19:50 31.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, սննդամթերքի անվտանգության տեսական մարմնի պատասխանատուների և համաճարակաբանների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում հակահամաճարակային միջոցառումներին, կենդանիների պատվաստումային գործընթացին առնչվող հարցեր։
«Առջևում ամռան ամիսներն են և կենդանիները արոտ են դուրս գալու, դրա համար պահանջվում է, որ պատկան բոլոր կառույցները համագործակցված աշխատեն, թե պատվաստումները, թե հսկողությունն ու հակահամաճարակային միջոցառումներն իրականացվեն ժամանակին ու առանց թերացումների, մենք պատրաստ ենք այս հարցերում բոլոր կառույցների հետ համատեղ աշխատելու և մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ կոչ է արել պատկան մարմիններին լինել առավել զգոն և կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացնելիս չթերանալ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անասնագլխաքանակի տեղաշարժի համար հատուկ փաստաթղթային ձևակերպումներին, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի անցման կարևորությանը։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն առաջիկայում կրկին կայցելեն համայնքներ, կանցկացվեն բացատրական ու տեղեկատվական հանդիպումներ։
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...