորագրվի Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական […]
13:10 29.05.2023
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։
12:36 29.05.2023
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին։ 2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս […]
11:13 29.05.2023
Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն […]
09:00 29.05.2023
Մայիսի 29-ին՝ երկուշաբթի օրը, rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,85 դրամը:
09:10 27.05.2023
Ուկրաինայի էներգետիկայի և կոմունալ ծառայությունների ոլորտներում պետական կարգավորման ազգային հանձնաժողովը կառավարությանը պաշտոնապես առաջարկել է կրկնապատկել էլեկտրաէներգիայի սակագինը կենցաղային սպառողների համար։ Հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Կայդաշի համապատասխան նամակն ուղարկվել է էներգետիկայի նախարարություն, գրում է Energoreforma-ն։ «НКРЭКУ-ն առաջարկում է հունիսի 1-ից փոփոխել կենցաղային սպառողների համար էլեկտրաէներգիայի հասանելիությունն ապահովելու համար հատուկ պարտավորություններ սահմանելու մասին դրույթը՝ էլեկտրաէներգիայի գների ճշգրտման առաջին […]
08:23 27.05.2023
Shantnews-ը ներկայացնում է մայիսի 27-ի դրությամբ ԿԲ-ի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն գինը 412 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գինը 4.79 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.85 դրամ:
20:35 26.05.2023
Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։ Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից […]
20:16 26.05.2023
Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին հանդիպել է Ուզբեկստանում և Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթևան Անտիձեի և հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին։ Ներկայացնելով մեր […]
17:46 26.05.2023
Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։ […]
16:45 26.05.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: Արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և […]
12:45 26.05.2023
Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 12.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 28.9%, ծառայություններ՝ 20.4%, շինարարություն՝ 19.3%, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.8%-ով։ 2023թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […]
08:40 26.05.2023
Ուրբաթ օրը՝ մայիսի 26-ին rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 383 դրամը , վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,85 դրամը:
21:34 25.05.2023
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում փոխգործակցության հիմնական շահառուն է, և անդամ մյուս երկրների համար «դժվար կլինի» հասնել Հայաստանի տնտեսական աճին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Հանդիպման սղագրությունը հրապարակված է Կրեմլի կայքում։ «Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանի հետ քայլել, մենք այսօր արդեն հայտարարել ենք, նրանց […]
21:09 25.05.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմինների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ստուգումների կազմակերպման ու անցկացման արդյունավետությանն առնչվող մի շարք հարցեր։ Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ […]