21:56 30.05.2023
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովի՝ 2022 թվականի նախնական բյուջեն կազմել է 544.269 միլիոն դրամ, ճշտված պլանը՝ 541.959 միլիոն դրամ, որից ծախսվել է 533 միլիոնը՝ 98.4 տոկոսը: Խնայողությունը կազմել է 8.859 միլիոն դրամ:
Անցյալ տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, բարելավվել է մրցակցային միջավայրի գնահատականը: Ըստ զեկուցողի՝ Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում գտնվում է լավագույն տասնյակներում: Փոփոխություններ են արձանագրվել բազմաթիվ ապրանքային շուկաներում, նույնիսկ այն շուկաներում, որոնք մրցակցության առումով եղել են բարձր կենտրոնացվածություն ունեցող:
Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հարուցվել է 142 իրավախախտման վերաբերյալ վարույթ, 98-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ, 44-ը՝ հաղորդման հիման վրա: Եզրափակվել է 151 վարույթ: Տրվել է 38 նախազգուշացում, որից 2-ը՝ պետական մարմիններին:
Պատասխանատվության են ենթարկվել 941 տնտեսվարող սուբյեկտներ, նշանակվել է 626.814.727 միլիոն դրամի տուգանք: Պետական բյուջե է վճարվել 414.601.204 միլիոն դրամի տուգանք: Դատական կարգով անցյալ տարի 31 գործից ավարտվել է 17-ը, որոնցից 15-ի դեպքում հանձնաժողովի որոշումները դատական համակարգը գտել է, որ ճիշտ են, մյուս 2-ի դեպքում այլ որոշում է կայացվել:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...